понедельник, 9 сентября 2013 г.

Վարդան Այգեկցի- ԱՂՔԱՏԻ ԱՂՈԹՔԸ /առակ/

Մի աղքատ մարդ հիվանդանում է ճանապարհին։ Եվ նա աղաչում է աստծուն տուն հասնելու համար մի գրաստ ուղարկել։ Բայց գալիս է մի չարաբարո հեծյալ, ծեծում աղքատին ու ասում.
— Վեր կա՛ց, շալակիր այս քուռակին, որովհետև չի կարողանում գալ իր մոր հետ։
Եվ բարձրանալով տեղից, աղքատը լալիս է դառնագին, որովհետև չէր կարողանում ոտքի վրա մնալ։ Իսկ չար մարդը շարունակ հարվածում էր։
— Վա՜յ ինձ, աստված իմ,— բացականչում է աղքատը,— փոխանակ թեթևացնելու, ծանրացրիր վիճակս։
Առակս ցույց է տալիս, որ աղքատները տառապում են չքավորությունից և աստծուց խնդրում են ինչք և ունեցվածք, իսկ թագավորներն ու բռնավորները, ինչ գտնում են նրանց մոտ, կողոպտում են։

0 коммент.:

Отправить комментарий