ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՈԳՈՆ

ՀԱԵԳԹԵԿ 3-ՐԴ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ և ԹԵՄԻ ՀՈԳևՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ... ԻՐ ԽՈՍՔՈՒՄ ՆՇԵՑ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցու դահլիճում ՀԱԵԳԹԵԿ անդամների հանդիպումը Սեպուհ սրբազանի հետ 2011թ.)

ՀԱԵԳԹԵԿ անդամների միասնական նկարը Գերաշնորհ Սրբազանի և թեմի Հոգևոր Դասի հետ (2011թ.)

ՀԱԵԳԹԵԿ Միությունների Ատենապետերի զեկույցների հանձնումը Բարձրաշնորհ Սեպուհ արք. Չուլջյանին (2011թ.)

Միասնական աղոթք բոլոր համայնքների ԵԵՄ-ների մասնակցությամբ Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցում (2011թ.)

пятница, 30 августа 2013 г.

ԱՂՈԹՔ ԲԱՐԴ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ԴԺՈՒԱՐԱԾԻՆ ՅՂԻ ԿՆՈՋ

Տէր Աստուած մեր Յիսուս Քրիստոս, մեծ եւ բարձրեալ, անայլայլելի, անփոփոխելի եւ մշտնջենաւոր. որ իջեր ի յերկնից եւ մարմնացար ի սրբոյ Կուսէն Մարիամայ Հոգւովն Սըրբով, եւ զապականեալն մեղօք զբնութիւն մեր ի նախահօրն յանցանաց՝ որով ամենայն կանացի բնութիւն ընկալաւ զպատուհաս անիծից՝ ցաւօք եւ տրտմութեամբ ծնանիլ զզաւակ, սրբեցեր աստուածութեամբ քով: Եւ արդ աղաչեմք զքեզ, մարդասէր Թագաւոր, ստեղծող եւ նորոգող մեր եւ բժիշկ հիւանդութեանս մերոյ, բժշկեա՛ եւ առողջացո՛ (այս անուն) անուն զաղախին քո: Առաքեա՛ զօգնութիւն քո ի սրբութենէ քումմէ, եւ տո՛ւր սմա զօրութիւն ծնանիլ զզաւակ, որպէսզի զպտուղ որովայնի իւրոյ մաքրեալ յամենայն արատոյ, ծննդեամբ սուրբ Աւազանին՝ ընծայեսցէ Եկեղեցւոյ քում սրբոյ: Շնորհեա՛ ծննդականիս այսորիկ հանդարտութեամբ եւ առանց վնասու հասանիլ ի խնդութիւն, եւ ամենայն տանց հաւատացելոց աճել եւ բազմանալ ի փառս տէրութեան քո եւ ի լրումն աստուածային քո բանիդ, եթէ «Աճեցէք եւ բազմացարուք»: Այո՛, Տէր Աստուած մեր, լո՛ւր եւ այժմ խնդրուածոց անարժան ծառայիս եւ ամենեցուն որ շուրջ կան աստ, բարեխօսութեամբ անարատ ծնողի քո սուրբ Աստուածածնին եւ ամենայն սրբոց քոց: Զի քեզ՝ միածնի Որդւոյդ, եւ անսկիզբն եւ համագոյ Հօր քոյ, եւ կենդանարար եւ ամենասուրբ Հոգւոյդ՝ վայել է փառք, պատիւ եւ երկրպագութիւն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:


Ով մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոս՝ բարձրյալ և մեծ, անայլայլելի, անփոփոխելի  և մշտնջենավոր. դու, որ երկնքից իջար և Սուրբ Հոգու միջոցով սուրբ Կույս Մարիամից ծնվեցիր և քո Աստվածությամբ սրբեցիր նախահոր հանցանքի հետևանքը՝ մեղքով ապականված մեր բնությունը, որով կանացի բնությունը ցավերով և տրտմությաբ զավակ ծնելու անեծք ու պատիժ ստացավ:
Արդ աղաչում ենք քեզ, մարդասեր Թագավոր, դու, որ մեր ստեղծիչն ու նորոգողը և մեր հիվանդությունների բժիշկն ես, բժշկի՛ր քո (անունը) աղախնին: Քո սուրբ բնակությունից օգնի՛ր և զորացրո՛ւ նրան, որպեսզի իր զավակն ունենա և նրան՝ իբրև իր որովայնի պտուղ, Սուրբ Ավազանից ծնունդով ամեն արատներից մաքրելով՝ Քո սուրբ Եկեղեցուն ընծայի: 
Շնորհի՛ր, որ այս ծննդկանը հանդարտությամբ և առանց փորձանքի հասնի ուրախության, և բոլոր հավատացյալ տները աճեն ու բազմանան քո փառքի համար, ո՛վ Տեր, որպես կատարում աստվածային քո խոսքի. «Աճեցե՛ք և բազմացե՛ք»: Այո՛, Տեր մեր Աստված, այս պահին լսիր քո անարժան ծառայի և բոլոր այստեղ գտնվողների խնդրանքը, անարատ ծնողիդ՝ սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերիդ բարեխոսությամբ. որովհետև քեզ՝ Միածին Որդուդ, և անսկիզբ ու համագո քո Հոր և կենդանարար ու ամենասուրբ Հոգուդ են վայել փառքը, պատիվն ու երկրպագությունը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

ՍԱՂՄՈՍ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ՝ ՈՂՈՐՄՅԱ

ՍԱՂՄՈՍ Ծ

Ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ, ըստ մեծի ողորմութեան քում, ըստ բազում գթութեան քում քաւեա՛ զանօրէնութիւնս իմ: Առաւել լուա՛ զիս յանօրէնութենէ իմմէ, եւ ի մեղաց իմոց սուրբ արա՛ զիս: Զանօրէնութիւնս իմ ես ինձէն գիտեմ, եւ մեղք իմ առաջի իմ են յամենայն ժամ: Քեզ միայն մեղայ, Տէ՛ր, եւ չար առաջի քո արարի: 
Որպէս արդար եղիցիս ի բանս քո, եւ յաղթող ի դատել քեզ: Անօրէնութեամբ յղացաւ, եւ ի մեղս ծնաւ զիս մայր իմ: Դու, Տէ՛ր, զճշմարտութիւն սիրեցեր, զանյայտս եւ զծածկեալս իմաստութեամբ քով յայտնեցեր ինձ: Ցօղեա՛ յիս մշտկաւ եւ սուրբ եղէց, լուա՛ եւ քան զձիւն սպիտակ եղէց: Լսելի արա՛ ինձ, Տէ՛ր, զցնծութիւն եւ զուրախութիւն, եւ ցնծասցեն ոսկերք իմ տառապեալք: Դարձո՛ զերեսս քո ի մեղաց իմոց, եւ զամենայն անօրէնութիւնս իմ քաւեա՛ յինէն: Սիրտ սուրբ հաստատեա յիս Աստուած, եւ հոգի ուղիղ նորոգեա՛ ի փորի իմում: 
Մի՛ ընկենուր զիս, Տէ՛ր, յերեսաց քոց եւ զհոգի քո սուրբ մի՛ հաներ յինէն: Տո՛ւր ինձ ցնծութիւն փրկութեան քոյ, եւ հոգւով պետութեան քոյ հաստատեա զիս: Ուսուցից անօրինաց զճանապարհս քո, եւ ամպարիշտք առ քեզ դարձցին: Փրկեա՛ զիս յարենէ, Աստուա՛ծ, Աստուած փրկութեան իմոյ. ցնծասցէ լեզու իմ յարդարութեան քում: Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս քո: Թէ կամեցեալ էիր պատարագս մատուցանէաք, բայց դու ընդ ողջակէզս իսկ ո՛չ հաճեցար: 
Պատարագ Աստուծոյ՝ հոգի խոնարհ, զսիրտ սուրբ եւ զհոգի խոնարհ Աստուած ո՛չ արհամարհէ: 
Բարի արա, Տէ՛ր, կամօք քովք Սիոնի եւ շինեսցին պարիսպքն Երուսաղեմի: Յայնժամ հաճեսցիս ընդ պատարագս արդարութեան, յորժամ ուխտից պատարագս հանցեն ի սեղան քո զուարակս:




Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ և քո գթառատությամբ ջնջի՛ր իմ հանցանքները։ Առավել ևս լվա՛ ինձ իմ անօրենությունից և իմ մեղքերից մաքրի՛ր ինձ։ Իմ անօրենություններն ես ինքս գիտեմ, և մեղքերն իմ միշտ առջևս են։  Քո դեմ միայն մեղանչեցի, Տե՛ր, և չարիք գործեցի քո առջև, որպեսզի արդար լինես քո խոսքերում, և հաղթող՝ քո դատաստանի մեջ։  Անօրենությամբ հղիացավ և մեղքերի մեջ ծնեց ինձ մայրն իմ։ Դու, Տե՛ր, ճշմարտությունը սիրեցիր և քո իմաստության անհայտն ու ծածուկն ինձ հայտնեցիր։  Ցողի՛ր ինձ սպունգով՝ և ես կմաքրվեմ, լվա՛՝ ու ձյունից ճերմակ կլինեմ։ Ինձ ցնծություն և ուրախություն լսել տո՛ւր, և թող տառապյալ ոսկորներս ցնծան։ Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից և իմ բոլոր հանցանքները ջնջի՛ր ինձնից։ Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստվա՛ծ, և արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում։ Մի՛ գցիր ինձ, Տե՛ր, քո երեսից և սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից։ Ինձ փրկության ցնծությո՛ւն տուր, և քո տիրական Հոգով հաստատի՛ր ինձ։ Անօրեններին կսովորեցնեմ քո ճանապարհը, և ամբարիշտները քո կողմը կդառնան։ Փրկի՛ր ինձ արյունից, Աստվա՛ծ, իմ փրկությա՛ն Աստված. լեզուս թող ցնծա քո արդարությամբ։ Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո։ Եթե ուզեիր՝ պատարագ կմատուցեինք, բայց դու ողջակեզներ չես սիրում։ Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում։ Քո բարեհաճությամբ բարի՛ք գործիր Սիոնին, Տե՛ր, և Երուսաղեմի պարիսպները թող կառուցվեն։ Այնժամ դու կհավանես արդարության պատարագները, և, իբրև ուխտի զոհեր, քո սեղանին հորթեր կմատուցեն։ 

Ամեն տեսակ խնդրանքների կատարման զորավոր աղոթք Սբ. Գրիգոր Նարեկացուց

Կենդանի Աստուծո Որդի, օրհնյալ` ամեն բանի մեջ, դու` ահավոր Հոր անքննելի ծնունդ, Քեզ համար անկարելի բան չկա:
Երբ քո փառավոր ներկայության
Անստվեր նշույլները ծագեն`
Մեղքերը կը հալվեն,
Դեւերը կը հալածվեն,
Հանցանքները կը ջնջվեն,
Կապանքները կը խզվեն,
Շղթաները կը փշրվեն,
Մահացածները նոր ծնունդով
Կը կենդանանան,
Հարվածները կը բժշկվեն,
Վերքերը կ՛առողջանան,
Ապականությունը կը վերանա,
Տխրությունը տեղի կտա,
Հեծությունը կը նահանջի,
Խավարը կը փախչի
Մշուշը կը մեկնի,
Մառախուղը կը հեռանա,
Մռայլը կը փարատվի,
Աղջամուղջը կը սպառվի, 
Մութը կը վերանա,
Գիշերը կը մեկնի,
Տագնապը կը տարագրվի,
Չարիքները կը չքանան,
Հուսահատությունը կը հալածվի
Եւ քո ամենակարող ձե՛ռքը
Կը թագավորի,
Ո՛վ քավիչ բոլորի:
Դու, որ չեկա՛ր մարդկանց հոգիները կորցնելու, այլ` փրկելու, քո անսահման ներողամտությամբ ների՛ր իմ անթիվ չարիքները, որովհետեւ միայն դո՛ւ ես երկնքի մեջ անճառելի եւ երկրի վրա անքննելի, որ ներկա ես գոյություն ունեցող յուրաքանչյուր տարրի մեջ եւ աշխարհի բոլոր կողմերում. դու ամեն բանի սկիզբը, ամեն բանի մեջ ներկա, որ կատարելապես օրհնաբանվում ես բարձունքներում. Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին` փա՜ռք Քեզ` հավիտյան:
Ամեն:
Մատյան Ողբերգության, գլ. ԽԱ

Չարից պաշտպանվելու ընդհանրական աղոթք

Հզո՜ր թագավոր, Քրիստոս, մեր Աստված, ապավեն` քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ` նեղության մեջ եղողներին: Դու` որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար, ցո՛ւյց տուր քո զորությունը եւ եկ փրկի՛ր ինձ, որ քո արյունով գներցիր: Թույլ մի՛ տուր, որ սատանան գերի ինձ, քո փրկածին, մի՛ թող, որ չարը իր բնակարանը դարձնի ինձ, քո սուրբ անունով կնքված տաճարս. մի՛ թող, որ թշնամին կոխկռտի ու ծաղրի ինձ, քո մարմնի մեկ անդամը, այլ քո արարչական սիրով գթա՛ ինձ, քո արարածին:
Տե՜ր, ողորմի՛ր մեզ, որ քո խաչը դարձրինք մեր միակ պարծանքը. թող քո խաչը պահի՛ մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամուց:
Տե՜ր, ողորմի՛ր մեզ, որ քեզ` Աստծուդ ծնող ամենասուրբ կույսին ապավինեցինք. նրա աղոթքներով փրկի՛ր մեզ չարից, որպեսզի առանց փորձանքների կնքենք մեր պանդուխտ կյանքերը:
Քո տասներկու սուրբ առաքյալների եւ նրանց աշակերտած հայրապետների սիրույն ողորմիր մեզ:
Սուրբ Հռիփսիմյան եւ Գայիանյան կույսերի սիրույն, ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ` մեղքերի մեջ կորածիս:
Սուրբ Գրիգորի եւ նրա լուսավոր զավակների սիրույն, որոնց ձեռքով ճանաչեցինք քեզ` մեր Փրկչին, եւ որի ձեռքով Հայաստան աշխարհից հալածեցիր դեւերի բազմությունը, այժմ եւս անմիջապես հեռացրու սատանային մեզանից:
Սուրբ Վարդանանց ու Ատոմյանց զորավարների եւ նրանց ընկերացող սուրբ քահանաների սիրույն, որոնք չարի դեմ պատերազմեցին եւ նրա պատերազմը խափանելով` Հայաստան աշխարհի սուրբ եկեղեցիները կործանումից փրկեցին, հիմա՛ եւս, Տե՜ր, խափանիր սատանային` իր չար գործակիցներով միասին:
Սուրբ ճգնավորների, վանական հայրերի եւ նրանց աշակերտած այրերի ու կանանց բարեխոսությամբ ողորմի՛ր ինձ, Տե՜ր, որովհետեւ նրանք քեզանից շնորհք ստացան եւ քո անունո՛վ հաղթեցին բանսարկուի բոլոր հնարքներին: Հիմա՛ եւս, Տե՜ր իմ, քո հաղթող զորությամբ հաղթահարի՛ր հակառակամարտը եւ մեզ հաղթանակ տուր նրա ընդդիմության դեմ:
Մեր բոլոր սուրբ հայրապետների եւ առաջնորդների բարեխոսությամբ, որոնց իշխանություն տվեցիր ոտքի տակ առնելու օձերին ու կարիճներին, եւ թշնամու ամբողջ զորությունը, շնորհի՛ր, որ հիմա մենք եւս նրանց բարեխոսությամբ ոտքի տակ առնենք կամակոր վիշապի գլուխը եւ լռեցնենք ու կապենք ամեն տեսակ հերձվածողների բերանները:
Կանանց ծնունդների մեջ մեծագույնի` Սուրբ Հովհաննեսի, եւ նախավկա Սուրբ Ստեփաննոսի բարեխոսությամբ մաքրի՛ր մեզ հոգեկան ու մարմնական ամեն պղծությունից եւ արժանի արա, որ ճշմարտապես, հոգով ու ճշմարտությամբ քեզ երկրպագողների հետ միասին երկրպագենք քեզ եւ փառավորենք ամենասուրբ Երրորդությունը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Ամեն:
Մեսրոպ Վարդապետ

Աղոթք խնդրանքների կատարման համար

Քո դիմաց ծունկի եկած` ամբողջ սրտով աղաչում ենք եւ գթությունդ հայցում, բարերար եւ բազումողորմ Աստված: Ինչպես քո ծառաներին խոստացար` ասելով. ՙԻնչ որ հավատքով խնդրեք Հորից` Որդու անունով, կը տրվի ձեզ՚, այս պահին շնորհի՛ր եւ իրենց բարի կատարման հասցրու քեզ հավատացողներիս խնդրանքները, որովհետեւ քե՛զ ենք ապավինել: Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ այս կյանքում եւ առաջնորդելով` երկնքի անպատմելի արքայությանդ հասցրու, որպեսզի ամենասուրբ Երրորդությունդ փառաբանվի եւ պատվվի. այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Աղոթք ՍԲ Հաղորդություն ստանալուց հետո

Դու, որ մեր տկար բնության փորձառությունը ունեցար, ո՜վ մեր քահանայապետը` Հիսուս, քեզ ենք նայում: Դու` որ մեզ համար մեղքի պատարագ եղար, որպեսզի մենք քեզ համար արդար լինենք: Դու` որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք քեզ համար երկնավոր լինենք: Դու` որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք քեզ ճաշակելով սրբվենք: Տո՛ւր վշտերով լեցուն քո մարմինը, որպեսզի բոլոր սրտերը քեզ ճաշակեն եւ սրբվեն: Մատռվակի՛ր վտակի պես կաթկթող քո անմեղ արյունը, որպեսզի մարդիկ անմեղությամբ հագենան: Երկարի՛ր փրկարար խաչդ` այս աշխարհի ծովում լողացողներիս, մեզ վեր` դեպի քեզ բարձրացնելու համար:
Շնորհքի՛ կարոտ ենք, սփռի՜ր, հոգնած ենք մեղանչելուց, քավի՛ր, խավարի մեջ ենք խարխափում, ճառագայթի՛ր. մեր հավատքից տապալվել ենք, հաստատի՛ր: Դո՛ւ ես հույսը, դո՛ւ ես լույսը, դո՛ւ ես կյանքը, դո՛ւ ես քավությունը, դու ինքդ ես անմահությունը: Քե՛զ ենք սպասում, քո շնորհի կռթնածներս, քեզնից փրկություն ստանալու կարոտ ենք, քո մարմնին միացածներս. քե՛զ որպես քավիչ քահանա ունենք. մենք` քո արյունով գնված հոտդ: Նայի՛ր բոլորիս, սփոփիր մեր տարակուսանքները քո փրկագործությամբ, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունները քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնած հոգիները քո օթեւանների մեջ, ուր դու գնացիր, ո՜վ Տեր, եւ նույնը մեզ խոստացար:
Եւ արժանացրո՛ւ մեզ` քեզ պատկանողներիս, որ փառավորենք քեզ, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին` հավիտյանս:
Ամեն:
Ս. Ներսես Լամբրոնացի

ՀԱԵԳԹԵԿ հոգևոր ճամբար Հուլիսի 26-28-ը

Հայ Առաքելական Եկեղեցու
Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության (ՀԱԵԳԹԵԿ)
հոգևոր ճամբարը հուլիսի 26-28-ը
 «Ծիծեռնակ» ճամբարում

ՕՐԱԿԱՐԳ

ՀՈՒԼԻՍԻ 26
10:00-11:00 – Ժամանում, ծանոթացում տարածքին
11:30 – Ծանոթացում միմյանց հետ
12:00 – Թեմական երիտասարդական ճամբարի բացումը ՍՐԲՈՑ ՄԱՆԿԱՆՑ մատրան առջև.
 Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնության խոսքը, ակնկալիքներն ու սպասումները:
13:00 – Ճաշ
14:00 – Հանդիպում Վարդաբլուրի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանի հետ: Զրույց «Ճշմարիտ քրիստոնյան» թեմայով:
15:00 – Հոգևոր դաս Վանաձորի «Նարեկացի» երիտ. միության հոգևոր պատասխանատու Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի հետ «Սբ Պատարագ և ժամերգություն» թեմայով
16:00 – Հանդիպում Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի հետ «Առաջնորդ լինելու մասին» թեմայով
17:30 – Հանգիստ
18:00 – Ավետարանի ընթերցում (Մատթեոս 19.3-12, Ա Կորնթացիներ 6.18-7.11), զրույցի ծավալում ընթերցվածքի շուրջ Տեր Կարապետ վարդապետ Հարությունյանի հետ:
19:30 – Ընթրիք
20:00 – Հոգևոր դաս Տեր Կարապետ վարդապետ Հարությունյանի հետ «Հոգևոր մշակույթը և նրա հաջորդական ընթացքը» թեմայով
21:00 – Կարծիքների փոխանակում Հայաստանում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին(«Քրիստոնեական առաքինություններ և քրիստոնեական կենցաղավարություն»): Խնդիրների հավաքագրում, հարցերի առաջքաշում:
22:00 – Ընկերային հավաք. ներթեմական մշակութային միջոցառում
23:00 – Հոգևոր ֆիլմի դիտում Павел Лунгин «ОСТРОВ»
00:00 – Քուն










ՀՈՒԼԻՍԻ 27

08:00 - Վեր կաց 
08:10 – Սանիտարական ժամ
08:30-09:00 – Միասնական աղոթք, մարզանք կամ զբոսանք
09:30 – Նախաճաշ
10:00 – Ավետարանի ընթերցում(Եբրայեցիներ13.7-9,Հովհաննես 16.33-17.8), զրույցի ծավալում ընթերցվածքի շուրջ Տեր Կարապետ վարդապետ Հարությունյանի հետ:
11:00 - Հանդիպում Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ
13:00 – Ճաշ
14:00 – Տարածաշրջանների երիտասարդաց միությունների իրավիճակային պատկերի ներկայացում. միություններում առկա հիմնական խնդիրների վերհանում. քննարկում:
 15:00 – Խմբերի բաժանում` առաջադրված հարցերի ու խնդիրների լուծման և այդ լուծման գործում միության դերի ու գործունեության մեթոդների և մեխանիզմների մշակման համար:
16:00 - Հոգևոր դաս Տեր Կարապետ վարդապետ Հարությունյանի հետ «Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի» թեմայով. (եկեղեցի-պետություն հարաբերությունները):
16:30 - Հանդիպում «Թռիչք» հկ-ի նախագահ Հովհաննես Նիկողոսյանի հետ «Երիտասարդ առաջնորդների կազմակերպչական կարողությունների խթանում» թեմայով:
17:30 – Հանգիստ
18:00 – Հանդիպում Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի հետ «Երիտասարդ առաջնորդների կազմակերպչական կարողությունների խթանում» թեմայով- շարունակություն
19:30 – Ընթրիք
20:00 – Խմբերի առանձին աշխատանքների կազմակերպում
20:30 – Հոգևոր դաս Տեր Կարապետ վարդապետ Հարությունյանի հետ «Առաջնորդի անհրաժեշտությունը. հոգևոր արթնություն և դրա անհրաժեշտ կիրառումը» թեմայով
21:00 – Քննարկումներ. օրվա գնահատականը.
21:30 - Ինտելեկտուալ խաղ-մրցույթ «Ինչ, որտեղ, երբ»
22:30 – Խոկում, միասնական աղոթք:
23:00 – Հոգևոր ֆիլմի դիտում «ФОРПОСТ»
00:00 – Քուն












 


ՀՈՒԼԻՍԻ 28
08:00 – Վեր կաց
08:10 – Սանիտարական ժամ
08:30-09:00 – Միասնական աղոթք, մարզանք կամ զբոսանք
09:30 – Նախաճաշ
10:00 – Ուխտագնացությունը դեպի Վանաձորի աաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
11:00-13:00 – Մասնակցություն Սբ Պատարագին Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում
14:00 – Ճաշ
14:45 – Խմբերի կողմից արված առաջարկությունների քննարկում, ամփոփում:
16:30 – Առաջիկա երկու ամիսների ՀԱԵԳԹԵԿ ծրագրերի մշակում(Համաթեմական, ներթեմական(քույր միությունների միասնական ծրագրեր))
17:30 – Հանգիստ
18:00 - ՀԱԵԳԹԵԿ աշխատանքային մոդելի հստակեցում, կենտրոնական խորհրդի վերակազմավորում: Թեմակալ առաջնորդի կողմից տարածաշրջանների երիտ միություններին տրվելիք հանձնարարականները:
19:30 – Ընթրիք
20:00 – Հոգևոր դաս Վանաձորի «Նարեկացի» երիտ. միության հոգևոր պատասխանատու Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի հետ «Երիտասարդների դերը Հայ Առաքելական եկեղեցում» թեմայով
22:00 – Ճամբարի պաշտոնական փակում (Կարծիքների կիսում, մշակութային համարներ, «Գաղտնի ընկեր» խաղի ամփոփում...)
22:30 – Ազատ ժամ
00:00 - Քուն
ՀՈՒԼԻՍԻ 29
08:00 – Վեր կաց
08:10 – Սանիտարական ժամ
08:30-09:00 – Միասնական աղոթք, մարզանք կամ զբոսանք
09:30 – Նախաճաշ
10:00 – Մեկնում ճամբարից




Հոգևոր ճամբարի նպատակն է.
Երիտասարդներին հոգևոր գիտելիքներով զինելուց զատ` վերապատրաստել որպես առաջնորդներ, նրանց մեջ ձևավորել պատասխանատվության գիտակցություն և խթանել կազմակերպչական կարողությունները` այսպիսով նպաստելով թեմի հովիվների երիտասարդաց միությունների գործունեությանը: