Մի օր էլ որդին ու հարսն, այլևս չդիմանալով այդ իրավիճակին, նրա համար մի փոքրիկ սեղան են առանձնացնում մառանի մոտ, որպեսզի ծեր կինն այնտեղ հաց ուտի և այլևս չանհանգստացնի ոչ ոքի: Ամեն անգամ, երբ ընտանիքը նստում էր հացի, խեղճ կինն արցունքոտ աչքերվ նայում էր թոռներին ու դողդոջուն ձեռքերով ձեռքն առնում պատառը:
Մի օր էլ երիտասարդ ամուսինները նկատում են իրենց որդուն՝ հատակին նստած ինչ-որ բան պատրաստելիս: Երբ հայրը մոտենում և հարցնում է, թե ինչ է անում, նա ոգևորությամբ պատասխանում է. - Հայրի՛կ, քո ու մայրիկի համար փոքրիկ սեղաններ եմ պատրաստում, որ երբ մեծանաք, դուք նույնպես նստեք մառանի առջև և հաց ուտեք:
Փոքրիկ տղայի այս խոսքերից հետո մի քանի րոպե լռություն է տիրում. ծնողները չէին կարողանում մեկ բառ անգամ արտաբերել, նրանք հասկացել էին, թե ինչ մեծ ցավ են պատճառել ծեր մորը… Ժամեր անց ընտանիքը հավաքվել էր ընթրիքի, բոլորը միասին էին ու շատ երջանիկ: Իսկ մառանի առջև դրված սեղանն այլևս չկար… Այդ դեպքից հետո, երբ ծեր մոր ձեռքից որևէ բան էր ընկնում, այլևս ոչ ոք չէր բարկանում, այլ ժպիտով օգնում վեր բարձրացնել:
Աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=661817633851225&set=a.635106273189028.1073741836.634663183233337&type=1
0 коммент.:
Отправить комментарий