ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՈԳՈՆ

ՀԱԵԳԹԵԿ 3-ՐԴ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ և ԹԵՄԻ ՀՈԳևՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ... ԻՐ ԽՈՍՔՈՒՄ ՆՇԵՑ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցու դահլիճում ՀԱԵԳԹԵԿ անդամների հանդիպումը Սեպուհ սրբազանի հետ 2011թ.)

ՀԱԵԳԹԵԿ անդամների միասնական նկարը Գերաշնորհ Սրբազանի և թեմի Հոգևոր Դասի հետ (2011թ.)

ՀԱԵԳԹԵԿ Միությունների Ատենապետերի զեկույցների հանձնումը Բարձրաշնորհ Սեպուհ արք. Չուլջյանին (2011թ.)

Միասնական աղոթք բոլոր համայնքների ԵԵՄ-ների մասնակցությամբ Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցում (2011թ.)

вторник, 3 сентября 2013 г.

Այդպես եք նայում երեսին և պայծառ հագուստին այն մարդու, որ ներքուստ լի է աղտեղությամբ (առակ)

tagavor
 Մի թագավոր իր զորքով ճանապարհ էր գնում։ Նա երկու սուրբ հայրերի տեսավ գարշելի հագուստով։ Թագավորը իջավ նժույգից և խոնարհվելով, համբուրեց նրանց։ Զորավարներն սկսեցին տրտնջալ, թե այս թագավորը իր մեծամեծներին պատիվ չի տալիս, չնչին մարդկանց մեծարում է:
Թագավորն իմանալով՝ հրամայեց չորս սնդուկ սարքել. երկուսը արտաքուստ գեղեցիկ ու քանդակազարդ՝ լի աղբով ու ավազով, իսկ մյուս երկուսը՝ արտաքուստ տհաճ, կպրոտ, մեջը լի ոսկով ու մարգարտով։ Եվ կանչելով բամբասող իշխաններին, թագավորն ասաց.
— Գնահատեցե՛ք և ընտրեցե՛ք չորս կնքած արկղներից որն ուզում եք։
Նրանք ընտրեցին գեղեցիկները և բանալով տեսան, որ լցված են աղբով ու ավազով, զղջացին։ Թագավորն ասաց.
— Այդպես եք նայում երեսին և պայծառ հագուստին այն մարդու, որ ներքուստ լի է աղտեղությամբ։ Իսկ այն սուրբ հայրերը, որոնց հանդիպեցի, արտաքուստ էին աղտեղի, իսկ ներքուստ՝ լի հոգու շնորհով։



Ընկերասեր հարևանը (առակ)


ynkeraser harevany
Ժամանակին երկու հարևաններ կային: Եկավ ձմեռը, ձյուն տեղաց: Առաջին հարևանը բահը ձեռքին ելավ տան առաջ լցված ձյունը մաքրելու: Քանի դեռ ճանապարհի ձյունն էր մաքրում, նայեց, թե ինչն ինչոց է հարևանի մոտ: Իսկ հարևանի մոտ` մաս-մաքուր ճանապարհ է: Հաջորդ առավոտ դարձյալ ձյուն տեղաց: Առաջին հարևանը կես ժամ շուտ ելավ, անցավ աշխատանքի, նայում է` իսկ հարևանի ճանապարհն արդեն մաքրված է: Երրորդ օրը մինչև ծունկը ձյուն մաղեց: Հարևանն էլ ավելի վաղ զարթնեց, ելավ կարգի բերելուգ Իսկ հարևանի ճանապարհն ուղիղ է, ուղիղ` պարզապես հրաշք: Այդ օրը նրանք հանդիպեցին փողոցում, դեսից-դենից խոսեցին, և ահա առաջին հարևանը հենց էնպես հարցնում է. – Լսիր, հարևան, իսկ դու ե՞րբ ես հասցնում տան առաջ եղած ձյունը մաքրել: Երկրորդ հարևանը սկզբում զարմացավ, իսկ հետո ծիծաղեց. – Դե ես այն երբեք չեմ մաքրում, պարզապես ինձ մոտ միշտ ընկերներ են գալիս:

ՀԱԵԳԹԵԿ Նպատակը



Հայաստանում եկեղեցասեր երիտասարդաց միությունները հիմնվել են 2001 թվականին: Գլխավոր համակարգող կառույցը համարվում է ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ (ՀԵՀԵԿ):
Այս կառույցի առաքելությունն է համախմբել և միաբանել հայ երիտասարդությանը քրիստոնեական արժեքների շուրջ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիրից ներս:
ՀԵՀԵԿ կառույցն իր մեջ ամփոփում է Հայաստանի բոլոր թեմերի երիտասարդական կազմակերպությունները, այդ թվում և Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպությունը (ՀԱԵԳԹԵԿ): ՀԱԵԳԹԵԿ կառույցն իր մեջ ընդգրկում է թեմի  11 համայնքների և Վանաձորի եկեղեցասեր երիտասարդաց միությունները: ՀԱԵԳԹԵԿ հոգևոր պատասխանատուն է Գուգարաց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոսպոս Չուլջյանը:  
Յուրաքանչյուր միություն գործում է տվյալ համայնքի եկեղեցու անվամբ:
Վանաձորում առայժմ գործում է միայն մեկ երիտասարդաց միություն. այն է` <<Նարեկացի>> երիտասարդաց միությունը:


ՀԱԵԳԹԵԿ  նպատակն է`

·         Բոլոր հնարավոր և օգտակար միջոցներով սատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը, զորավիգ լինել նրա հոգևոր, ազգային և մշակութային գործունեությանը:

·         Համախմբել երիտասարդ հայ քրիստոնյաներին և կազմակերպել նրանց ընկերային կյանքը` առաջնորդվելով քրիստոնեական և ազգային արժեքներով ու սկզբունքներով:

·         Աջակցել երիտասարդ հայ քրիստոնյաներին սովորել, գործադրել և տարածել քրիստոնեական կրոնը` ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վարդապետության:

·         Աջակցել հայ ժողովրդի ազգային ինքնօրինակ ավանդույթների, մշակույթի և լեզվի պահպանման գործընթացին:

·         Նպաստել համայնքների միությունների համագործակցությանը. կազմակերպել համաթեմական ծրագրեր, աջակցել քույր միությունների համատեղ աշխատանքին:





Ներսես Շնորհալի «Առաւոտ լուսոյ»


Աղոթական երգ Սուրբ Երրորդության առջև, նաև առանձնակի՝ Երրորդության յուրաքանչյուր անձին Առաւօտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեայ: Բխումն ի Հօրէ, բխեա ի հոգւույս, բան քեզ ի հաճոյս: Գանձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ, գտող զիս արա: Դուռն ողորմութեան, դավանողիս բաց, դասեցո վերնոցն: Երրեակ միութիւն, եղելոց խնամող և ինձ ողորմեա: Զարթիր, Տէր, յօգնել, զարթո ըզթմրեալս, զուարթնոց նմանիլ: Էդ հայր անսկիզբն, էակից որդի, է միշտ սուրբ հոգի: Ընկալ զիս գթած, ընկալ ողորմած, ընկալ մարդասէր: Թագաւոր փառաց, թողութեանց տւող, թող ինձ ըզհանցանս: Ժողովող բարեաց, ժողովեա և զիս, ժողովս անդրանկաց: Ի քէն Տէր հայցեմ, ի մարդասիրէդ, ինձ բժշկութիւն: Լեր կեանք մեռելոյս, լոյս խավարելոյս, լուծանող ցավոյս: Խորհրդոց գիտող, խաւարիս շնորհեա, խորհուրդ լուսաւոր: Ծնունդ Հոր ծոցոյ, ծածկելոյս ստուերաւ, ծագեայ լոյս փառաց: Կենարար փրկիչ, կեցո ըզմեռեալս, կանգնեա զգլորեալս: Հաստեա հաւատո, հաստատեա հուսով, հիմնեցո սիրով: Ձայնիւս աղաչեմ, ձեռօքս պաղատիմ, ձիր բարեաց շնորհեա: Ղամբարամբ լուսոյ, ղեկավար ճարտար, զօղեալս ամրացո: Ճառագայթ փառաց, ճանապարհ ինձ ցոյց, ճեպել ի յերկինս: Միածինդ Հօր, մոյծ զիս յառագաստ, մաքուր հարսանեացդ: Յորժամ գաս փառօք, յահագին աւուրն, հիշեա զիս Քրիստոս: Նորոգող հնութեանց, նորոգեա և զիս, նորոգ զարդարեա: Շնորհատու բարեաց, շնորհեա զքաւութիւն, շնորհեա զթողութիւն: Ուրախացո Տէր, ոգւոյս փրկութեամբ, ոյր վասն եմ ի սուգ: Չար մշակողին, չար սերմանց նորին, չորացո զպտուղն: Պարգևիչ բարեաց, պարգեւեա իմոց, պարտեացս թողութիւն: Ջուր շնորհեա աչացս, ջերմ հեղուլ զարտօսր, ջնջել ըզհանցանս: Ռետինդ քաղցու, ռամ հոգւոյս արբո, ռահ ցոյո ինձ լուսոյ: Սեր անուն Յիսուս, սիրով քո ճմլեա, սիրտ իմ քարեղեն: Վասն գթութեան, վասն ողորմութեան, վերստին կեցո: Տենչալւոյդ տեսլեամբ, տուր ինձ յագենալ, Տեր Յիսուս Քրիստոս: Րաբունդ երկնաւոր, րոտեա զաշակերտս, րաժից երկնայնոց: Ցող արեան Քո, Տեր, զօղեա ի հոգիս, ցնծասցէ անձն իմ: Իիւծեալս մեղօք, ւիւծեալ աղաչեմ, ւիւսել ինչ բարիս: Փրկիչ բոլորից, փութա զիս փրկել, փորձութեանց մեղաց: Քաւիչ յանցանաց, քաւեա զօրհնաբանս, Քեզ երգել ըզփառս: Աստուածածնին բարեխօսութեամբ, յիշեա, Տէր, և ողորմեա:

понедельник, 2 сентября 2013 г.

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշեին նաև ՀԱԵԳԹԵԿ անդամները (2012թ.)

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը համախմբել էր Գուգարաց թեմի երիտասարդներին Դսեղի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, մասնակից լինելու Սբ և Անմահ պատարագին` ձեռամբ Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղոցւ հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի:

Ճանապարհ դեպի դրախտ (Առակ)

Մի մարդ մահանում է և հրեշտակը նրան ուղեկցում է հոգևոր կայաններ: Սկզբից նրանք մտնում են մի սենյակ, որտեղ նստած էին մի խումբ մարդիկ, իսկ նրանց մեջտեղում մի մեծ կաթսա ` լի ջրով: Նրանցից յուրաքանչյուրը մի երկար գդալ ուներ և փորձում էր դրանով ջուր խմել կաթսայից: Սակայն գդալները շատ երկար էին, և երբ նրանք ջուր էին վերցնում չէին կարողանում պտտել և հասցնել իրենց բերաններին: Եվ բոլորն էլ այսպես ծարավ էին մնում: