ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՈԳՈՆ

ՀԱԵԳԹԵԿ 3-ՐԴ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ և ԹԵՄԻ ՀՈԳևՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ... ԻՐ ԽՈՍՔՈՒՄ ՆՇԵՑ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցու դահլիճում ՀԱԵԳԹԵԿ անդամների հանդիպումը Սեպուհ սրբազանի հետ 2011թ.)

ՀԱԵԳԹԵԿ անդամների միասնական նկարը Գերաշնորհ Սրբազանի և թեմի Հոգևոր Դասի հետ (2011թ.)

ՀԱԵԳԹԵԿ Միությունների Ատենապետերի զեկույցների հանձնումը Բարձրաշնորհ Սեպուհ արք. Չուլջյանին (2011թ.)

Միասնական աղոթք բոլոր համայնքների ԵԵՄ-ների մասնակցությամբ Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցում (2011թ.)

суббота, 28 сентября 2013 г.

ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻԻ ԱՂՈԹՔԸ



Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու 
 ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

ԽԱՉԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Ձեր հարցերին պատասխանում է Տաթեւի վանքի վանահայր Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ։ Ձեր անունից հարցերն ուղղում է մեր թերթի արտահաստիքային թղթակից Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
- Հա՛յր սուրբ, գիտենք, որ մինչ Քրիստոսը խաչն անարգանքի ու նախատինքի նշանն էր, սակայն Քրիստոսի հարությամբ խաչը դադարեց մահվան խորհրդանիշ լինելուց` դառնալով կյանքի, հարության ու հաղթանակի խորհրդանիշ: Ինչպե՞ս։
- Հռոմեական կայսրության մեջ ապստամբ ծառաներին դատապարտում էին խաչի անարգ մահվան` իբրեւ մեծագույն պատժի: խաչելությունը մահվան ամենաստորացուցիչ ձեւն էր, անարգանքի միջոց, որով ստրուկներին էին խաչում: Մեր Տերն էլ, ծառայի կերպարանք հագած, հանձն առավ խաչը, վերցրեց մարդկության վրա ծանրացած այդ անարգանքը: Սակայն խաչը Քրիստոսի զոհագործությամբ անարգանքի գործիքից վերածվեց զորության նշանի, որովհետեւ խաչը մի զոհասեղան էր, որի վրա պատարագվեց Աստծո Գառը: Մեր Տերն Իր խաչելությունից առաջ հաստատեց սուրբ Հաղորդության խորհուրդը` ասելով. «Այս արեք Իմ հիշատակի համար»: Եվ Քրիստոսի հիշատակը հենց խաչելությունն է, որը մենք պատարագով ենք կատարում, իսկ պատարագ թարգմանաբար նշանակում է զոհաբերություն կամ խաչելություն: Եվ իրապես, խաչը երկնային սեղանն է, որի վրա Կենաց Հացն է մատռվակվում, տրվում մարդկանց: Երկրի վրա չկա ավելի հրաշալի, սքանչելի կերակուր եւ ավելի գեղեցիկ ու չտեսնված սեղան, քան խաչի սեղանը, որի վրա պատարագվում է Աստծո Որդին, իսկ ամենահամեղ կերակուրը սուրբ Հաղորդությունն է` Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը: Եվ Քրիստոսի պատգամի համաձայն` մենք` ողջերս, միշտ կատարում ենք Քրիստոսի զոհաբերության հիշատակը. այսօր մենք խաչի խորհրդով սուրբ Սեղանն ենք հաստատել եկեղեցու մեջ, որը քառանկյուն է, ինչպես սուրբ խաչն է քառանկյուն: Եթե այն ժամանակ Քրիստոսի մարմինն ու արյունն էր զոհաբերվում խաչի վրա, այսօր Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող հացն ու գինին են պատարագվում քառաթեւ սուրբ Սեղանի վրա, որը դարձյալ խաչի խորհուրդն ունի: Ուստի այս զոհաբերությամբ խաչելության հիշատակը մնաց եկեղեցում: Սուրբ Պատարագի միջոցով մենք Քրիստոսի մարմինն ու արյունն ենք բաշխում` անմահության Կերակուրը, կենդանի Հացը, եւ ով հավատքով մոտենում է այս զոհասեղանին, այս խաչի խորհրդին, ճաշակում է անմահության Կերակուրը, եւ ինչպես Քրիստոսն է ասում, «…թե մեկն այս հացից ուտի, հավիտենապես կապրի»:
- Հա՛յր սուրբ, մենք` քրիստոնյաներս, ապավինում ենք խաչի զորությանը, ինչպե՞ս է խաչը մեզ պահում-պահպանում, ո՞րն է առհասարակ խաչի խորհուրդը։
- Սուրբ Պողոս առաքյալն ասում է, որ «Խաչի քարոզչությունը հրեաների համար գայթակղություն է, հեթանոսների համար` հիմարություն, իսկ մեզ համար` Աստծու զորությունը» (Ա Կորնթ. Ա 23, 24), նաեւ` «Կորստյան մատնվածների համար խաչի քարոզչությունը հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար` Աստծու զորություն» (Ա Կորնթ. Ա 18): Նախ պետք է իմանալ, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր վրա կրի այն երկրի, պետության նշանը, որում ապրում է: Մեր երկրի նշաններն են` գերբը, դրոշը, հիմնը, որոնք մեր ինքնության եւ հայ լինելու խորհրդանշաններն են: Այդպես էլ մենք, լինելով Քրիստոսի ծառաները, երկնքի արքայության ժառանգորդները, պետք է ունենանք մեր նշանը, որով կտարբերվենք նրանցից, ովքեր չեն կրում խաչի նշանը: Սուրբ Մկրտության ժամանակ մյուռոնի խաչաձեւ դրոշմումով` մենք դառնում ենք քրիստոնյա, Աստծո զավակ` տարբերվելով ոչ քրիստոնյաներից: Այսինքն` սուրբ խաչի նշանը զորության ու տարբերակման նշանն է, որով մենք դառնում ենք երկնքի արքայության ժառանգորդ: Ուրեմն խաչը մեզ համար զորության, հաղթության, երկնքի արքայության նշանն է: Եվ գիտենք, որ խաչի նյութը փայտն է, որն այրվում է կրակից, իսկ Աստված կրակ, հուր է, որովհետեւ Քրիստոսն ասում է. «Ես եմ աշխարհի լույսը» (Հովհ. Ը 12): Աստված իջավ փայտից խաչի նշանի վրա, սակայն խաչի նշանը ոչ միայն չայրվեց, այլեւ թրծվեց, բովվեց եւ դարձավ անպարտելի զենք, երկսայրի սուր, որով մենք հաղթում ենք մեղքին, չարին, սատանային: Սբ Գրիգոր Տաթեւացին ասում է, որ երբ մենք հավատքով խաչակնքվում ենք, մեզ վրա իջնում է Սուրբ Հոգին: Դարձյալ` երբ հավատքով, սիրով, եւ Տիրոջն ապավինելով, սրտի հառաչանքով, զղջումով, մեղքի գիտակցությամբ խաչակնքվում ենք` Տիրոջ ողորմությունն ու շնորհը խնդրելով, մեզ վրա իջնում է Սուրբ Հոգին, քանի որ խաչելությամբ է, որ Սուրբ Հոգին տրվեց մարդկությանը: Սուրբ Հովհաննու Ավետարանում ասվում է, որ քանի դեռ Որդին չէր փառավորվել, Սուրբ Հոգին չկար: Մարդու Որդու փառքը խաչելությունն էր, խաչն է: Ուրեմն խաչի միջոցով Սուրբ Հոգին իջավ մեզ վրա, եւ այսօր էլ, երբ խաչակնքվում ենք, Սուրբ Հոգին իջնում է մեզ վրա:
- Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ խաչի եւ խաչելության խորհուրդն այնքան մեծ էր, որ նույնիսկ անբան բնությունը չկարողացավ տանել իր Արարչի խաչելությունը: Եվ ինչպես Սուրբ Գիրքն է վկայում, Քրիստոսի խաչելության ժամանակ արեգակը խավարեց…, տաճարի վարագույրը վերից վար պատռվեց, երկիրը շարժվեց, ժայռերը ճեղքվեցին, գերեզմանները բացվեցին, մեռելներից շատերը հարություն առան… (տե՛ս Մատթ. ԻԷ 51-53)…
- Քրիստոսի խաչելությունն աստվածային մեծ զորություն է: Ինչպես Եկեղեցու սբ հայրերն են ասում, արեգակը` Աստծու արարածներից մեկը, խավարեց, իր աչքերը փակեց, որպեսզի իր Արարչին խաչի վրա չտեսնի, լուսինը արյան գույնով ներկվեց, արյուն-արտասուք թափեց` ողբ ու կոծ անելով: Երկրաշարժեր եղան, քանզի երկիրն ընդվզում էր իր Արարչի խաչելության դեմ: Ննջեցյալները հարություն առան, տաճարի վարագույրը պատռվեց` խորհրդանշելով հին օրենքի ավարտն ու նորի սկիզբը: Այս բոլոր հրաշքները ցույց են տալիս, որ սբ խաչն աստվածային մեծ զորություն ունի: Եվ ինչպես Եկեղեցու հայրերն են ասում, խաչը մի սանդուղք է, որի հիմքը դրվեց երկրի վրա, իսկ վերին մասը հաստատվեց երկնքում: Հիշենք, թե ինչպես Քրիստոսի մկրտության ժամանակ երկինքը պատռվեց, ու Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Նրա վրա: Մինչ այդ որեւէ տեղ Հին Ուխտում չկա երկինքը բացված լինելու մասին վկայություն: Իսկ այսօր նախ` Քրիստոսի մկրտությամբ, հետո` խաչելությամբ, երկինքը բացվեց, հրեշտակները խաչի սանդուղքով իջան երկիր, եւ մարդիկ էլ խաչի սանդուղքով բարձրացան երկինք: Այսպիսով` խաչը հաստատվել է իբրեւ աստվածային շնորհ, մի վերելակ, որով մենք թեւավորված թռչում եւ հասնում ենք երկնքի արքայություն: Սա է խաչի զորությունն ու խորհուրդը:
- Հա՛յր սուրբ, Քրիստոսն Ավետարանում պատգամում է Իր հետեւորդներին վերցնել խաչը եւ գնալ Իր ետեւից (տե՛ս Մատթ. ԺԶ 24, 25): Ինչպե՞ս հասկանալ Տիրոջ խոսքերը։
- Տերն Ավետարանում ասում է, որ «Անձուկ է դուռը, եւ նեղ` ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, եւ սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ. Է 14): Ինչպես Քրիստոսն անցավ խաչի չարչարանքների ճանապարհով, այնպես էլ մեզ զգուշացրեց, որ նեղ է ճանապարհը եւ փշոտ, եւ որ մենք էլ նեղությունների միջով պիտի ընթանանք: Փրկության այլ ճանապարհ չկա: Մենք ինքներս մեզ համար դժվարություններ չենք հորինում, բայց երբ հետ ենք կանգնում մեղքի ճանապարհից, պետք է նեղություն կրենք ու չարչարվենք այդ արդար ընթացքի համար: Քրիստոնյաները հաճախ են ասում, թե որքան դժվար է պատվիրանները պահել, արդար ու առաքինի ճանապարհով ընթանալ, այո՛, դժվար է, մենք մեծ նեղություններ ենք կրում, բայց երբ այս ճանապարհին հուսահատվում ենք ու հրաժարվում այլեւս պայքարելուց, նեղություններ կրելուց՝ հանուն արդարության, ձեռքներս ծալում-նստում ենք, հայտնվում ենք ավելի վատ վիճակում, որովհետեւ թեպետ եւ մեղքի դեմ պայքարում նեղություններ էինք կրում, բայց հոգեւոր խաղաղություն էինք ապրում: Ուստի երբ դադարեցնում ենք այս պայքարը, թեպետ ունենում ենք թվացյալ հանգստություն, բայց կորցնում ենք մեր հոգու հանգստությունը, խղճի խայթ ենք զգում, որն ավելի դժվար ու ծանր է, քան արդարության համար հալածվելը: Ուրեմն պատվիրանները պահելը դժվար է, բայց չպահելն ավելի դժվար է:
- Քրիստոսն Ավետարանում Իր հետեւորդներին կոչում է խաչակից ու չարչարակից լինել Իրեն: Մերօրյա քրիստոնյան ինչպե՞ս կարող է խաչակից լինել Քրիստոսին։
- Գր. Տաթեւացին, մեջբերելով սրբերի նահատակությունը, ասում է, որ այն ժամանակ սրբերը հալածանքներ ու նեղություններ էին կրում բռնավոր թագավորներից, որոնք հալածում էին քրիստոնեությունը: Այսօր մեր դեմ բռնավոր թագավոր է սատանան: Այսօր մեր չար կամքն է դառնում բռնավոր թագավոր` ստիպելով մեզ չարը գործել: Ուստի մենք պետք է պայքարենք սատանայի եւ մեր կամքի դեմ, որպեսզի չարը չկամենա: Սրբերը նեղություններ ու չարչարանքներ էին կրում` այրվելով կրակների մեջ: Այրող կրակն այսօր բարկությունն է, որից շատ հաճախ քրիստոնյաները պարտվում են: Որեմն այսօր մենք պետք է պայքարենք բարկության կրակի դեմ: Մեծ նեղություններ կրելով` երբեք չբարկանանք որեւէ մեկի դեմ, որպեսզի Աստծո ծառաները լինենք: Սրբերը խեղդվում էին ջրի մեջ, իսկ մեզ այսօր խեղդում է ցանկության մեղքը, որը Եկեղեցու հայրերը գեջ, այսինքն` խոնավ ցանկություն են անվանում, որի դեմ պայքարելով` նահատակության գործ կատարած կլինենք, որովհետեւ հաղթահարելով ցանկասիրության (բղջախոհության) մեղքը` կհավասարվենք նահատակներին: Սրբերը սրերով էին գլխատվում ու նահատակվում, այդպես էլ այսօր տարբեր նեղություններն ու փորձությունները, որոնք «տարօրինակ» է կոչում Պետրոս առաքյալը (տե՛ս Ա Պետր. Դ 12), մեզ վրա գալիս են սրերի հարվածների նման, որոնց դիմանալով` մենք կնմանվենք սբ նահատակներին։ Ուրեմն մեր առօրյա կյանքում «մեղքի դեմ պայքարենք արյուն թափելու աստիճան», որպեսզի այդ կերպ Քրիստոսին խաչակից ու չարչարակից լինենք: Չարչարանքների ճանապարհն ընտրենք ու չհրաժարվենք մեր փրկությունից, քանզի ով հրաժարվում է չարչարանքներ կրելուց, հրաժարվում է իր փրկությունից:


среда, 25 сентября 2013 г.

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ


Արիստոտելը հետեւյալ խրատն է տվել Ալեքսանդր Մակեդոնացուն.
- Միեւնույն գաղտնիքը երբեք մի հաղորդիր երկու մարդու, որովհետեւ եթե այն բացահայտվի՝ չես կարող հստակ պարզել, թե ո՞ւմն է զանցանքը: Եթե պատժես երկուսին էլ՝ կվիրավորես նաեւ գաղտնապահ մարդուն, իսկ եթե ներում շնորհես նրանց՝ կրկին կվիրավորես անմեղին, որովհետեւ քո ներումը նրան պետք չէր...

***

Կատոն Ավագի ակտիվ կողմնակիցներից մեկը դիմում է նրան, ասելով.
- Անարդարացի է, որ մինչ օրս քո պատվին Հռոմում արձան կանգնեցված չէ, թույլ տուր մենք շտկենք այդ սխալը:
- Պետք չէ՛,- պատասխանում է Կատոնը:- Ես նախընտրում եմ, որ մարդիկ ասեն. "Ինչո՞ւ մինչ օրս Կատոնի պատվին արձան կանգնեցված չէ", քան թե հարց տան իրենց մտքում. "Տեսնես ինչո՞ւ են Կատոնին արձան կանգնեցրել"...


***

Պատմում են, թե մի անգամ Սոկրատեսն իր երկու աշակերտներին հռետորության մեջ վարպետանալու համար ուղարկում է քաղաքային դատարան` երկու դատապաշտպանների ճառերը լսելու... առաջին դատապաշտպանը փայլում է իր հռետորական կարողություններով, ապացուցում է իր վարկածը եւ շահում դատը, իսկ երկրորդը` խայտառակ սխալներ է գործում եւ ամբոխի ծաղրին է արժանանում... 
Աշակերտները վերադառնալով հարցնում են Սոկրատեսին, թե ի՞նչ անհրաժեշտություն կար լսելու երկրորդին, եւ Սոկրատեսը պատասխանում է. "Իրոք վարպետ լինելու համար հարկ էր, որպեսզի գիտենայիք, թե ինչպես չպետք է խոսի հռետորը..."

Ապաշխարություն

Ապաշխարությունը մեր սիրո, մեր կյանքի վերադարձն է առ Աստված, վերադարձ, որը հնարավոր է դառնում Քրիստոսով, քանզի Նա է մեզ հայտնում ճշմարիտ Կյանքը և գիտակցել տալիս մեր արտաքսումն ու դատապարտությունը: Քրիստոսին հավատալ նշանակում է ապաշխարել:

Ալեքսանդր Շմեման

воскресенье, 22 сентября 2013 г.

Նախանձի մասին (բարոյախրատական պատում)

Naxandzi masin
Նախանձի մեջ այնքան չարություն կա, որ ոչ միայն ուրիշին է վնաս կամենում, այլև ինքն իրեն: Քանզի մի թագավոր խոստանում է մի նախանձոտ մարդու և մի ագահ մարդու, թե ինչ խնդրեն իրենից, նրանց կտա, սակայն այն ձևով, որ ով վերջինը խնդրի, նրան կրկնակի կտա: Եվ երբ երկուսն էլ հապաղում էին խնդրել, թագավորը հրամայում է, որ նախ նախանձոտը խնդրի: Եվ վերջինս խնդրեց իր մեկ աչքը հանել, որպեսզի մյուսի երկու աչքը հանեն, որովհետև չկամեցավ բարի բան խնդրել, որպեսզի ընկերոջը կրկնակի պարգև չտրվի:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2007

Սուրբ Հովհան Մանդակունի – ԹՈՒՂԹ ՊԱՀՔԻ ՊՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (մեջբերումներ)

Եվ ինչպես որ աղբոտ հողն է խառնիխուռն բույսեր բուսցնում և աճեցնում, այդպես էլ կերակուրի աղբով փափկացած որովայններն են մշտապես աղտեղի խորհուրդներ վեր հանում։ Քանզի որդերին գեջ հողն է սնում, իսկ պիղծ ախտերը՝ գիջացած որովայնը։
Եվ որովհետև մեր բնության համար խիստ կարևոր է պահքի առաքինությունը, և բազում թերություններ շտկվում են պահքի խոնարհությունից, այն ժամանակվանից իսկ, երբ մարդուն ստեղծեց, [Աստված] պահքի պնդությամբ պարսպեց մեր բնությունը և առաջին մարդու համար իբրև առաջին պատվիրան դրեց ամուր պահքը՝ չճաշակել ծառից։ Քանզի եթէ [առաջին մարդը] պահեր պահքի պատվիրանը, կժառանգեր անախտ, անմահ ու անմեղ կյանքը և երկնքում՝ երկնային բարիքները։ Քանզի շատերը, ովքեր պահեցին պահքի պնդությունը, բազում նեղություններից փրկվեցին։
Սույնով իսկ՝ պահքի պնդությամբ, և Մովսեսն ընդունեց աստվածադիր օրենքները, որովհետև քառասնօրյա պահքի մաքրությամբ արժանի դարձավ մոտենալու Մաքուրին. և խոսում էր Նրա հետ՝ իբրև բարեկամի (տե՛ս Ելք ԻԴ 12-18)։
Դրանով նաև առաջին հայրերն առաքինացան և անմարմին հրեշտակների վարքը մարմնի մեջ ցույց տվեցին. երկրում մեռցրին երկրավոր ցանկությունները և երկնքում կենդանացրեցին իրենց հոգիները, մերժեցին անցողիկ հաճույքները, որպեսզի ընդունեն անանցանելի բարիքները, հեռացան տնից ու ստացվածքներից, չարչարվեցին բազում նեղություններից և չարչարվելով՝ ամբողջովին մեռցրեցին իրենց անձերը քաղցով, ծարավով ու նվաստ հագուստներով։ Նրանցից շատերը բավականացան խոտեղեն կերակուրով, ոմանք էլ միայն միրգ ուտելով անցկացրին իրենց կյանքը։ Ոմանք միայն ծառերի ծայրերն ու բույսերի արմատներն էին ուտում, ոմանք սակավ հունդերով էին ժուժկալում, ոմանք՝ ժամանակ առ ժամանակ երեք նուկի հացով, ոմանք՝ նկանակի մեկ չորրորդ մասով, և ուրիշները՝ մեկ վեցերորդ մասով, ոմանք ցորենի թեփը իրենց կերակուր դարձրին, ոմանք խոզերի ուտելիքով՝ եղջերենու պտղով էին դադարեցնում քաղցի պատճառած նեղությունը։ Ոմանք օրվա հոգևոր կերակուրներին հաղորդությունն էին բավական համարում մարմնի կարիքների համար և ուրիշ կերակուրների վայելքը ամբողջովին մերժված էր նրանց կողմից։ Ոմանք ժամանակ առ ժամանակ էին ճաշակում, ոմանք՝ երկու, ոմանք էլ՝ երեք օրը մեկ անգամ, ոմանք եօթ օր հետո, և որ ավելին է, հիշում էին կերակուրի անհրաժեշտությունը և կշռով էին այն ճաշակում, նաև ջուր էին չափով խմում։ Անդադար հեծությամբ աղոթում և ծառայությունն էին կատարում, ողջ գիշերն արտասուքով ու ողբով էին անցկացնում և ողբալի խնդրվածքներով ու հառաչանքներով հաշտեցնում էին Աստծուն։ Ոմանք պարաններով կապված էին ննջում, ոմանք ոտքի վրա տքնելով էին գիշերն անցկացնում, ոմանք քիչ նստելով, ոմանք մինչև առավոտ ձեռքները վեր բարձրացրած էին պահում, ոմանք, իրենց պարանոցը խոնարհեցրած, մինչև լուսանալը ժուժկալում էին, ոմանք հարյուրավոր աղոթքներ էին ընդօրինակում։ Ոմանք լռում էին, ոմանք խոսում էին միայն սաղմոսներ, ոմանք առանց իրենց հարցնելու չէին բարբառում, ոմանք ընտրությամբ միայն ընկերոջ օգուտի համար էին խոսում։
Չափով էին պահում իրենց մարմինը և իրենց խորհուրդների վրա սանձ էին դնում և այնպես զանազան և մեծ նեղություններով պահքի պնդություններ հորինում։
Ոչ միայն կերակուրներից [հրաժարումն է] պահք անվանվում, այլ նաև բոլոր մեղքերից հեռանալը, որովհետև պահք են նաև բերանի լռությունը և անհարկի՝ առանց իրեն հարցնելու խոսելը։
Պահք է խոնարհելն աչքերը՝ անամոթ չնայելու, ականջները՝ [անամոթություններ] չլսելու, սիրտը՝ պիղծ խորհուրդներ [չխորհելու]։
Մանավանդ հարկ է, որ պահքի օրերին որովայնիցդ զրկելով՝ աղքատներին տաս այն, որպեսզի դու քաղցես, իսկ քաղցողը կշտանա …
Մեջբերումները արված են սբ. Հովհան Մանդակունու «Թուղթ պահքի պնդության մասին» թղթից, ամբողջությամբ այն ընթերցելու համար այցելեք Լուսամուտ.net:


Աղոթեք հոգևորականի համար, որ չսխալվի ու չվնասի մյուսներ /վիդեո/

Հայ եկեղեցու և հասարակության փոխհարաբերությունների, հոգևորականների շուրջ ծավալվող վիճահարույց պատմությունների, «Գենդերային» ու ոչ գենդերային աղմկահարույց նախագծերի մասին Asekose.am-ի Բացաչձակ Արժեք հաղորդման ընթացքում Նանե Բագրատունին զրուցել է Մայր Աթոռի եկեղեցական Հայեցակարգային Գրասենեակի Տնօրէն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ: