ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱԵԳԹԵԿ
▼
понедельник, 9 сентября 2013 г.
ԽԱՉԵՐԹ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ /ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ/
ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀՈԳԵւՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՇՈՒՐՋ
Սիրելի բարեպաշտ հայորդիներ. Սեպտեմբերի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացը: Տոնի օրը` ժամը 11:00-ին, Վանաձորի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ: Երեկոյան ժամը 17:00-ին Սբ Գր. Նարեկացի եկեղեցում կկատարվի Խաչվերացի թափոր, որի ժամանակ Սբ Խաչով կօրհնվի աշխարհի չորս կողմերը` խորհրդանշելով Սուրբ Խաչի վերաբարձրացումն ու նրանով աշխարհի օրհնվելը:
Նույն օրը ժամը 17:00-ին, Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ և <Նարեկացի> երիտասարդաց միության նախաձեռնությամբ, տեղի կունանա խաչերթ` Հայքի հրապարակից դեպի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, որտեղ երթի մասնակիցներին կօրհնի թեմակալ առաջնորդը:
Комментариев нет:
Отправить комментарий