Տեր, եթե իմ շրթունքները բացես, իմ բերանը քո օրհնությունը կերգի: Օրհնյա՜լ լինի համագո եւ միասնական, անբաժանելի Սուրբ Երրորդությունը` Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Մի մարդ միշտ եկեղեցի էր հաճախում, մասնակցում էր Պատարագներին, ժամերգություններին, ծոմ էր պահում, սակայն մի թերություն ուներ. եկեղեցուց դուրս՝ մարդկանց հետ խոսելիս մշտապես հայհոյում էր կամ անիծում: Մի օր էլ երազին Քրիստոս է երևում և մի կեղտոտ բաժակով մաքուր ջուր է տալիս, որ խմի: Մարդը զզվում է այդ կեղտոտ բաժակից, որովհետև մի մաքուր տեղ չկար, որպեսզի կարողանար խմել: Հարցնում է Քրիստոսին. -Տե՛ր, ինչո՞ւ ես կեղտոտ բաժակով տալիս, մի՞թե հնարավոր չի մաքուր բաժակով տալ: Քրիստոս պատասխանում է. -Դա նույնն է, որ դու ամեն օր ջերմեռանդորեն աղոթում ես, բայց եկեղեցուց դուրս շատ ես հայհոյում ու մաքուր չես պահում բերանդ: Ինչպես դու այդ բաժակով չես կարողանում խմել ջուրը, այնպես էլ Ես չեմ կարող լսել և ընդունել քո այդ անմաքուր բերանով հնչած աղոթքները:
Սա Հիսուսի պատմությունն է՝ շարադրված նրա երկրային տարիների ընթացքում ապրած մանուկների տեսանկյունից: Հետևեք մ. թ. 30 թ.-ին Երուսաղեմում ապրած Բենիամինի, Քաղեբի, Սառայի, Հովելի, Լիայի և Նաթանի կյանքին: Դիտեք հիվանդներին բժշկող և մեռելներին հարություն տվող Նազովրեցի Հիսուսի պատմությունը: Երեխաները փորձում են ըմբռնել այս ամենը. ոմանք մեծացել են այնպիսի ընտանիքում, ուր հավատում են, որ Հիսուսը Աստծո Որդին է, ոմանք էլ՝ անհավատ ընտանիքներում:
Նրանք հետևում են Հիսուսին բազմության մեջ: Հետևում են՝ տեսնելու, թե ինչ է անելու երեխաներին սիրող այս հրաշագործ Մարդը: Նրանք տեսնում են, թե ինչպես է Հիսուսը մատնվում, անտեղի մեղադրվում, խաչվում ու թաղվում: Սակայն, նրարն հիշում են Հիսուսի խոստումը և հավատում, որ նորից են տեսնելու Նրան: Բոլոր տարիքի երեխաները հաճույքով կդիտեն մանկան տեսանկյունից շարադրվող Հիսուսի այս ճշմարիտ և գրավիչ պատմությունը:
Հիսուս Քրիստոսի մասին ամենահավաստի ֆիլմը Ո՞վ էր Հիսուս Քրիստոսը: Մրցանակակիր պրոդյուսեր Ջոն Հեյմանն այս հարցին պատասխանում է «Հիսուս» ֆիլմում: Հեյմանի նկարահանած ֆիլմն իրականությանն այնքան մոտ է, որ թվում է, թե մարդ ապրում է Փրկչի հետ առաջին դարի Պաղեստինում: Իրական պատկերն առավել ամբողջական դարձնելու համար, աշխատակազմը մանրամասնորեն ուսումնասիրել է այդ ժամանակաշրջանի հատուկ ճարտարապետու թյունը, հագուստները, սովորույթներն ու կերակրատեսակները: «Հիսուս» ֆիլմը նկարահանվել է աստվածաշնչյան վայրում՝ Իսրայելում, ավելի քան 5000 իսրայելցիների և արաբների մասնակցությամբ: Փաստերը վերցված են Ղուկասի ավետարանից:
Հարցեր Ինչպե՞ս կարող էր արհամարհված մի չքավոր գալիլեացի, ով երբևէ հրամանատար չէր եղել, հարստություն չէր ունեցել, մի օր դառնալ պատմության ամենահայտնի և ամենասիրելի անձը: Արդյո՞ք Հիսուսը այն էր, ինչ ներկայանում էր: Ինչո՞ւ են մարդիկ հիացած Նրա կյանքով և ուսուցմամբ նույնիսկ Նրա հայտնությունից 20 դար անց: Արդյո՞ք Նա այնպիսին է, ինչպիսին ակնկալում են բոլորը: Պատասխաններ «Հիսուս» ֆիլմը տվել է միլիոնավոր մարդկանց հարցերի պատասխանները: Թարգմանվել է մոտ 1000 լեզվով, ինչի շնորհիվ այն դիտել են 3-4 միլիարդ մարդիկ: Հիսուսի կյանքի այս իրական պատկերը տալիս է մարդկության պատմության ամենաազդեցիկ և ամենակարող մարդու անձի՝ Հիսուս Նազովրեցու ճշգրիտ նկարագիրը: Դիտեք այս ֆիլմը և գտեք հիշյալ հարցերի՝ կյանք վերափոխող պատասխանները: