Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց
թեմի երիտասարդական կազմակերպությունը (ՀԱԵԳԹԵԿ) հիմնադրվել է թեմի ստեղծման հետ միասին`
թեմակալ առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնությամբ:
Ստորև ներկայացնում ենք ՀԱԵԳԹԵԿ Կենտրոնական խորհրդի անդամ Վահե-Դավիթ Խաչիկյանի հետ
ունեցած հարցազրույցը:
- Ի՞նչ է իրենից ներկայացնում
ՀԱԵԳԹԵԿ-ը:
- ՀԱԵԳԹԵԿ կառույցն
իր
մեջ
ընդգրկում
է
թեմի
11 համայնքների
և
Վանաձորի
եկեղեցասեր
երիտասարդաց
միությունները:
ՀԱԵԳԹԵԿ
հոգևոր
պատասխանատուն
է
Գուգարաց
թեմի
առաջնորդ,
բարձրաշնորհ
Տեր
Սեպուհ
արքեպիսկոսպոս
Չուլջյանը:
Յուրաքանչյուր
միություն
գործում
է
տվյալ
համայնքի
եկեղեցու
անվամբ
և տեղի հոգևորականի առաջնորդությամբ:
- Ո՞րն է ՀԱԵԳԹԵԿ հիմնական նպատակը:
- Հայաստանում եկեղեցասեր երիտասարդաց միությունները հիմնվել են
2001 թվականին:
Գլխավոր
համակարգող
կառույցը
համարվում
է
Հայ եկեղեցու
երիտասարդաց միավորումը: ՀԱԵԳԹԵԿ առաքելությունը թեմի երիտասարդությանը
քրիստոնեական արժեքների շուրջ համախմբելն ու միաբանելն է` ըստ Առաքելական
եկեղեցու վարդապետության:
- Երբվանի՞ց ես
ՀԱԵԳԹԵԿ անդամ:
- 2010 թվականի դեկտեմբերից անդամակցում եմ Վանաձորի
«Նարեկացի» երիտասարդաց միությանը, իսկ 2011 թվականի օգոստոսից ՀԱԵԳԹԵԿ Կենտրոնական
խորհրդի անդամ եմ:
- Այդ ժամանակատահվածում ի՞նչ ծրագրեր է իրականացրել
թեմի երիտասարդական կազմակերպությունը, և ըստ քեզ` ո՞րն է դրանցից ամենահաջողվածը:
- Այս տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել:
Առավել հաջողվածներից կարող եմ նշել, որ մի շարք համայնքներում երիտասարդաց միություններին
կից պատանեկան թևեր են ձևավորվել, 2011թ. դեկտեմբերից սկսած` Վանաձորում և այլ համայնքներում
«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի շրջանակներում օգնություն ենք ցուցաբերել մի շարք
անապահով ընտանիքների, 2013 թվականի ամռանը թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբարում կազմակեպեցինք
հոգևոր-երիտասարդական ճամբար, որին մասնակցում էին ՀԱԵԳԹԵԿ անդամ երիտասարդաց միությունների ներկայացուցիչները: Ծրագրերն իրականացվել են ՀԱԵԳԹԵԿ
Կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ և դրանցից շատերը շարունակական բնույթ են կրում:
- Քանի որ խոսք եղավ «Ձեռք մեկնիր»
բարեգործական ծրագրից կցանկանայի, որ մի փոքր պատմեիր դրա մասին:
- «Ձեռք մեկնիր»
բարեգործական ծրագիրն իրականացվում է 2011 թվականից: Ծրագրի հիմնական նպատակն է օգնել
թեմից ներս ապրող անապահով ընտանիքներին: Ծրագրի շրջանակներում ընտրում ենք անապահով ընտանիքների, որոնք իսկապես օգնության
կարիք ունեն, կազմակերպում ենք հանգանակություն, հագուստի և սննդի հավաքագրում: Հանգանակություններից
հավաքված գումարով ձեռք ենք բերում սնունդ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ
և այլ իրեր, որոնք միառժամանակ քիչ, թե շատ
կբարելավեն այդ ընտանիքների սոցիալական վիճակը: Ծրագիրը մեծ արձագանք գտավ և
հաջողություն ունեցավ, այդ իսկ պատճառով որոշեցինք այն դարձնել շարունակական: Այս պահին
էլ ծրագիրն ընթացքի մեջ է:
- Ծրագրերն իրականացնելիս, բացի հանգանակաություններից,
ֆինանսական այլ օժանդակություն ստանու՞մ եք:
- Որևէ մշտական
ֆինանսավորող աղբյուր չունենք: Ծրագրերը հիմանականում իրակացնում ենք ինքնաֆինանսավորմամբ և Գուգարաց թեմի առաջնորդարանի օժանդակությամբ:
Մեծ մասշտաբի ծրագրերի ժամանակ օժանդակություն են ցուցաբերում նաև եկեղեցիների խաչքավորները:
Այստեղ չեմ կարող չնշել թեմակալ առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անունը, ում մշտական
աջակցությունն ու հայրական խնամքը անպակաս
են մեր գործունեությունից:
- Այլ թեմերի
երիտասարդաց միությունների հետ համագործակցու՞մ եք:
- Այո, իհարկե:
Իրականացրել ենք մի շարք ծրագրեր Շիրակի թեմի
երիտասարդաց միության հետ, համագործակցում ենք նաև ՀԵԵՄ կենտրոնական գրասենյակի հետ: Մենք, ընդհանրապես, շատ ենք կարևորում այլ
թեմերի երիտասարդաց միությունների հետ համագործակցությունը, քանի որ կատարում ենք փորձի
փոխանակում, ձեռք ենք բերում նոր գաղափարներ, որոնք իրականացնում ենք թեմում:
- Ապագայում ի՞նչ ծրագրեր եք նախատեսում:
- Ամռանը նախատեսում ենք կազմակերպել «Հիշի´ր Արարչիդ
երիտասարդությանդ օրերին» խորագրով ծրագիրը,
որի ընթացում կկազմակերպենք երիտասարդական ճամբար ՀԱԵԳԹԵԿ անդամ երիտասարդաց միությունների
ներկայացուցիչների մասնակցությամբ, կվերաձևավորենք Կենտրոնական խորհուրդը և կմշակենք
առաջիկայում իրականացվելիք ծրագրերի փաթեթ: Նշեմ նաև, որ ներկայումս ընթացքի մեջ է
«Ձեռք մեկնիր եղբորդ» դրամահավաք ակցիան, որը նախաձեռնել է թեմակալ առաջնորդը: Ծրագրի
ընթացքում տպագրվել են անվանական բացիկներ, որոնց վաճառքից գոյացած գումարով ձեռք է
բերվելու բնակարան Վանաձորի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանում բնակվող Քալաշյան ընտանիքի
համար:
- Շնորհակալություն:
Նյութը` ՄԱՐԻԱՄ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ
0 коммент.:
Отправить комментарий