ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՈԳՈՆ

ՀԱԵԳԹԵԿ 3-ՐԴ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ և ԹԵՄԻ ՀՈԳևՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ... ԻՐ ԽՈՍՔՈՒՄ ՆՇԵՑ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցու դահլիճում ՀԱԵԳԹԵԿ անդամների հանդիպումը Սեպուհ սրբազանի հետ 2011թ.)

ՀԱԵԳԹԵԿ անդամների միասնական նկարը Գերաշնորհ Սրբազանի և թեմի Հոգևոր Դասի հետ (2011թ.)

ՀԱԵԳԹԵԿ Միությունների Ատենապետերի զեկույցների հանձնումը Բարձրաշնորհ Սեպուհ արք. Չուլջյանին (2011թ.)

Միասնական աղոթք բոլոր համայնքների ԵԵՄ-ների մասնակցությամբ Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցում (2011թ.)

вторник, 15 октября 2013 г.

Ժամանակակից մոգություն

«Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկ, որ կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ առաջ պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով» (Բ. Օր. 18,10): 
«Եթե որևե տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհամ լինի, թող մահապատժի ենթարկվի, թող նրանց քարկոծեն, որովհետև մահապարտ են: (Ղևտ. 20,27): Մեր ժամանակներում այս բոլոր չարագործությունները չտեսնված կերպով տարածվում են/ թեև հոգևոր կյանքից անգիտակ մարդկանց մեծամասնությունը, որ դրանք արդեն իրենց դարն ապրել են և ավելի շուտ մտացածին երևույթներ են/: Բայց ահա այդ նույն կախարդները, մոգերը, վհուկները, հմայիչները, գուշակները, զրպարտիչները ժամանակակից հագուստներով տեղափոխվում են ինքնաթիռներով ու գնացքներով քաղաքից քաղաք, մայրաքաղաքից մայրաքաղաք, ամենուրեք ընդունվելով չլսված պատվով ու հարգանքով, տարածում են իրենց հմայություններն ու կախարդությունները երկրի հսկայական տարածքում, օգտվելով հեռուստատեսությունից, ռադիոյից, թերթերից, բացիկներից, գովազդներից: «Ծանր» ձեռքի թեթև շարժումով հոգևոր մահ են սերմանում, հիպնոզում հոգիները, գերելով դարձնում սատանայի ստրուկը, համալրում հակաքրիստոսի զորքը, պատրաստում նրա բանակը: Իսկ մարդիկ հոգեպես արդեն այնքան են կուրացել, որ մեր եղբայրների ու քույրերի մեծամասնությունը այսօր հավատքով ընդունում են այդ սատանայի ծառաներին իբրև «բարերարների», «բուժողների», «ուսուցիչների»: Միլիոնավոր մարդիկ պարբերաբար իրենց բացում են կատարելապես իրենց անծանոթ զորության առաջ, որի ծագման և հետևանքների մասին նրանք անգամ հեռավոր պատկերացում չունեն: Մարդիկ իրենց ենթարկում են ամենանրբին և հեռու գնացող հոգեբանական և գաղտնախորհուրդ փորձերին, հոգևոր աշխարհի ամենավտանգավոր ուժերին:
Ժամանակակից հոգեհարցության, ոգեհմայության, ոգեմիջնորդության անվանումներն արդեն փոխվել են և նման չեն իրենց նախկին անվանումներին, բայց նրանց էությունը նույնն է (հավանաբար, ավելի նենգ չար ոգիները կատարելագործվում են չարի մեջ՝ կուտակելով հոգիների կործանարարության ահռելի փորձ) և այդ էությունը քողարկված է գիտական տերմիններով, որոնք ոչինչ չեն ասում կրոնական ինչ-որ սիստեմների և ոգիների հետ իրենց ունեցած կապերի մասին: «Էքստրասենս», «բիոդաշտ», «ակտիվ հոգեկան դաշտ», «հոգեկան էներգիա», «աստրալ», «քարիզմատիկ վերածնունդ», «միկրոկոսմ», «միկրոթեոս» և չկա ոչ մի բառ այն երևույթների մասին, որոնք առանց երկար որոնումների և խեղճ մարդու ջանքերի և առանց նրա մտքի հատուկ ճիգերի պատրաստ են կշռելու նրա համար ցանկացած քանակի հրաշքներ և չտեսնված ֆոկուսներ՝ պահանջելով միայն մի բան՝ վստահություն և ուշադրություն իր և իր ծառաների նկատմամբ և արհամարանք սուրբ Եկեղեցու խոսքի նկատմամբ: Սուրբ Հայրերի միաձայն կարծիքով, հենց մարդու ուշադրությամբ են ջանում տիրել դևերը, - դա միակ դուռն է, որի միջոցով նրանք կարող են հոգուց ներս սողոսկել: Հիմա արդեն մարդկանց մեծ մասը իրենց տանը ունեն նենգ հմայողին՝ դա դառնում է հեռուստացույցը, երբ նրանով հեռարձակվում են հեռուստամոգության սեանսներ: Ամենաթեթև ուշադրությունն էլ անգամ այդ հաղորդման հանդեպ զոհ է դարձնում մարդուն հոգևոր բռնության և հոգեգողության:
Ոչ մի հոգևոր բան անդեմ չէ՝ դա կա՞մ Աստծուց է, կա՞մ՝ սատանայից: Այն հոգևոր
երևույթները, որոնք Աստծուց են, բնութագրվում են շատ պարզ և որոշակի գծերով՝ դա ուսուցանում է ապաշխարության, ճշմարիտ հավատքի, խոնարհության, հավիտենական կյանքի մասին:
Այնտեղ, այնտեղ ուր չկա այն ամենը, գործում է սատանան, ին՜չ զանազան անվանումներով ասես, որ չի քողարկել իրեն: Եթե Աստծո զորությամբ բուժողը հիվանդից պահանջում է գիտակցված, ճշմարիտ հավատք, այդ հավատը կյանքի կոչելու ջանքեր, ապա բոլոր դիվային «բժիշկները»՝ լինեն դրանք սովորական գյուղական կախարդներ, հնդկական յոգեր և դերվիշներ, ժամանակակից էքստրասենսներ, «ուժեղ բիոդաշտը տիրապետողներ» և անգամ հիսունականներ ու այլ աղանդավորներ, որ սքողված են քրիստոնեական անվանումներով, չնայած իրենց այլազանությանը, մի բանում միանում են՝ ո՞չ պարզ, գիտակցված հավատ են պահանջում, ո՞չ էլ այդ հավատով ապրելու ճիգ ու ջանք, այլ պահանջում են, որ մարդը, թմրելով, թուլանալով, հանձնի իրեն առաջնորդությանը այն ոգու, որով նրանք գործում են:
Պարզ, հստակ հավատքը նրանք մնացուկ են համարում, արժանի միայն միջնադարին, բայց ոչ՝ այժմեականությանը: Նրանք սովորեցնում են, որ ինչի ասես կարելի է հավատալ, իսկ ապրել և բուժվել պետք է իրենց դեղատոմսերով միայն:
Նրանց հոգեբանական մեթոդները, ի տարբերություն քրիստոնեականի, մաքուր տեխնիկական են, մոգական հիմնավոր բանաձևերի, անեծքների չմտածված կրկնողություն, որոշ «կախարդված» նյութերի, «բիոդաշտով լիցքավորված» ջրի օգտագործում, մարմնի հատուկ դիրքերի օգտագործում, ինչպես և այլ զուտ ֆիզիոլոգիական վարժություններ՝ մտքի և կամքի պարտադիր թուլացմամբ և լիակատար ինքնահանձնմամբ դիվային ոգու առաջնորդությանը:
Խատանան ստի հայրն է, և նրա ծառաները նախ և առաջ միանգամայն սխալ և կեղծ կարծիք են ներշնչում մարդկանց նրա մասին: Նրանք խոսում են մարդկային թաքնված հնարավորությունների մասին, որոնք իբր թե ունեն մարդիկ, միայն թե պետք է բացահայտել դրանք: Իրականում մարդու մեջ եղած բոլոր հնարավորություններն ու ընդունակությունները
ոչ այլ ինչ են, եթե ոչ այս կամ այն ոգու գործունեության պտուղը՝ կենդանի, անձնական, ինքնուրույն, անմարմին էության, իսկ մարդն, ինքնըստինքյան, իր ընկած, մեղքով ապականված բնությամբ այնքան թույլ ու տկար է, որ միայն կարող է ընդունել
կամ մերժել այս կամ այն ոգու գործունեությունը, ընտրել, թե որ ոգու հետ ինքը պետք է լինի՝ Աստծո՞, թե սատանայի: Եվ եթե Փրկիչը պարզ և ուղիղ ասում է. «Առանց Ինձ
ոչինչ չեք կարող անել», ապա դևերը և նրանց արբանյակները պնդում են մարդու մեծագույն հոգևոր հնարավորությունների մասին: Ի հակադրություն քրիստոնեական խոնարհությանը, մարդու՝ իր վրա ճշմարիտ, ինքնավստացուցիչ հայացքին, նրանք մարդկանց
ներշնչում են հպարտություն և մեծամտություն, գիտենալով, որ դա ամեն տեսակ համոզմունքներից և նույնիսկ կեղծ հրաշքներից առավել կհեռացնի մարդուն Աստծուց, կհասցնի նրան հավիտենական կործանման: 
Կախարդների օգնությանը դիմող մարդը կորցնում է հետաքրքրությունը դեպի Սուրբ Գիրքը: Նա սկսում է հետաքրքրվել հրաշքների և տեսիլքների մասին զանազան վերապատումներով՝ կատարված ինչ-որ նորահայտ «հրաշագործների» ներգործությամբ, տենչում է նման մի բան նաև իր կյանքում: Եվ Ս. Եկեղեցու ուսուցումը նրա համար դառնում է օտար, անհրապույր, ծանր: Այդպիսի մարդու մեջ մեռնում է ապաշխարության զգացումը, և նա չի տեսնում իր մեղքերը: Հետագայում այդպիսի «միստիկ թմրամոլության» մեջ ներգրավված մարդու համար կարող է սկսվել ավելի վատը՝ դևերի երևումներ, նրանց բացահայտ ներկայության զանազան զգացումներ, զգայական, մարմնական տանջանքներ նրանցից, հոգեկան և էմոցիոնալ խանգարումներ, ծանրագույն դեպրեսիաներ և, վերջապես, ինքնասպանություն կամ չարագործություն՝ դիվային ուժերի դրդմամբ: Բայց ամենավտանգավորը հոգու հավիտենական կորուստն է, եթե մարդը չթողնի շփումը չար ոգու հետ և չապաշխարի: 
Թեև հիմա կախարդները օգտագործում են քրիստոնեական տերմիններ, ոմանք նույնիսկ հանձն են առնում բուժել միայն մկրտվածներին, բայց դրանք խորամանկություններ են միայն, «գառան մորթիով գայլեր. որտեղ չկան ապաշխարության քարոզներ և ուսուցում հավիտենական կյանքի մասին, այնտեղ երբեք չի կարող լինել ո՞չ մի եկեղեցական, ո՞չ մի քրիստոնեական և ո՞չ մի աստվածային բան: Կախարդների «աղոթքները» ամենևին նման չեն եկեղեցականին, այլ լի են խավարամտությամբ, հանելուկայնությամբ, մթությամբ և բացարձակ անհեթեթությամբ: «Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց»: /Հովհ.1.5/, Աստված ներկա չէ այնտեղ, ուր խավար է:
Պատահում է, որ այս կախարդները որոշ չափով հիվանդությունը թեթևացնում են կամ «զգալի» օգնություն են ցույց տալիս, բայց դա կատարվում է այս առակի պես. «Գլուխը հանեցին, պոչը մնաց»: Նրանք մեկը բուժում են, մյուսն է հիվանդանում. մարդը մեկ լավ է զգում, մեկ վատ, և նա անընդհատ գնում ու գնում է այդպիսի «բուժող» - կործանողների մոտ, ընկնելով սատանայի ուժեղ ազդեցության տակ: Դիվային «բժիշկների» հետ չի կարելի անգամ կատակել և հետաքրքրվել նրանցով, չի կարելի «հետաքրքրության համար» գնալ հիպնոզով զբաղվողների մոտ և նման տիպի հեռուստասեանսներ նայել: Ամենափոքր ուշադրություն, անգամ առանց հավանելու դիվային «խոհանոցը», մեզ համար կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ և՞ այս, և՞ մյուս կյանքում: Հենց միայն այդ «հետաքրքրասիրությունը» արդեն ծանր մեղք է քրիստոնեական հավատի և խղճի նկատմամբ, վիրավորանք Երկնային, Գթասիրտ Հայր Աստծուն, ապերախտություն ու արհամարհանք Նրա նկատմամբ: