ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՈԳՈՆ

ՀԱԵԳԹԵԿ 3-ՐԴ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ և ԹԵՄԻ ՀՈԳևՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ... ԻՐ ԽՈՍՔՈՒՄ ՆՇԵՑ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցու դահլիճում ՀԱԵԳԹԵԿ անդամների հանդիպումը Սեպուհ սրբազանի հետ 2011թ.)

ՀԱԵԳԹԵԿ անդամների միասնական նկարը Գերաշնորհ Սրբազանի և թեմի Հոգևոր Դասի հետ (2011թ.)

ՀԱԵԳԹԵԿ Միությունների Ատենապետերի զեկույցների հանձնումը Բարձրաշնորհ Սեպուհ արք. Չուլջյանին (2011թ.)

Միասնական աղոթք բոլոր համայնքների ԵԵՄ-ների մասնակցությամբ Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցում (2011թ.)

суббота, 14 сентября 2013 г.

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հայոց Եկեղեցու դերը հայ ժողովրդի ազգային ինքնության և պահպանության գործում լավագույնս երևում է հայ ժողովդի կողմից Հայոց Եկեղեցու տրված ազգային եկեղեցի բնորոշման մեջ:
Միայն ազգային եկեղեցին է, որ կարող է պահպանել ազգային ինքնությունը, ոչ թե հակադրության մեջ մտնել ազգայինի հետ, այլ հոգևոր դրոշմը դնելու հոգևոր մի նոր փայլ հաղորդել ազգային արժեքներին: Այս իրողությունը նկատի ունենալով է, որ Նիկոլ Աղբալյանը գրում է, թե չորրորդ դարում Հայաստանը քրիստոնեացավ, իսկ հինգերորդ դարում քրիստոնեությունը հայացավ:
Հայոց Եկեղեցին ազգային է անվանվում ոչ միայն այն պատճառով, որ մեր եկեղեցու հավատացյալների գերակշիռ մասը հայ ժողովրդի զավակներն են, այլև որովհետև սերտորեն միահյուսված է հայ կյանքին, հավաքական արտահայտությունն է հայ միջնադարյան արվեստի, դպրության, և ներառել է անգամ նախաքրիստոնեական շրջանի բոլոր այն տարրերը, որոնք կենսունակ էին և շարունակեցին կենցաղավարել նոր վարդապետության շրջանակում: Այսպիսով, Հայոց Եկեղեցին ժամանակային առումով ներկայացնում է հայոց պատմության ողջ ընթացքը, իսկ տարածական առումով հայկական ողջ  լեռնաշխարհը և հայկական գաղթավայրերը:
Ինչպես գրում է մեր եկեղեցու նոր շրջանի հոգևորականներից Գարեգին կաթողիկոս Հովսեփյանը.<<Հայոց եկեղեցին ազգային եկեղեցի է գերազանցապես, յուր հոտն ամբողջությամբ հայերից կազմված, յուր լեզվով, գրականությամբ, արվեստով, ժամերգությամբ և հոգևոր կյանքով, բնականաբար նաև անցյալով և պատմությամբ, շաղկապված հայ ժողովրդի հետ>>:
Պատահական չէ, որ հայ կյանքում ամենամեծ ընդգրկումը և ներկայացուցչությունը ունեցել են այն ժողովները, որոնք գումարվել են երկրի աշխարհիկ ու հոգևոր իշխանների մասնակցությամբ, և ինչպես մեր պատմիչներն են գրում, նման ժողովներն անվանվել են աշխարհաժողովներ:
Հայոց Եկեղեցու ազգային եկեղեցի լինելն առավել ցայտուն է արտահայտվում, երբ եկեղեցուն տրված բնորոշումները դիտարկում ենք հայր և մայր բառերով կազմված բառաբարդություններում: Մեր ժողովուրդն ասում է Մայր հող, Մայր հայրենիք, Մայր Հայաստան, Մայրենի լեզու, Մայր եկեղեցի և Մայր Աթոռ: Այսպիսով, Հայոց Եկեղեցին և Ս. Էջմիածինը դիտարկվում են ժողովրդի համար նախասկզբային և նվիրականագույն համարվող գլխավոր հասկացությունների շրջանակում:
4-5-րդ դարերում հայ կյանքի լուսավորության ընթացքի ջահակիրները եղան Ս. Գրիգորը՝ որպես հոգիների լուսավորիչ, ով քրիստոնեության լույսը տարածեց հայ կյանքից ներս, Ս. Ներսեսը՝ սրտերի լուսավորիչ, ով հայ կյանքից ներս տարածեց քրիստոնեական բարոյակակությունը, գթասրտությունը և ընդհանրապես կենցաղավարությունը, և վերջապես Ս. Մեսրոպն ու Ս. Սահակը՝ որպես մտքերի լուսավորիչ, հայոց գրերով վառելով հայ մշակույթի նախորդ դարերից եկող կերոնի լույսը:
Երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի բնորոշմամբ.<<Հայ ժողովրդի քրիստոնեական հավատքը ծնունդ տված է նաև հայ մշակույթին: Հայ լեզուն և գրականությունը, սկսած մանավանդ հինգերորդ դարեն, հայ ճարտարապետությունը, հայ քանդակագործությունը, հայ մանրանկարչությունը, հայ հոգևոր երաժշտությունը, հայ հանճարի այս վավերական արժեքները, հայ ժողովրդի կառուցած ոգեղեն տաճարը կհանդիսանան՝ շաղախված Քրիստոսի Ավետարանի լույսով>>:
Այսպիսով, Տրդատ Մեծ–Սուրբ Գրիգոր գործակցությամբ սկսած շարժումը շարունակվեց գրերի գյուտի ժամանակ Վռամշապուհ-Սահակ Պարթև-Մեսրոպ Մաշտոց երրորդությամբ, եկեղեցական և դպրության մարզերից հետո իր լրումին հասնելով հավաքաբար Վարդանանց անվանվող շարժմամբ: Մի շարժում, որում իրար էին միահյուսված հայ հոգևորականությունը և նախարարները:
Ընդհանրապես նկատելի  է, որ մեր պատմության ամենափառավոր էջերը գրվել են հայոց  հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների համատեղ գործակցությամբ, և անհնար է տարանջատել ու ասել, թե այդ էջերից որն է Հայոց պատմությանը պատկանում և որը Հայոց  եկեղեցու պատմությանը: Եվ ընդհանրապես, մեր եկեղեցու և ժողովրդի պատմությունը այնպես սերտորեն է միահյուսված, որ առանձին-առանձին հնարավոոր չէ դրանք ներկայացնել, որովհետև հայ ժողովրդի պատմության ընթանցքի շարադրումը  մի զգալի մասով վերածվում է Հայոց եկեղեցու պատմության ընթացքի և հակառակը՝ Հայոց եկեղեցու պատմությունը ոչ միայն ստուգաբանվում է հայոց պատմության  ընդհանուր ընթացքի մեջ, այլև, ըստ էության, հաճախ նույնանում է նրա հետ:
Ահա այս պատճառով է, որ մեր եկեղեցու խոշորագույն գործիչներից Մաղաքիա պատրիարք Օրմանյանն իր եռահատոր կոթողային գործն անվանել է <<Ազգապատում>>, ուր ազգ բառի ներքո ներկայացվում է հայ ժողովրդի պատմությունը՝ ըստ հայոց կաթողիկոսների գահակալության ժամանակագրության:
Ազգային եկեղեցի արտահայտությունը ճիշտ հասկանալու համար դարձյալ պետք է հետադարձ մի հայացք նետենք 4-5-րդ դարերի մեր պատմաությանը, Արևելքում ընթացող քաղաքական հեղաբեկումներին, Հայաստանի ներքին անկայուն վիճակին և մասնատվածությանը Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև, ինչպես նաև 7-րդ դարում արաբական աշխարհավեր արշավանքներին, որոնց առջև ընկրկեց և իր զրադաշտական պաշտամունքը չկարողացավ պահել անգամ Սասանյան Պարսկաստանը:
Այս պայմաններում քաղաքական հակոտնյա շահերի, խայտաբղետ մշակույթների, հին հեթանոսության և զրադաշտականության, ապա և քրիստոնեություն ընդունած Բյուզանդիայի միջև ազգային միասնական որևէ նկարագիր կարո՞ղ էր պահել հայ ժողովուրդը, եթե քրիստոնեության ընդունմամբ հոգևոր մի միություն չստեղծվեր Հայոց աշխարհում, և այնուհետև այդ միությունը չզոդվեր Սահակ-Մեսրոպյան դպրությամբ:
Կարո՞ղ էր հայ ազգային ինքնագիտակցություն գոյություն ունենալ առանց Պատմահայր Խորենացու և ընդհանրապես ոսկեդարյան մեր դպրության:
Հոգևոր կրթական այս գործունեությանը գումարվել է նաև գործուն մասնակցությունը ազգային-քաղաքական բախտորոշ իրադարձություններին, երբ հայոց հայրապետներին դիմել են որպես գլխավոր վճիռ կայացնողների, և երբ հայոց ավագանու ներկայացուցիչները լսել են հայրապետական հորդորները, պայծառացել է Հայոց աշխարհը, իսկ երբ ոչ՝ խռովության ու շփոթի է մատնվել, ինչպես այն ժամանակ, երբ նախարարները դիմում են Ներսես Մեծին, Արշակ Երկրորդին, ապա և Սահակ Պարթևին՝ հայոց վերջին Արտաշիր թագավորին գահընկեց անելու գործում իրենց օժանդակելու համար: Ու թեև հայոց այս մեծ հայրապետները և Հյաոց եկեղեցին էին հենց բոլորից շատ տուժել այս երկու թագավորների վարած ներքին քաղաքանությունից, սակայն երևույթները համազգային շահերի բարձրությունից դիտարկող հայրապետները մերժում են իրենց ուղղված այդ դիմումները:
Հայոց եկեղեցու և հայրապետների՝ հայ կյանքում ունեցած բացառիկ դերը գիտակցել են և օտարները: Բնորոշ է Փավստոս Բուզանդի պատմության այն հատվածը, որում պատմվում է, թե ինչպես, երբ Վաղես կայսրը ցանկանում է աքսորել Ներսես Մեծին, կայսեր խորհրդականները Վաղեսին ասում են, թե <<Հայոց աշխարհում թագավորն ու նա մի հաշվի են>>:
Հայոց պետականության անկումից հետո Հայոց եկեղեցու՝ իբրև ազգային եկեղեցու դերն առավել մեծացավ, որովհետև օտար իշխողների մոտ հայոց հայրապետներն էին ներկայացնում հայ ժողովրդին:
Սահակ Ձորափորեցի շարականագիր հայրապետի <<Էջ Միածինն է Հօրէ>> շարականի
Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ,
Քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի
խոսքերով լավագույնս արտահայտվել է Հայոց եկեղեցու դերը հայ ազգային ինքնության պահպանության և կերտման գործում:
Ազգային ինքնության ու հերոսականության դրոշմն ենք գտնում և Հայոց տոնացույցում: Հայրենիքի պաշտպանության ժամանակ, երբ հերոսաբար զոհվում է Վաչե սպարապետը Մամիկոնյան տնից, իր զինակիցների հետ միասին, Սուրբ Գրիգորի թոռ Վրթանես քահանայապետը հատուկ տոն է սահմանում նրանց հիիշատակն ամեն տարի նշելու համար, ասելով, որ նրանք իրենց կյանքը զոհեցին Աստուծո, մեր սուրբ եկեղեցու և իրենց հայոց բնիկ տերերի համար: Ահա այսպիսով, Հայոց աշխարհի համար ընկածները համարվում են եկեղեցու նահատակներ, իսկ մեկ դար անց վասն հավատո ընկած Վարդանանք դարձան նաև նահատակները վասն հայրենյաց: Հատկանշական է, որ Ավարայրի օրեերին արդեն ընդհանրացել էր այն ըմբռնումը, որ քրիստոնեությունը մեր մաշկի գույնն է, այսինքն՝ մեր այսօրվա մտածողությամբ և տերմինաբանությամբ՝ մեր ազգային ինքնությունը:
Ասվածի օգտին է խոսում և այն հանգամանքը, որ 5-րդ դարից հետո Հայոց տոնացույց մուտք գործած հայազգի բոլոր սրբերը կա’մ հայրենիքի համար ընկած նահատակներ են, կա’մ էլ հայ մշակույթին ու դպրությանն իրենց մեծ ավանդը բերած գործիչներ: Այսինքն՝ միայն ընդհանուր քրիստոնեական սրբակեցությունը և ճգնությունը բավարար չեն համարվել Հայոց եկեղեցու կողմից սուրբ հռչակվելու համար: Անհրաժեշտ է եղել նաև նպաստը հայրենիքի պաշտպանությանը և դպրության զորացմանը:
Դարեր շարունակ հավատը և ազգությունը ոչ միայն նույնացած են եղել մեր ժողովրդի համար, այլև հայության կյանքում այս նույնացումը կատարել են նաև օտարները, որի խոսուն արտահայտությունն է և այն փաստը, որ մեր պատմագրության մեջ մեկ օրինակ իսկ չի հիշատակվում, որ որևէ մեկ հայից կամ հայ ժողովրդի մեկ հատվածից պահանջվեր ուրանալ ազգությունը: Միակ պահանջը եղել է հավատը և եկեղեցին ուրանալը, որով, ինքնըստինքյան, կորսվել են և’ լեզուն, և’ ազգությունը: Նույն այս պատճառով է, որ լեզուն կորցրած հայերը եկեղեցու միջոցով պահել են ազգությունը, իսկ եկեղեցուց հեռացած և ոչ միայն կարճ ժամանակում ձուլվել է ուրիշ ազգերի հետ՝ կորցնելով իր ազգային ինքնությունը: Ինչպես գրում է Մաղաքիա պատրիարք Օրմանյանը.<<Հայոց եկեղեցին եղած է այն միակ հոդակապը, որ Հայկա սերունդին ցրված մնացորդները կրցած է իրարմե անքակտելի պահել և իբրև մեկ ազգ պահպանել>>:
Հայոց ազգային ինքնության՝ Հայոց եկեղեցու դրոշմը կրելով է բացատրվում և հայ դպրոցի՝ հայ եկեղեցու նախագավիթը լինելու ավանդական ըմբռնումը: Այս պատճառով է, որ հայը ուր գնացել է, իր համայնքային կյանքի կազմակերպումն սկսել է դպրոցի և եկեղեցու հիմնմամբ՝ որպես երկու հիմնասյուները մեր ազգային կյանքի: Եվ նույն այս
պատճառով է, որ հայոց եկեղեցական կառույցն է մնում ազգային ինքնության և հայապահպանության գլխավոր գործոնը Սփյուռքում, իր շուրջը համախմբելով կուսակցություններին, հասարակական, բարեսիրական և մշակութային կազմակերպություններին, քանի որ նրանցից յուրաքանչյուրն առանձնաբար չի կարող կատարել համախմբող այն դերը, որը վերապահված է մեր եկեղեցուն և հոգևորականությանը: Ինչպես գրում է Կարապետ եպիսկոպոսը Տեր-Մկրտչյանը.<<Մեր հայրերը, որ եկեղեցի և ազգ բառերի մեւ խտրություն չէին դնում, որ աշխարհի ծայրերից Սուրբ Էջմիածին ուխտի էին գալիս, նվերներ էին ուղարկում, նրանից կտրված լինելը մահու չափ դառն էին համարում իրենց համար՝ անշուշտ մեզանից պակաս համայնական զգացում, ազգային ինքնաճանաչություն չունեին:Նոքա գիտեին, որ նույն հոգևոր ավազանի մեջ մկրտված լինելը, Սուրբ Էջմիածնից ընդունած սրբալույս մյուռոնի դրոշմը ճակատի վրա կրելը՝ հայության ամենապարզ նշանն է, ամենակարևոր պայմանը:
Այն ընդհանուր կլյանքը, որով ապրում է դարերե ի վեր հայ ժողովուրդը զանազան աշխարհներում, զանազան պայմանների ներքո, ազգային եկեղեցուն առանձնահատուկ կյանքն է. միայն եկեղեցին կարող է այնպիսի ընդհանուր սկզբունքներ տալ, որոնցով պետք է առաջնորդվի ամեն մի երկրի ինքնաճանաչ հայ>>:
Հայոց եկեղեցին հայ ժողովրդական սովորությունների, արարողությունների կրողն ու դրանք քրիստոնեական դրոշմով շարունակողն է, որի վկայությունն են ազգային-եկեղեցական մի շարք տոների ժողովրդական տոնախմբությունները, մկրտության և դրոշմի արարողության եկեղեցուց դուրս, այնուհետև ընտանեկան հարկերում ժողովրդական բնորոշմամբ՝ որպես կնունք կատարելը, մատաղը և տարբեր ուխտագնացությունները:
Այս պատճառով, որ մի շարք տոներ հավասարապես ունեն թե’ իրենց եկեղեցական և թե’ ժողովրդական անվանումները և արարողությունները, օրինակ Տյառնընդառաջը և Տրնդեզի կրակը, Ծաղկազարդը և Ծառզարդարը, Համբարձումը և համբարձման վիճակը, Պայծառակերպությունը և Վարդավառը, Տիրամոր վերափոխումը և խաղողօրհնեքը, Սուրբ խաչը և վերջինիս մատաղի ժողովրդական ավանդույթը, ինչպես նաև Վերափոխման և Ս. Խաչի տոների ժողովրդական ուխտագնացությունները համապատասխանաբար Ս. Աստվածածնի և Ս. Խաչ անվանվող եկեղեցիները:
Եկեղեցական տոների ժողովրդական կենցաղային և սովորույթներին, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհի բնության օրացույցին զուգահեռ ընթանալն ու կատարվող արարողությունների ժողովրդական մեկնաբանությունն է այն խոսքը, թե ջրօրհնեքին խաչը ջրի մեջ գցելով ջուրն է տաքանում, Տրնդեզին կրակը վառելով՝ հողը:
Ժողովրդական այս արարողություններին առավել եկեղեցական դրոշմ հաղորդելու համար Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեռևս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ լինելու շրջանում հատուկ տնօրինությամբ Սուրբ Սարգսի տոնը հռչակեց սիրահարների, Տյառնընդառաջը՝ նորապսակների և Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օր, որով թե’ եկեղեցական այս տոներն առավել ժողովրդականացան և թե’ ժողովրդական արարողություններն առավել եկեղեցականացան:
Նման տնօրինությունն ազգային-եկեղեցական իր դրոշմը հաղորդելով ժողովրդական այս տոնախմբություններին, մեկ անգամ ևս գալիս է հավաստելու Գարեգին Երկրորդ Հայրապետի հետևյալ խոսքերը.<<Հավատքի անսասան վեմ առաքելահաստատ Հայոց եկեղեցին հայ հոգու ծննդավայրն ու պատվարն է, փրկության տապանը, որ Ավետարանի լույսով և հայրենի ավանդներով սնում, նորոգում ու զորացնում է ազգային մեր կյանքը, կերտում միության մեր Տաճարը>>:
Այսպիսով, անցնող ավելի քան 1700 տարիների ընթացքում քրիստոնեությունը մեր կյանքում իր շողերը սփռելով Հայոց եկեղեցու միջոցով, իր դրոշմն է դրել ոչ միայն մեր գրականության պատկերային համակարգի, հայկական ճարտարապետության՝ զարդանախշերից մինչև տարբեր կառույցների ընդհանուր հորինվածքի և ընդհանրապես՝ ողջ դպրության, արվեստի ու մշակույթի վրա, այլև մեծապես իրենով է պայմանավորել մեր ժողովրդի ողջ հոգեկերտվածքը՝ ընտանեկան հարաբերություններից և կենցաղի բարոյական արժեհամակարգից մինչև աշխարհայացքային ամենաբարդ և նրբին հարցերը:
Հայության ու քրիստոնեության իրար միաձուլումը մեր ժողովուրդը և օտարները լավագույնս արտահայտել են այդ երկու բառերի իրար միահյուսումից՝ հայ քրիստոնյա, և այս երկուսի ներդաշնակ միությունն է մեր ազգային ինքնության՝ դարերի փորձառությամբ անցած լավագույն արտահայտությունը:
Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյան
Վայոց Ձորի Թեմի փոխառաջնորդ


ԵԿԵՂԵՑՈՒՑ դուրս ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ...Լավ ճանաչենք մեր սեփական արմատները...


Հարցերին պատասխանում է Եղիա աբեղա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
Հարցազրույցը վարել է Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
- Հա՛յր սուրբ, ի՞նչ ենք հասկանում Եկեղեցի ասելով, ի՞նչ է Եկեղեցին։
- Եկեղեցի անվանում ենք այն հավատացյալների ժողովը, որոնք հավաքվել են ուղղափառ հավատքով՝ Աստված պաշտելու եւ փառաբանելու համար: Այս իմաստը մենք նաեւ գտնում ենք Ավետարանի էջերում, որովհետեւ Քրիստոսն ասում է.
«Որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված են Իմ անունով, Ես այնտեղ՝ նրանց մեջ եմ» (Մատթ. ԺԸ 20):
Ուրեմն իր ներքին բովանդակությամբ Եկեղեցին հավատացյալների ժողովն է, որը համախմբված է Քրիստոսին դավանելու եւ ուղղափառ հավատքի համաձայն՝ հոգեւոր կյանք անցկացնելու համար: Սակայն Եկեղեցին ունի նաեւ այլ իմաստներ: Եկեղեցի ասելով՝ հասկացվում է նվիրապետական ողջ կառույցը, որ դարձյալ սուրբգրային ծագում ունի:
Մենք արդեն Ավետարանի եւ հատկապես Նոր Կտակարանի էջերում հանդիպում ենք սարկավագների, եպիսկոպոսների մասին վկայությունների, թե ինչպես ընտրվեցին առաջին սարկավագները, որպեսզի Եկեղեցու կարիքների համար իրենց պարտականություններն ստանձնեն: Հետո եպիսկոպոսներ նշանակվեցին ձեռնադրությամբ, որպեսզի այդ համայնքներն ունենան կանոնավոր, կազմակերպված ընթացք: Այս բառերն էլ հունարենից են գալիս. «սարկավագ» նշանակում է սպասավոր, «եպիսկոպոս»՝ տեսուչ, վերատեսուչ, անձ, որը հսկում է Եկեղեցու կարգ ու կանոնը:
Անշուշտ, եկեղեցին նաեւ իր ճարտարապետական ոճով ուրույն կառույց է. մեր հայկական եկեղեցիները հայտնի են իրենց կենտրոնագմբեթ ճարտարապետական հորինվածքով...
Իսկ ավելի աստվածաբանական իմաստով՝ Եկեղեցին Քրիստոսի խորհրդական Մարմինն է, գլուխը Քրիստոսն է, իսկ Եկեղեցու զավակներն այդ Մարմնի անդամներն են, հետեւաբար մենք բոլորս, իբրեւ հավատացյալ, իբրեւ քրիստոնյա, հոգեւոր եղբայրներ եւ քույրեր ենք համարվում, որովհետեւ նույն Մարմնի տարբեր անդամներն ենք՝ միավորված միեւնույն Գլխով:
- Իսկ ո՞րն է Եկեղեցու կարեւորությունն ու առաքելությունը մարդ անհատի կյանքում:
- Նախ կարեւոր է իմանալ, որ Քրիստոսն Իր Եկեղեցին չհիմնեց որեւէ ազգի, ժողովրդի համար, այլ հիմնեց բոլոր ազգերի, բոլոր ժողովուրդների համար, եւ մենք արդեն իսկ բազմաթիվ վկայություններ ունենք այս մասին: Մատթեւոսի Ավետարանի վերջին գլխում Քրիստոսը պատվիրում է.
«Գնացեք ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով» (Մատթ. ԻԸ 19):
Այստեղ հատուկ շեշտում է՝ բոլոր ազգերին, ոչ թե մեկ ազգի: Նաեւ՝ Քրիստոսը համայն աշխարհի մարդկության փրկության համար եկավ աշխարհ եւ Իր մարդեղության խորհրդով մարդկության փրկագործությունն իրագործեց:
Այլ հարց է, որ Եկեղեցին հայ ազգի մեջ յուրահատուկ եւ ուրույն տեղ եւ դերակատարություն է ունեցել: Եվ եթե մենք դարեր շարունակ գոյատեւել ենք իբրեւ ազգ, առաջին հերթին պարտական ենք եղել մեր Մայր Եկեղեցուն: Եվ այս իմաստով է, որ կարելի է օգտագործել «ազգային Եկեղեցի» արտահայտությունը: Բայց ասել, որ Եկեղեցին միայն ազգի նկարագրին է ձուլված, ես կողմ չեմ: Մենք առաջինն ընտրեցինք Քրիստոսի Ավետարանի բարի լուրը, 301 թվականին էլ առաջինը հռչակեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն:
- Հա՛յր սուրբ, անուրանալի է Հայ Եկեղեցու դերն ազգապահպանության գործում, քանի որ պետականության բացակայության պայմաններում Եկեղեցին անմիջական եւ գործուն մասնակցություն է ունեցել հայ ժողովրդի՝ դարերի ընթացքում մղած ազատագրական պայքարին...
- Եկեղեցին է մեր ազգի պահպանման գործը կատարել՝ հոգեւոր կարիքները բավարարելուն զուգահեռ: Այո՛, դարեր շարունակ մենք բազմաթիվ հերոսամարտերով վկայել ենք, որ պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենիքը, բայց մեզ համար ավելի եւ ոչ պակաս կարեւորություն ունի մեր հավատքի պաշտպանությունը:
Տեղին է հիշել Ավարայրի ճակատամարտը.
-ամբողջ մի ազգ համախմբվեց, ոտքի ելավ՝ պաշտպանելու իր հավատքը եւ հայրենիքը, այսինքն՝ Եկեղեցին՝ իբրեւ առաքելություն, եւ ազգը՝ իբրեւ հավաքականություն:
Հիշենք Վարդանանց հերոսների նշանավոր կարգախոսը. «Վասն հավատոյ, վասն հայրենեաց»: Երկու արժեք մեզ համար թանկագին է, բայց առաջնայինը հավատքն է, քանզի հավատքով է սկսվում մեր փրկությունը, որովհետեւ քրիստոնյաների առաջնային նպատակը փրկությանը հասնելն է: Եթե մենք այստեղ պետք է երկրավոր հաղթանակներ ունենանք, բայց պիտի զրկվենք մեր երկնավոր հաղթանակից, անխոհեմ կլինի:
Մեր ազգը յուրահատուկ մոտեցում է ունեցել Եկեղեցուն, որովհետեւ Եկեղեցին նաեւ իր կրթությունն է ապահովել: Ցավալի է, որ որոշ անհատներ վեր են կենում եւ առանց հասկանալու այս պատմական ճշմարտությունը՝ փորձում են խոչընդոտել Հայ Եկեղեցու պատմության եւ քարոզչության մուտքը մեր դպրոցներ:
Այդպիսիք կտրված են իրենց արմատներից եւ չեն կարող լիարժեք ներկայանալ իբրեւ հայ քրիստոնյա: Պետք է նշեմ, որ Եկեղեցին շատ կարեւոր դեր է ունեցել հատկապես պատերազմական ժամանակներում: Կարող ենք հիշել Հովսեփ Արղությանցի պարագան, Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի հետ կապված դեպքերը..., այլ օրինակներ, որոնք արձանագրվել են մեր պատմության էջերում:
Չի կարելի Հայ Եկեղեցու եւ հայ ժողովրդի պատմությունն առանձնացնել. դրանք մեկ ամբողջություն են կազմում: Մեր գիտակցության մեջ սեպված է, որ ժողովուրդը եւ Եկեղեցին ձուլված են եղել, որ պատմությունն էլ ընդխառնված է: Բայց այդ զատումը եկավ խորհրդային ժամանակներից, որովհետեւ խորհրդային այդ անաստված մտածելակերպն ամեն ինչ անում էր հոգեւորը սպանելու, մարդու մեջ այն բացասական երանգներով ներկայացնելու համար: Փաստորեն, այդ քաղաքականությունը պատճառ եղավ նաեւ, որ մեր Եկեղեցուց, մի տեսակ, հեռացրին մեսրոպյան ուղղագրությունը, որը մեր կարեւոր արժեքներից մեկն է, եթե ոչ՝ ամենակարեւորը:
Մեր պատմությունը մասամբ խեղաթյուրվեց դասագրքերում, ամեն ինչ արվում էր, որպեսզի հոգեւոր գիտակցությունը կոտրվեր, եւ պիտի ասել, որ բավական հաջողվեց...
Հիմա մենք քաղում ենք դրա ցավալի եւ դառը պտուղները: Բայց դարձյալ Եկեղեցին ուժ գտավ վերականգնելու իր կորցրած գանձերը, անկախությունից հետո դա ավելի շեշտված դրսեւորում ունեցավ, թեեւ պետք է ասել, որ մենք դեռ բավական ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի լիարժեք կերպով մեր առաքելության մեջ վերահաստատվենք:
Այո՛, այսօր շատ բան արվում է, այսօր տեսանելի են բոլոր հաջողությունները, բայց իբրեւ հոգեւորական՝ չեմ կարող բավարարվել, որովհետեւ մենք դեռ պետք է ժողովրդի մեջ արթնացնենք այն գիտակցությունը, որ Եկեղեցին մեզ համար նախ հոգու տուն է եւ հոգեւոր սննդի համար մատակարարող մի օջախ:
Մենք Եկեղեցուց առաջին հերթին Աստծո Խոսքը պիտի լսենք եւ Աստծո կամքին ծանոթանանք: Աղանդավորական, աստվածամարտ կամ հեթանոս բնույթ կրող ցանկացած երեւույթ, որ այսօր տեսնում ենք մեր շուրջը, փաստում է այն մասին, որ մենք դեռեւս կրոնական դաստիարակություն չունենք, որը նախ եւ առաջ Եկեղեցին է տալիս, իսկ ընտանիքն ավելի ամրապնդում է:
- Փաստորեն՝ այն գիտակցությունը, որ Եկեղեցին կարեւոր դեր եւ նշանակություն է ունեցել դարերի հոլովույթում եւ այսօր էլ շարունակում է ունենալ յուրաքանչյուր անհատի կյանքում, թերի է հայի մտածողության մեջ...
- Այո՛, թերի է, բայց այնուամենայնիվ կան հաջողություններ: Այսօր երիտասարդների շրջանում մեծ շարժ կա եկեղեցի գալու: Եկեղեցիներին կից գործում են երիտասարդաց միություններ, որտեղ պարբերաբար Սուրբ Գրքի սերտողություններ են անցկացվում, կազմակերպվում են ուխտագնացություններ...
Նաեւ վերջերս մեծ ժողովրդականություն վայելեց «Մանանա» երիտասարդական ծրագիրը, որի շրջանակում բազմաթիվ երիտասարդներ հաղորդակից եղան ոչ միայն եկեղեցական ավանդությանը, այլեւ Աստծու Խոսքին եւ Սուրբ Գրքի քարոզչությանը, որն անբաժանելի մասն է Եկեղեցու ավանդության:
- Ընդհանրական Եկեղեցու մեծագույն ջատագով հայրերից սուրբ Կիպրիանոս Կարթագենացին իր «Գիրք Եկեղեցու միասնության մասին» աշխատության մեջ ասում է. «Եկեղեցուց դուրս գտնվողը կարող է փրկվել միայն այն դեպքում, երբ Նոյան տապանից դուրս գտնվող որեւէ մեկը փրկված լիներ»: Ինչո՞ւ է Եկեղեցին համեմատվում Նոյան տապանի հետ:
- Սուրբ Կիպրիանոսի այս հայտնի խոսքը՝ «Չիք փրկութիւն յարտաքոյ յեկեղեցւոյ» շատ կարեւոր իմաստ է իր մեջ պարունակում: Այն ավելի պատկերավոր դարձնելու համար համեմատվում է Նոյյան տապանի հետ: Ինչպես գիտենք, Նոյյան ժամանակներում մեղքերն այնքան էին շատացել, որ Աստված այլեւս չհանդուրժեց այդ չարիքը եւ որոշեց բնական աղետով վերջ դնել մարդկային մեղքերի ահավորությանը, որը տեղի ունեցավ համաշխարհային ջրհեղեղով: Եվ որպեսզի արդարները մեղավորների հետ չկորչեին, Աստված հրամայեց Իր սիրելի Նոյին, որն այդ ժամանակ, թերեւս, ամենաարդար մարդն էր, որ մեծ տապան կառուցի, որի մեջ մտնեն ինքը եւ իր ընտանիքը՝ զավակներով հանդերձ, նաեւ բոլոր կենդանիներից, որպեսզի փրկության հնարավորություն ունենան:
Եվ Նոյը բավական երկար տարիների ընթացքում կառուցեց տապանը: Ժողովուրդն ամեն օր տեսնում էր տապանի կառուցման ընթացքը, բայց չէր սթափվում ու ետ դառնում: Ի վերջո կործանվեց իր անհավատության պատճառով: Տապանից դուրս փրկություն տեղի չունեցավ: Այդպես էլ Եկեղեցին, իբրեւ հոգեւոր տապան, մեզ ապահովագրում է մեղքի ջրհեղեղից, որովհետեւ փրկության միակ խոչընդոտը մեղքն է, հետեւաբար եթե մենք մեղքի դեմ պատերազմում ենք, մեր փրկությունը կարող ենք ապահովել մի ապահով վայրում, որը պատրաստված է տապանի խորհրդով՝ դեպի խաղաղ նավահանգիստ առաջնորդվելու համար:
Բայց չի կարելի այս արտահայտությունն արտաքնապես հասկանալ, այսինքն՝ եթե մեկն իրեն տեսնում է եկեղեցու պատերի ներսում, ուրեմն փրկված է, վե՛րջ: Եկեղեցին ուղղափառ հավատքով միավորված այն քրիստոնյաների խումբն է, որոնք ամբողջ սրտով եւ ճշմարտությամբ երկրպագում են Ամենասուրբ Երրորդությանը:
- Հա՛յր սուրբ, գաղտնիք չէ, որ դարեր շարունակ օտարների լծի տակ մենք հայ ենք մնացել՝ շնորհիվ մեր հավատի... Մինչդեռ այսօր անկախ պետականության եւ ազատության պայմաններում շատ հայորդիներ հեշտությամբ երես են թեքում Մայր Եկեղեցուց՝ հարելով այս կամ այն աղանդավորական խմբին:
Որո՞նք են այն պաշտպանիչ միջոցները, որոնցով պիտի զրահավորվի մերօրյա մարդը՝ աղանդների ու տարբեր հարանվանությունների գիրկը չընկնելու համար:
- Նախ պետք է հասկանանք, թե ինչու կան այսպիսի երեւույթներ: Առաջին պատճառն այն է, որ երկրաշարժից հետո շատ աղանդավորական հոսանքներ թափանցեցին Հայաստան, իսկ ժողովուրդն այդ տարիներին թե՛ սոցիալապես, թե՛ հոգեբանորեն շատ ընկճված եւ հիասթափված վիճակում էր: Նրանք էլ եկան եւ նեցուկ կանգնելով, նաեւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով՝ կարողացան հեշտությամբ գրավել եւ իրենց ցանցը գցել: Բայց նրանք չեկան ուղղակի մխիթարության համար, այլ մխիթարության միջոցով իրենց գործը հաջողեցնելու համար, հետեւաբար սա պատճառներից մեկն էր: Իսկ այսօ՞ր:
Մեր օրերում էլ տեսնում ենք, թե որքան աղքատություն կա Հայաստանում: Այս աղքատությունը չի կարող երկար տեւել, ի վերջո՝ պետությունը կկազմալուծվի: Պետությունը պիտի փորձի ժողովրդի նյութական կենսակերպը բարձրացնել, Եկեղեցին՝ հոգեւոր մակարդակը: Եկեղեցական քարոզչությունը պետք է ավելի ծավալվի, Եկեղեցին պետք է ներգրավվի հասարակական կյանքի մեջ՝ հասարակությանը բերելով եկեղեցական կյանք:
Եկեղեցու պատմություն առարկայի շնորհիվ մատաղ սերունդը ոչ միայն քրիստոնեական ոգով է դաստիարակվում, ոչ միայն եկեղեցական պատմությանը ծանոթանում, այլեւ հոգեւոր արժեքներով է սնվում: Պետք է կոտրվի այն պատնեշը, որ դրվեց ժամանակին հասարակության ու Եկեղեցու միջեւ: Եկեղեցին միայն հոգեւորականները չեն, Եկեղեցին հավատացյալ ժողովուրդն է, որի մեջ մտնում են թե՛ աշխարհական, թե՛ հոգեւորական դասերը:
- Հա՛յր սուրբ, ըստ ձեզ՝ մենք այսօր հոգեւոր վերածնության, բարոյական սկզբունքների վերակենդանացման կարիք ունե՞նք:
- Մենք հոգեւոր վերածնության կարիք միշտ ունենք՝ անկախ ժամանակաշրջանից, որովհետեւ հոգին որքան մխրճվում է այս նյութական, կենցաղային հարցերի մեջ, այնքան հեռանում է աստվածային արժեքներից, հետեւաբար մենք միշտ պետք է վերածնվենք, որպեսզի ավելի մոտենանք Աստծուն:
Բայց այդ վերածնությունը երկկողմանի է: Ես դա տեսնում եմ հետեւյալ կերպ. նախ՝ որակյալ հոգեւորականների պատրաստումով, ամենօրյա կրոնական դաստիարակությամբ, որը պետք է սկսել մանկական ամենավաղ տարիքից՝ մանկապարտեզներից, կիրակնօրյա, հանրակրթական դպրոցներից մինչեւ համալսարաններ եւ տարբեր օղակներ: Բայց մենք նաեւ որակյալ դաստիարակների կարիք ունենք:
Եվ որքան ժողովուրդը լինի կրոնապես դաստիարակված եւ հոգեւոր հասունության մեջ, այնքան այդ հասարակությունից ավելի դյուրին կլինի որակյալ հոգեւորականներ ունենալը, որովհետեւ հոգեւորականը հասարակության մի մասնիկն է, հասարակության ծնունդը: Մարդը պետք է քայլ անի դեպի Եկեղեցի, իսկ եթե չի անում, դու պիտի քայլ անես եւ իրեն հրավիրես:
- Ո՞րն է թեմայի վերաբերյալ ձեր պատգամը մեր ընթերցողին։
- Լավ ճանաչենք մեր սեփական արմատները, որպեսզի կարողանանք ամուր ու անսանան մնալ՝ որեւէ փոթորկից չշեղվելով աջ կամ ձախ: Բայց ամբողջ ողբերգությունը գալիս է նրանից, որ մենք մեր արմատները լավ չենք ճանաչում. դրա համար պետք է նախ լավ սերտենք Աստվածաշունչ Մատյանը՝ Եկեղեցու հայրերի ուղղափառ բացատրության լույսի ներքո, ծանոթանանք մեր ժողովրդի պատմությանը, որն անբաժանելիորեն կապված է Եկեղեցու պատմությանը, եւ տերն ու կրողը լինենք այդ պատմության, որպեսզի կարողանանք փոխանցել մեր սերունդներին:


Աղբյուր` http://pressing.am/?p=5237

Բամբասանքի սարդոստայնում


Բամբասանք` անմեղ, առօրյա, կենցաղային զրույց. ահա այսպիսի բնորոշում կարող են տալ շատ մարդիկ մի երևույթի, որն անգամ ազգային առանձնահատկություններ ունի և կարծես յուրօրինակ «համեմունք» է դարձել մարդկային հարաբերություններում: Սակայն բավական է մի փոքր քննել այս երևույթը, թե ինչպե՞ս է այն դրսևորվում, ի՞նչ է ենթադրում կամ ի՞նչ նպատակ է հետապնդում, ապա կտեսնենք բոլոր այն վտանգները, որոնք կանգնած են բամբասանքի ստվերում:
Դժվար չէ նկատել, որ բամբասանքը երբեք հրապարակային չի լինում, փաստեր ու ապացույցներ իր մեջ չի պարունակում: Այն երկու կամ մի քանի անձանց միջև թաքուն զրույց է, այն երրորդի մասին, ով բացակա է, ով չի կարող հաստատել կամ հերքել այդ տեղեկատվությունը: Այն արագ տարածվելու ու վարակելու հատկություն ունի. մեկը մի բան է ասում, մեկ ուրիշ բան՝ մյուսը և այդպես շարունակ: Դա է հուշում նաև բառի կազմությունը. նրա «բամբաս» հիմքի գրաբարյան «բամ»-ը նշանակում է «ասում եմ», և «բաս»-ը՝ «ասում ես» (Տե՛ս Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հտ. Ա, Ե. 1971, էջ 385):

Արդյո՞ք բամբասանքի  թաքուն լինելը նշանակում է, որ այն մեղսավոր է…
Եթե այն անվնաս ու սովորական երևույթ է, ինչո՞ւ է այն պատված «խորհրդավորության շղարշով», ի՞նչն է մեզ խանգարում մեր զրույցի «հերոսի» հետ առերես խոսելու կամ նրա ներկայությամբ զրուցելու թվացյալ ճշմարտության մասին: Ի վերջո  մենք երբեք չենք բամբասում այն մարդկանցից, ում սիրում ենք, վստահում, երբեք չենք թաքցնում մի բան, որը բարի ու ճշմարիտ է, գովասանքի ու դրվատանքի արժանի:

Ի՞նչն է դրդում մեզ բամբասել...
«Նախանձը, ատելությունը, չարությունը, ոչինչ չանել ու ամեն ինչ ունենալու ցանկությունը և մի շարք այլ տարաբնույթ պատճառներ, որոնք կարող ենք որակավորել որպես բարոյականության անկում, կարող են բամբասանքի դրդապատճառ լինել»,- ասում է Տեր Եսայի քհն. Արթենյանը և հավելում, որ վերջինիցս զերծ մնալու ուղին` սեփական կյանքով լիարժեք ապրելու ցանկությունն է և այդ գործում իրեն տրված բոլոր հնարավորությունները ներդնելու ձգտումը:

«Եղբայրնե՛ր, մի՛ բամբասեք միմյանց: Ով բամբասում է իր եղբորը կամ դատում է նրան, նա բամբասում է Օրենքը կամ դատում է Օրենքը: Իսկ եթե Օրենքն ես դատում, նշանակում է, թե Օրենքը գործադրող չես, այլ նրա դատավորը» (Հակոբոս 4.11): Աստվածաշնչյան այս խոսքերը հուշում են մեզ, որ բամբասանքի հետևում կանգնած է մեծամտությունը, որը մեզ իրավունք է վերապահում դատել դիմացինի արարքները, գնահատական տալ, հաճախ նաև զրպարտել: Մենք քար ենք նետում մեր մերձավորի վրա՝ մոռանալով Քրիստոսի պատգամը. «Ձեր միջից անմեղն ի՛նքը թող առաջին քարը գցի նրա վրա» (Հովհաննես 8.7):
«Ոչ մի տգեղ խոսք թող չելնի ձեր բերանից: Խոսեցե՛ք միայն այն, ինչ-որ պետք է, ինչ-որ բարի է` ուրիշների հավատն ամրապնդելու համար, որպեսզի լսողները լցվեն Աստծո շնորհով» (Եփեսացիներ 4.29):

Իսկապես, ինչո՞ւ բամբասել, եթե կարելի է կարեկցել, ցավել, ուրախանալ, օրհնել. չէ՞ որ այն չի կառուցում, այլ քանդում է հարաբերությունները, վնասում ու ցավ պատճառում մարդկանց: Այն մեծամտության ու փառասիրության մի գործիք է, որը մեզ հեռացնում է Աստծուց:

Բամբասանքը շատ գայթակղիչ կարող է լինել, ու մենք շատ անզգուշորեն կարող ենք ընկնել նրա թակարդը: Աշխատանքային միջավայրում, ընկերական շրջապատում, անգամ ընտանեկան հավաքույթներին մտերմիկ զրույցը կարող է շատ աննկատ վերածվել բամբասանքի: Եթե անգամ մենք նպատակ էլ չունենք ներգրավվելու խոսակցությանը ու խիստ դիրքորոշում ունենք այդ հարցի վերաբերյալ, «մտերմիկ» զրույցին մասնակցելու կամ սեփական կարծիքը հայտնելու ցանկությունից դրդված կամ, պարզապես, անքաղաքավարի չերևալու համար, մենք կամա թե ակամա մասնակից ենք դառնում բամբասանքի: Ի վերջո, երբ բամբասանքը թակում է մեր դուռը ու դառնում մեր առօրյա «ընկերը», նախանշան է այն բանի, որ քրիստոնեական սերը պակասել է մեր մեջ, մեր հարաբերություններում այսպես ասած «դատարկություն» է առաջացել: Ինչ-որ բան մեզ մոտ սկսել է վատ ստացվել, ու դա տեսնելու և շտկելու փոխարեն մենք փախչում ենք դրանից՝ մատնացույց անելով ուրիշների սխալներն ու թերությունները, թերագնահատելով ու չարախոսելով նրանց հաջողությունները... մեր կյանքը դադարել է երջանիկ  ու ինքանաբավ  լինել, ու մեր աչքը   «ծակում» է ուրիշի երջանկությունը:

Ի վերջո, մի հարց տանք ինքներս մեզ` բամբասելով, ո՞ւմ օրինակին ենք մենք հետևում` Քրիստոսի թե նրա, ով կոչվեց զրպարտիչ...
Բամբասանքից խուսափելու համար կարելի է լռել, բայց հաճախ լռությունը մարդիկ ընկալում են որպես համաձայնության նշան, և արդյո՞ք վերջինիս  ականջալուր լինելը մեզ բամբասանքի համախոհ չի դարձնում: Փորձեք փոխել զրույցի ընթացքը ու ուշադրությունը հրավիրել խոսակցության օբյեկտի դրական կողմերի վրա կամ հմտորեն խոսակցության թեման փոխեք. չէ որ այնքան հետաքրքիր թեմաներ կան, որոնց մասին կարելի է ժամերով խոսել…

Թագուհի Սեխլեյան


Գենդերի մասին օրենքով մեր արժեհամակարգի մեջ շատ վտանգավոր ական է դրվում. հոգևորական

Հայ եկեղեցին լինելով հայ ինքնության կրողը՝ կոչված է իր մտահոգությունները հայտնելու առկա ամենատարբեր հարցերի վերաբերյալ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը` անդրադառնալով այս տարի հուլիսին ստեղծված կառույցի գործունեությանը:



«Մեր մտահոգության առարկաներից են, օրինակ, գենդերային հավասարության մասին օրենքը, ինչպես նաև սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումը: Այս հիմնախնդիրը մենք վերնագրել էինք «Հայաստանի չծնված մայրերը»: Սա աղետալի չափերի հասած խնդիր է, որին ոչ ոք այսօր լրջորեն չի մոտենում: Բայց վերադառնալով գենդեր եզրույթին` պետք է նշեմ, որ հայ եկեղեցին, ինչպեսև ես, կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության ջատագովն ենք: Սակայն ես այս օրենքին դեմ եմ: Միաժամանակ պետք է նշել, որ կառավարությունն իրականում ոչ մի փոփոխություն էլ չի մտցրել օրենքի նախագծում: Այս օրենքով մեր արժեհամակարգի մեջ շատ վտանգավոր ական է դրվում»,- ասաց նա:



Հարցին` ինչպե՞ս պետք է հայ եկեղեցին հասարակության աչքում վերականգնի իր բարոյական կերպարն այն դեպքում, երբ որոշ հոգևորականներ շքեղ մեքենաներ են վարում և բնակվում շքեղ առանձնատներում, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հակադարձեց, որ շատ եկեղեցականներ էլ, հակառակը, ապրում են խիստ համեստ կենցաղով: «Ցավոք սրտի, առկա մեծ խնդիրների շարքում արծարծում ենք փոքր, ներանձնական հարցեր»,- ասաց նա:



Հոգևորականի խոսքով, հայ եկեղեցին, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիներից հետո, կդառնա երրորդը, որը կունենա սեփական հայեցակարգը: «Սա հպարտանալու բան է»,- ամփոփեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:


Աղբյուր` http://m.1in.am/arm/armenia_society_214085.html

пятница, 13 сентября 2013 г.

«Խաչվերաց տոնը գերեզմանատներ այցելելու օր չէ». Խորեն քահանա Մարուքյան

«Խաչվերաց տոնը գերեզմանատներ այցելելու օր չէ». Խորեն քահանա Մարուքյան«Խաչվերացի օրը այցելել գերեզմաններ` սխալ սովորույթ է, ուղղակի պետք է գերեզման այցելել տոնին հաջորդող երկուշաբթի օրը: Սա ուրախության, տոնախմբության, հոգեւոր ապրումները զգալու օր է: Խաչի վրա Քրիստոս իր վրա վերցրեց ամբողջ մարդկության մեղքերը»,-այսօր այս մասին «Տեսակետ» մամուլի ակումբում, անդրադառնալով Խաչվերաց տոնի խորհրդին, ասաց Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Խորեն քահանա Մարուքյանը:  Քահանայի փոխանցմամբ` երկուշաբթի օրը մարդիկ, անշուշտ, պետք է մասնակցեն պատարագին, այնուհետեւ այցելեն գերեզմաններ: Նրա խոսքով` Սուրբ խաչ կամ Խաչվերաց տոնը եկեղեցու կողմից հաստատված հինգ տաղավար տոներից վերջինն է: «Տոնն իր մեջ բովանդակում է երեք պատմական իրադարձություններ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին նվիրված է խաչի փառաբանմանը, խաչափայտի պանծացմանը եւ խաչը վեր բարձրացնելուն, որտեղից էլ գալիս է տոնի անունը»,-ներկայացրեց քահանան, եւս մեկ անգամ ընդգծելով, որ տոնը չպետք է կապել վերջին մեկ տարվա ընթացքում մահացածների հետ, այն ուրախ տոն է, եւ բոլոր եկեղեցիներում կմատուցվի սուրբ պատարագ: Անդրադառնալով վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած աղանդին՝ քահանան ասաց, որ որոշակի մանրամասներ գիտեն, սակայն առայժմ պարզ չէ, թե աղանդն ինչ անուն է կրում եւ քանի հետեւորդ ունի. «Մանկապղծություն եւ հարազատների հետ կենակցում, սա է տարածում այս նորածին աղանդը»,-ասաց քահանան` նշելով, որ սա միայն եկեղեցու եւ հոգեւորականի խնդիրը չէ. «Ամբողջ Երեւանում քսանհինգ հոգեւորական կա, հանրապետությունում` երկու հարյուր, եւ մենք քիչ ենք պայքարելու համար: Եթե ունենանք հրաշալի գեներալ, բայց երկու հարյուր հոգանոց բանակ, ապա արդյունքի հասնել չենք կարող, քանի որ նրանցից յուրաքանչյուրը մեկ փամփուշտ կարող է կրակել»:

 Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/09/13/385479/ 

© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Աղոթք խնդրանքների կատարման համար

Քո դիմաց ծունկի եկած` ամբողջ սրտով աղաչում ենք եւ գթությունդ հայցում, բարերար եւ բազումողորմ Աստված: Ինչպես քո ծառաներին խոստացար` ասելով. ՙԻնչ որ հավատքով խնդրեք Հորից` Որդու անունով, կը տրվի ձեզ՚, այս պահին շնորհի՛ր եւ իրենց բարի կատարման հասցրու քեզ հավատացողներիս խնդրանքները, որովհետեւ քե՛զ ենք ապավինել: Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ այս կյանքում եւ առաջնորդելով` երկնքի անպատմելի արքայությանդ հասցրու, որպեսզի ամենասուրբ Երրորդությունդ փառաբանվի եւ պատվվի. այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Ամեն:

четверг, 12 сентября 2013 г.

Մայր Աթոռը բացում է փակագծերը. ո՞ր դեպքում են եկեղեցականները կարգալույծ հռչակվում


Ժամանակ առ ժամանակ եկեղեցական թեմատիկայով նյութեր պատրաստող և հրապարակող լրագրողները, հատկապես, երբ առիթ են ունենում քննադատելու, հաճախ են ներկայումս գործող կաթողիկոսի անվան հետ կապում մեծ թվով եկեղեցականների կարգալուծության (քաղաքացիական բառապաշարով` աշխատանքից հեռացման, անվերադարձ պաշտոնազրկման) փաստը անհասկանալի պատճառներով փարձ անելով այն ուղիղ համեմատության մեջ դնել իրականացվող մեծածավալ եկեղեցաշինության հետ, մինչդեռ ....

Պարզվում է, որ կարգալուծության համար Մայր Աթոռն ունի իր հստակ չափանիշները և առաջնորդվում է դրանցով: Ավելին կարգալուծությունների թիվն այնքան էլ մեծ չէ, եթե դիտարկվում է այդ չափանիշների համատեքստի մեջ: Մայր Աթոռը նաև սկսել է հրապարակել հստակ վիճակագրություն ներկայիս կաթողիկոսի կողմից ձեռնադրված (եկեղեցական դարձած) եկեղեցականների վերաբերյալ:

Եվ այսպես. ըստ առկա տվյալների` Գարեգին Բ Կաթողիկոսի գահակալության մինչ այս պահն ընկած հատվածում ձեռնադրվել են 303 եկեղեցականներ: Ամենայն Հայոց Կաթողիկոսության իրավասության ներքո գործող եկեղեցականների ընդհանուր թիվը 576 է, որոնցից' 29 արքեպիսկոպոս, 27 եպիսկոպոս, 41 վարդապետ, 53 աբեղա, 426 քահանա: Վերջիններս ծառայում են հայաստանյան և սփյուռքի թեմերում: Հարյուրից ավելի հոգևորականներ ծառայում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր բաժիններում, հայոց բանակում, դասավանդում են Մայր Աթոռի հոգևոր կրթօջախներում: Տ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի և Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանն ու Քահանայից լսարանի ուսանողության թիվն այս պահին 247 է:

Կարգալուծությունների մասով`

Ասպարեզը թողած եկեղեցականների թիվը 56-ն է: Հիշյալ եկեղեցականները ծառայությունը թողել են տարբեր պատճառներով: Դրանք կարելի է տարբերակել. ա) կամավոր հրաժարվածներ, ովքեր ծառայությունը թողել են սեփական դիմումի համաձայն: Նրանց թիվը 24 է,

բ) ծառայությունը ինքնակամ լքածներ, ովքեր առանց խնդրագրի ներկայացման անձնական նախաձեռնությամբ փաստացի հրաժարվել են ծառայությունից: Նրանց թիվը 10 է,

գ) եկեղեցականներ, ովքեր ազատվել են հոգևորականին անհարիր կանոնազանց ընթացքի համար: Նման անձերի թիվը 22-ն է:

Միաժամանակ առկա է նաև հստակ կանոնակարգ և ընթացակարգ կարգալուծության հետ կապված: Իր դիմումի համաձայն ծառայությունից հրաժարվելու կամ իրեն վստահված համայնքը փաստացի լքելու դեպքերում կարգալուծության որոշումը ուղղակիորեն կատարվում է կաթողիկոսի կողմից, երբ այլևս սպառված են լինում բոլոր միջոցները: Իսկ հոգևորականին անհարիր վարքի դրսևորման և այլ հակականոնական ընթացքների պարագային կաթողիկոսի հրահանգով հարցը քննության է դրվում հինգ եպիսկոպոսներից կազմված Կարգապահական հանձնախմբում, որի գործառույթն է քննել եկեղեցականների կարգազանցության օրինազանցության ցանկացած դրսևորում, ուսումնասիրել դրա պատճառներն ու հետևանքները: Խնդրի համակողմանի ուսումնասիրությունից հետո եզրակացությունը ներկայացվում է կաթողիկոսին վերջնական որոշման համար:

Արման Գրիգորյան


Աղբյուր` http://operativ.am/?p=38112

Պարոն Բագրատյան, խոտոր ճամփեքով լույսին չես հասնի

Վերջին ժամանակներս կյանքի բոլոր ոլորտներում մեր հասարակությունը ենթարկվում է զանազան փորձությունների և տարատեսակ գաղափարական արշավանքների, որոնք առաջին հայացքից անմեղ և անկարևոր են թվում, սակայն բովանդակային իմաստով խորքային, հայեցակարգային և մտածողության վրա ազդելու և «նորի» անվան ներքո աշխարհայացք ձևավորելու միտումներ ունեն: Այս առումով արժեհամակարգի վերաձևման «նոր» լույսի ներքո փորձ է արվում նորովի տեսնել Հայ Եկեղեցու դերը ազգաստեղծման և պետականաստեղծման առաքելության մեջ, հիմնականում բացասական և ժխտական «նորահայտ» ըմբռնումներով և բացարձակ սուբյեկտիվ մեկնաբանություններով՝ հիմնված տվյալ անձի ոչ անպայման գաղափարական մտածողության, այլ անհատական զգացումների և դրդապատճառների վրա: Այս իմաստով բացառություն չէ նաև իմ երկրի վարչապետի (հոգ չէ թե նախկին)` Հրանտ Բագրատյանի religions.am կայքում 14.05.2011. տեղ գտած հարցազրույցը, որին ժամանակային առումով այսքան հեռավորությունից չէինք անդրադառնա, եթե այն վերստին շրջանառության չդրվեր և որոշակի կերպով մտածողության չափանիշ դառնալու հավակնություն չունենար: Թույլ տվեք ի սկզբանե հայտարարել, որ ոչ միայն այս, այլև զանազան այլ գրություններ ես չեմ գրում ո՛չ զայրույթով, ո՛չ ցասումով, ո՛չ ատելությամբ և ոչ այլ ինչ անձնական զգացումներով, այլ սիրով, խաղաղությամբ, դրական և անանձնական լույսի ներքո, սակայն մտահոգությամբ, հաստատ համոզումով և անսակարկ քննադատությամբ՝ պատրաստ նաև բանական քննադատության, առանց վիրավորանքների և հայհոյության: 

Այժմ անդրադառնանք բուն հարցազրույցին, որի որոշ դրույթներ որակել էինք բացառիկ ապաշնորհ և անգրագետ. կրկնում եմ որոշ դրույթներ և ոչ Բագրատյան Հրանտ անձը: Ցավոք, այդ որոշ դրույթները հենց հիմնական և առանցքային գաղափարներն են` առնչված Հայ Եկեղեցու ազգաստեղծ և պետականաշեն առաքելությանը, այն էլ պատմագիտական ահռելի սխալներով և կամայական անճշտություններով ողողված: Զարմանալի է և ցավալի, որ իմ վարչապետը նման կերպ կարող է վերաբերվել իր իսկ սեփական կենսագրությանն ու ինքնության պատմությանը, ամեն գնով փորձելով արդարացնել իր անձնական թեզիսները: Առանց երկարաբանելու նախ անդրադառնամ պատմական տվյալների բացարձակ անճշտություններին (կամա թե ակամա), որոնց վրա պրն. Բագրատյանը կառուցել է իր վերլուծությունը: Այսպես՝ 

1. «Մեզ է հասել նաև Պապ թագավորի մասին պատմությունը` շարադրված Ագաթանգեղոսի կողմից, որտեղ ակնհայտ է կոնֆլիկտը Պապի և եկեղեցու միջև»:Հակառակ մեր բոլոր ջանքերին` պարզելու Ագաթանգեղոսի և Պապ թագավորի կապը և հայտնված տեղեկությունները մեզ այդպես էլ չհաջողվեց: Հավանաբար, գոյություն ունեն բանասիրությանն ու պատմագիտությանն անհայտ Ագաթանգեղոսի նորագիր պատառիկներ, որոնց տիրապետում է միայն Հրանտ Բագրատյանը: Հայտնեմ, սակայն, որ մեզ միայն հայտնի է Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի պատմությունն այս մասին: Հատկապես Մովսես Խորենացու տեղեկությունը վկայում է, թե ինչպիսի առանցքային դերակատարություն է ունեցել Ներսես Մեծ հայրապետը Հայաստանի խառնակ ժամանակներում Պապին թագավորեցնելու, Հայաստանի ազատագրման և ապա կենտրոնախույս բոլոր ուժերին նրա հետ հաշտեցնելու հարցում: Ցավոք, հետագայում այդ ուժերն էլ պատճառ դարձան նրա սպանության, որը հետագայում ձգվեց մինչև Մուշեղ Մամիկոնյան սպարապետի սպանությունը:

2. «Շատ հետաքրքիր է, որ երբ Վահրամ Պահլավունին իր ամբողջ զինուժով քաշվեց-գնաց Վրաստան, որը հիմք ծառայեց Թամար թագուհու ու Դավիթ Շինարարի համար (ի դեպ, դա վրացական պետության միակ լուսավոր էջերն են), Հայաստանում զինուժ չմնաց, որովհետև եկեղեցու շրջանակներում զինուժ չի դաստիարակվում»: Զուտ թվական տվյալներով հայտնեմ, որ Վահրամ Պահլավունին նահատակվել է 1046/47թ.-ին Անիի պատերի տակ զենքը ձեռքին մարտնչելով Դվինի Էմիր Աբուլ-Ասվարի դեմ, իսկ վրաց Թամար Մեծ հռչակված թագուհին գահակալել է 1184-1213թ.-ին, Դավիթ Դ Շինարարը՝ 1084-1125: Այս պարզ թվային համադրությունն իսկ չափազանց խոսուն է, եթե իհարկե չենք խոսում հարության իրականության մասին: Իսկ զինուժի դաստիարակման առումով լսե՞լ եք Մուշեղ, Վասակ, Վարդան, Մանվել Մամիկոնյանների, Սմբատ Բագրատունու, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Աշոտ Բ Բագրատունու, Լևոն Բ թագավորի, Սմբատ Գունդստաբլի, Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի, Գարեգին կաթողիկոս Հովսեփյանցի, Սևքարեցի Սաքոյի և շատ ուրիշների մասին:

3. «Քրիստոնեությունը 10-րդ դարում կիսվեց և հիմա ներկայացված է երեք խոշոր կոնֆեսիաներով: Հայերի լկտիությունն այնքան հերիքեց, որ այդ երեքից ոչ մեկին չմիացան: Եվ սրա հիմքում փոքրիկ մաֆիան է, որը կոչվում է Հայ եկեղեցու կառավարում: Եվ այդ ֆրազով, որը դուք նշեցիք, եկեղեցին փորձում է խաբել, մոլորեցնել հավատացյալներին»: Քրիստոնեության պատմությանը հայտնի «Մեծ Հերձվածը» տեղի է ունեցել 11-րդ դարում (1054թ.) Հռոմի և Կ.Պոլսի Աթոռների միջև դավանական և շատ հավանաբար քաղաքական գետնի վրա, որից հետո Հռոմի Աթոռն իրեն հռչակեց «Կաթոլիկ», իսկ Կ.Պոլսինը՝ «Տիեզերական»: Հետագայում 16-րդ դարում Կաթոլիկ եկեղեցուց ծնունդ առավ Բողոքական շարժումը: Պարզ դատողությունն էլ վկայում է, որ հայերի «լկտիությունն ու կառավարող մաֆիան» (հավանաբար հարազատ կառավարման սկզբունք) բացարձակ առնչություն չունէին այս ամենի հետ: Թերևս «լկտի և մաֆիոզ կառավարիչներ» ասելով հեղինակը ի նկատի ունի Կոմիտաս կաթողիկոսին, Սահակ Ձորափորեցուն, Սբ. Հովհան Օձնեցուն, Խոսրովիկ Թարգմանչին, Ստեփանոս եպիս. Օրբելյանին, Մխիթար Գոշին, Վանական վարդապետին, Վարդան Արևելցուն, Գրիգոր Մագիստրոսին, Եսայի Նչեցուն, Հովհան Որոտնեցուն, Սբ. Գրիգոր Տաթևացուն, նույնիսկ Սբ. Ներսես Շնորհալուն և այլ մեծերի՞ն: Խնդրում եմ զգույշ վարվեք և երբեմն հիշեք հայելու գոյության մասին:

4. «Մի պահ Կիլիկիան նույնիսկ կաթոլիկություն ընդունեց»: Կիլիկիո Հայկական Թագավորությունը երբեք Կաթոլիկություն չի ընդունել: Եղել է միտում Գրիգոր Զ Ապիրատ (այդ պատճառով էլ մականվանվել է Ապիրատ) կաթողիկոսի կողմից միանալու Կաթոլիկ եկեղեցուն, ինչպես նաև Հեթում Բ թագավորը Կաթոլիկ դավանանք է ընդունել և միացել ֆրանցիսկյան միաբանության լքելով պետության կառավարումը: Պատմագիտությունը մեծավ մասամբ վկայում է, որ Կիլիկյան Հայաստանի անկման (1375թ.) պատճառ հանդիսացան դեպի արևմուտք, մասնավորաբար Հռոմ քաղաքական ուղղվածությունը՝ կաթոլիկության ընդունման ձգտումով և իշխանների գահակալական ներքին կռիվները, որոնց ոգի ի բռի ընդդիմանում էր Հայոց Եկեղեցին թե՛ արևմուտքում և թե՛ արևելքում: Ինչպես վկայում է Ստեփանոս Սյունեցի Օրբելյանը հալածված Կոնստանդին Բ Հայոց կաթողիկոսը բանտ նետվելու պահին իսկ վերցրել է Սբ. Գրիգոր Լուսավորչի Աջը և օրհնել Հայոց թագավորությունն ու հայ ժողովրդին՝ մի դրվագ, որ կարող է ուսանելի լինել այսօրվա «պետական մտածողություն» ունեցողների համար: Սա նաև ընդհանուր առմամբ այն ներմտածողության բացառիկ արտահայտությունն է, որի կրողը եղել է Հայ Եկեղեցին՝ ազգաստեղծման և պետականաստեղծման առումով, որին կանդրադառնանք ստորև:

5. «Մենք ունեցել ենք 132 կաթողիկոս, որոնց գրեթե բոլորի գերեզմանները և ծննդյան ու մահվան տարեթվերը մենք գիտենք: Առ այսօր մի թագավորի գերեզման չի պահպանվել»: Կարծում եմ իր վարչապետության տարիներին պրն. Բագրատյանը կամ իր ենթակաները պետք է որ այցելած լինեին Աղձ կամ Աղց գյուղը: Եթե ոչ ապա ասեմ, որ այն գտնվում է Աշտարակից 8կմ. հեռավորության վրա: Այնտեղ է գտնվում Արշակունի թագավորների դամբարանը ընդ որում հեթանոս և քրիստոնյա: Ներշնչումի և սեփական կենսագրությունը իմանալու համար խորհուրդ կտայի այցելել: Ցավալիորեն, ոչ բոլոր կաթողիկոսների և լուսավոր վարդապետների գերեզմաններն են պահպանվել, իսկ պահպանվածն էլ մշակույթի նախարարության «խնամքի և հովանու» ներքո հայտնվել էին ոչնչացման եզրին՝ վկան Սբ. Հովհան Օձնեցու գերեզմանը:

6. Այժմ շատ չարչրկված Պետրոս Ա Գետադարձի հակասական կերպարի մասին, ում այդքան ջերմեռանդությամբ անդրադառնում են մեր նորօրյա պատմագիրները: Ինչպես հայտնում են մեր պատմիչները (Ասողիկ, Արիստակես Լաստիվերցի, Մատթեոս Ուռհայեցի) նա եղել է բացառիկ բարձր ուսումով իր ժամանակի զարգացած այրերից, սակայն «գանձասեր», մեծ հարստության և ազդեցության տեր, իսկ գաղափարական իմաստով ունեցել է բյուզանդական կողմնորոշում: Այսուհանդերձ, բացարձակ սխալ է Անիի թագավորության անկումը վերագրել սոսկ կաթողիկոսին առանց վերլուծելու ներքին գահակալական կռիվները Աշոտ և Հովհաննես-Սմբատ արքայազների միջև (որոնց հաշտեցնողների գլխավոր դերակատարն հենց Պետրոս կաթողիկոսն էր) առանց Վեստ Սարգիս ազդեցիկ իշխանի միջամտության, Սենեքերիմ Արծրունու ամբողջ Վասպուրականը բյուզանդացիներին զիջելու փաստի և այլ հանգամանքների, որոնք թուլացրել էին ողջ թագավորությունը: Պետրոս Գետադարձը իր ազդեցությունն ունենալով հանդերձ ըստ էության կնքեց Հովհաննես-Սմբատ արքայի կտակը՝ Անին հանձնելով բյուզանդացիներին: Այդուամենայնիվ, զգալով իր խաբված լինելը զղջալով հետ է կանգնել իր բյուզանդամետությունից և Հայ Եկեղեցու գաղափարական հենքը զորացնելու նպատակով պատվիրել Անանիա Սանահնեցի վարդապետին գրել «Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց» երկը:



Աղբյուր` http://aysor.am/am/news/2013/09/11/bagrat-episcopos-galstyan/#.UjCvwRZgXaA.facebook

Գրիգոր Դանիելյանը կոչ է անում հաճախել Հայ Առաքելական եկեղեցի եւ զերծ մնալ աղանդավորներից (ֆոտո)


Հայտնի դերասան Գրիգոր Դանիելյանը բոլորին կոչ է արել հաճախել Հայ Առաքելական եկեղեցի եւ զերծ մնալ աղանդավորներից: Պարզվում է՝ այս խնդիրը վաղուց է մտահոգում դերասանին:
 
«Բավական երկար ժամանակ ուսումնասիրում եմ աղանդավորական կառույցների գործունեությունը: Դիտել եմ բազմաթիվ, ես կասեի՝ հարյուրավոր տեսանյութեր, կարդացել եմ հազարավոր նյութեր, հոդվածներ, գրքեր: Եվ ուզում եմ պարտադիր ասել, որ ոչ միայն հակաաղանդավորական նյութերն եմ ուսումնասիրել, այլեւ դիտել եմ հենց նրանց տեսանյութերը, փորձել եմ հասկանալ, թե ինչ մեթոդներով են նրանք ներքաշում մարդկանց իրենց շարքերը եւ եկել եմ մի եզրահանգման»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գրիգորը:
 
«Աղանդավորական կառույցների վերաբերյալ կա ընդամենը մեկ սահմանում, որը վաղուց, շաաաատ վաղուց գրվել է ԳՐՔԵՐԻ ԳՐՔՈՒՄ՝ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ. Գառան դիմակով գայլեր...»,- եզրակազրել է դերասանը եւ կոչ արել. «Ցավում եմ, բայց այսօր փաստացի նրանց թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Եղեք տեղեկացված, մի գայթակղվեք աղանդներով, հաճախեք միմիայն Հայ Առաքելական եկեղեցի, պահպանեք Ձեր սեփական ԵՍ-ը, աղոթեք Աստծուն... 
Աստված բոլորիս պահապան»:


«Եպիսկոպոսաց ժողովը չեմ վարանի պատմական կոչել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
Սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռում տեղի կունենա եպիսկոպոսների ժողով: Կխնդրեի մի փոքր բացեիք փակագծերը, ասում են աննախադեպ ժողով է, ինչու՞մ է այդ աննախադեպությունը:
- Առաջիկա սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի կունենա Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եպիսկոպոսաց ժողով: Սա իրապես աննախադեպ մի ժողով է, քանի որ դարեր շարունակ տարբեր պատմական հանգամանքների բերումով այսպիսի ժողով չի գումարվել: Եղել են տեղական եպիսկոպոսաց ժողովներ, սակայն ըստ էության սա առաջին ժողովն է, որտեղ ներկա է լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ողջ եպիսկոպոսաց դասը:
Եպիսկոպոսաց ժողովի իրավասությունն է որոշումներ կայացնել դավանաբանական, ծիսական, եկեղեցագիտական, կանոնական, բարոյական, միջեկեղեցական հարցերով` հիմնված Սուրբ Գրքի, եկեղեցական ժողովների, Եկեղեցու ուղղափառ հայրերի ուսուցումների և Սրբազան Ավանդության վրա: Իսկապես ուրախալի է, որ տարիների աշխատանքից հետո հնարավոր դարձավ կազմակերպել այս պատկառելի ժողովի գումարումը Մայր Աթոռում, որն իր աշխատանքով ժամանակի մեջ պիտի պատասխաններ տա Հայ Եկեղեցու զավակներին հուզող տարբեր խնդիրներին ու հայ հավատացյալի առջև ծառացած մարտահրավերներին: Վստահ ենք, որ այսուհետ եպիսկոպոսաց ժողովի կանոնավոր գումարման շնորհիվ լուրջ առաջընթաց կապահովվի Եկեղեցու կյանքում:
Ովքե՞ր են ժողովի մասնակիցները: Ի՞նչ բարձրաստիճան, հեղինակավոր հյուրերի ենք սպասում, ո՞ր երկրներից:
- Ժողովին մասնակցելու են Հայ Եկեղեցու բոլոր եպիսկոպոսները, այսինքն` Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ողջ եպիսկոպոսաց դասը: Այս օրերին Հայ Եկեղեցու կյանքում կարևոր այս իրադարձության առիթով ամենքը պիտի ժամանեն իրենց ծառայության վայրերից` աշխարհասփյուռ թեմերից և համայնքներից, կառույցներից ու հաստատություններից (անգամ հանգստի կոչված եկեղեցականները)`իրենց ավանդը բերելու օրակարգում ներառված հարցերի լուծման գործում:
Ի՞նչ թեմաներ են ընդգրկված օրակարգում:
- Ժողովը գումարվել է հստակ օրակարգով: Երկու հիմնական նյութեր են քննության առնվելու, որոնց վերաբերյալ նախապես հսկայական, տարիների աշխատանքն է կատարվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծված հանձնախմբերի կողմից: Նախ քննարկվելու է Ս. Մկրտության խորհրդի միասնական մեկ բնագիրը, որպեսզի բոլոր հայոց եկեղեցիներում աշխարհով մեկ ապահովվի ծեսի միօրինակությունը, ինչպես նաև այս առիթով մշակված կանոնական ուղեցույցը հոգևորականների համար և նախամկրտական ուսուցողական ձեռնարկը մկրտության պատրաստվողների և կնքահայրերի համար: Հետագային եպիսկոպոսաց ժողովները քննության պիտի առնեն նաև այլ խորհրդակատարություններն ու ծիսակարգերը:
Քննարկման երկրորդ նյութը Հայոց Եկեղեցու Սրբադասման կարգի վերականգնման հարցն է: Գիտեք, որ 15-րդ դարից ի վեր Հայ Եկեղեցում սրբադասում տեղի չի ունեցել և Եկեղեցու առջև այսօր ծառացած է սրբադասման պատմական կարգի վերականգնման խնդիրը: Այս խնդրի շրջագծում դիտարկվելու է նաև Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հնարավոր սրբադասման հարցը: Ժողովն անդրադարձ է կատարելու և վեր հանելու հարցեր, որոնք այսօր ծառացած են մեր Եկեղեցու առջև որպես մարտահրավերներ: Վերջինների քննարկման արդյունքում ժողովի դիվանը կհստակեցնի հաջորդ ժողովի օրակարգը և անելիքները:
Ինչո՞վ է պայմանավորված ժողովի անցկացման ժամկետի ընտրությունը:
- Ժողովը, ինչպես նշեցի, երկար ժամանակ նախապատրաստվել է Հայ Եկեղեցու նվիրապետական Աթոռների համընդհանուր ջանքերով: Հոգևորական և աշխարհական կարող անձերի ներգրավմամբ իրականացվել են անհրաժեշտ բոլոր աշխատանքները, և այժմ այլևս հասել է պահը, որպեսզի այդ աշխատանքների շարունակականության համար իր իրավասությամբ եպիսկոպոսաց ժողովը կայացնի որոշումներ:
- Արդյոք ժողովի անցկացումը պայմանավորվա՞ծ է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցով:
- Չեմ վարանի այդ առումով ժողովը պատմական կոչելուց: Ժողովը պայմանավորված է Եկեղեցու վարչա-կազմակերպական, հոգևոր-եկեղեցական, ծիսական կյանքի կանոնակարգման, վերակազմակերպման ու բարեփոխման հրամայականով և առկա ժամանակակից մարտահրավերներին պատասխաններ տալու անհրաժեշտությամբ: Ձեր հիշատակած կարևոր այդ տարեթիվը ևս իր անդրադարձը պիտի ունենա և այդ մասին է խոսում այն հանգամանքը, որ ժողովի օրակարգում է դրված Եկեղեցու Սրբադասման կարգի վերականգնման հարցը:

ՀԱԵԳԹԵԿ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ



օրինակելի



Ընդունված է
Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից                               ՙ   ՚ __      ____   2011թ.
ընդհանուր ժողովի  նախագահ`
_________________________




Հաստատված է
Գուգարաց թեմի թեմական խորհրդի  կողմից
ՙ     ՚   ________      2011թ.
առաջնորդ` Տեր Սեպուհ  արքպիսկոպոս Չուլջյան


                                            


ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ  ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ





ՎԱՆԱՁՈՐ 2011թ.
   


1. Ընդհանուր դրույթներ

1.1          Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի Երիտասարդական Կազմակերպությունը կամ թեմական երիտասարդական խորհուրդը (այսուհետև ՀԱԵԳԹԵԿ) Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմից ներս նրա անմիջական հովանու ներքո գործող ընտրովի բարձրագույն մարմին է (եկեղեցասեր երիտասարդական կազմակերպությունների միություն), որում     առաջնորդվելովօրինականության, իրավահավասարության, հրապարակայնության, անդամների կամավորության, արդարամտության սկզբունքներով  միավորվել են հայ քրիստոնյա երիտասարդները` իրենց կրոնական (քրիստոնեական), հոգևոր, ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու, իրենց և այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու, երիտասարդության, նրա առանձին խմբերի նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ և եկեղեցահաճո այլ գործունեություն իրականացնելու նպատակով,
1.2          Կազմակերպության անվանումն է `
հայրեն` ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
անգլերեն`  ARMENIAN CHURCH YOUTH  ORGANIZATION  OF GUGARQ                                                                                      
ռուսերեն`  Молодежная организация Гугарской епорхии Армянской Апостольской церкви
1.3          ՀԱԵԳԹԵԿ-ը  գործում է Հայ Առաքելական Եկեղեցու կանոնների, ՀՀ սահմանադրության, ՀԵՀԵԿ կանոնադրության  և սույն կանոնադրության հիման վրա,
1.4          ՀԱԵԳԹԵԿ-ն իր գործունեությունը իրականացնում է Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի բոլոր ծխական համայնքներում,
1.5          ՀԱԵԳԹԵԿ-ը կարող է համաործակցել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական և միջազգային  կազմակերպությունների հետ, կնքել համաձայնագրեր, պայմանագրեր, որոը վավերացվում է թեմակալ առաջնորդի կողմից,
1.6          ՀԱԵԳԹԵԿ կենտրոնական գրասենյակը  գտնվում է  ք. Վանաձոր ------------------------ 
               





2. ՀԱԵԳԹԵԿ  նպատակներն ու խնդիրները

2.1 Նպատակները

2.1.1      Բոլոր հնարավոր և օգտակար միջոցներով սատարել Հայ Առաքելական եկեղեցու առաքելությանն ու նշանակությանը, զորավիգ լինել Գուգարաց թեմի հոգևոր, ազգային և մշակութային գործունեությանը:
2.1.2      Աջակցել երիտասարդ հայ քրիստոնյաներին սովորեու, գործադրելու և քարոզելու քրիստոնեական ուսուցումը` ըստ հայ Առաքելական Եկեղեցու վարդապետության, ծեսերի կանոնների ու ավանդության:  
2.1.3      Համախմբել Հայ երիտասարդներին և կազմակերպել նրանց ընկերային կյանքը առաջորդվելով քրիստոնեական սկզբունքներով:
2.1.4      Գուգարաց թեմի երիտասարդության համար ստեղծել հնարավորություններ հոգևոր(քրիստոնեական) կյանքի զարգացման համար:
2.1.5      Գուգարաց թեմի երիտասարդությանը հնարավորություն ընձեռնել ինտեգրվելու Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդական շարժման մեջ:
2.1.6      Նպաստել   Գուգարաց թեմի երիտադարդների   Եկեղեցանպաստ ծանռայության մեջ ներգրավմանը 
2.1.7      Նպաստել Գուգարաց թեմի  բոլոր ծխական համայնքներում եկեղեցասեր երիտասարդական կազմակերպությունների /միություների/ ստեղծման ու գործունեությանը:


2.2 Խնդիրները

2.2.1      Հրավիրել, երիտասարդական համագումարներ, համաժողովներ, փառատոններ, կազմակերպել գիտաժողովներ, դասախոսություններ, սեմինարներ, բանավեճեր, հանդիպումներ և այլ միջոցառումներ:
2.2.2      Հեռուստա և ռադիո ալիքների, թերթերի, ամսագրերի, ինտերնետային կայքերի  զանգվածային լրատվության այլ միջոցների օգնությամբ իրականացնել քրիստոնեական արժեքների քարոզում:
2.2.3      Կազմակերպել մրցույթներ, տոնավաճառներ, համերգներ, մրցանակաբաշխություններ և զանգվածային այլ միջոցառումներ:
2.2.4      Կազմակերպել երիտասարդների զանգվածային ուխտագնացություններ Հայաստանի և այլ երկրների սրբավայրեր:
2.2.5      Ստեղծել գործուն մեխանիզմներ երիտասարդներին կամավորության սկզբունքով ներգրավելու եկեղեցահաճո ծառայության մեջ:
2.2.6      Կազմակերպել դրամահավաքներ և իրակաացնել բարեգործական ծրագրեր:
2.2.7      Ինտեգրվել միջազգային երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը:    
2.2.8      Երիտասարդության միջև բարեկամական սերտ հարաբերություններ հաստատելու նպատակով կազմակերպել համայնքային այցելություններ, տարբեր ընկերային ձեռնարկներ, միջոցառումներ  և հավաքույթներ:
2.2.9      Ստեղծել մեխանիզմներ թեմերի երիտասարդների  միջև  սերտ համագործակցություն հաստատելու համար:



3. ՀԱԵԳԹԵԿ անդամությունը, անդամների իրավունքներն ու պարտականությունները

3.1          ՀԱԵԳԹԵԿ անդամ են հանդիսանում Գուգարաց թեմում գործող բոլոր եկեղեցասեր երիտասարդաց  միությունները:
3.2          ՀԱԵԳԹԵԿ  անդամ /ՀԱԵԳԹԵԿ կենտրոնական խորհրդի որոշմամբ և թեմակալ առաջնորդի վավերացմամբկարող է լինել նաև Գուգարաց թեմի  հովանու ներքո գործող այլ երիտասարդական կազմակերպություններ, միություններ, ուսանողական ինքնակառավարման մարմիններ, որոնք ընդունում են սույն կանոնադրությունը և իրենց գործունեությամբ նպաստում են ՀԱԵԳԹԵԿ  նպատակների իրագործմանն  ու  խնդիրների լուծմանը:
3.3          ՀԱԵԳԹԵԿ անդամ կազմակերպությունները անկախ և ինքնավար կազմակերպություններ են և գործում են համապատասխան իրենց կանոնադրությունների, պահպանում են իրենց կազմակերպություններին հատկանշական սահմանված իրավունքները:
3.4          ՀԱԵԳԹԵԿ անդամագրվելու համար կազմակերպությունը ՀԱԵԳԹԵԿ կենտրոնական խորհրդի քարտուղարությանը ներկայացնում է գրավոր դիմում ուղղված ատենապետին:
3.5          ՀԱԵԳԹԵԿ կարող է ունենալ պատվավոր անդամներ: ՀԱԵԳԹԵԿ պատվավոր անդամության թեկնածուի համաձայնությամբ ՀԱԵԳԹԵԿ կենտրոնական խորհուրդը իր  որոշմամբ և թեմակալ առաջնորդի վավերացմամբ շնորհում է պատվավոր անդամի կոչումՀԱԵԳԹԵԿ կենտրոնական խորհրդի  կողմից ընտրված պատվավոր անդամներից ձևավորվում է Ավագների խորհուրդը (Ավագանի):

3.6          ՀԱԵԳԹԵԿ   անդամների իրավունքները.
3.6.1      պատվիրակված մասնակցել ՀԱԵԳԹԵԿ ընդհանուր ժողովին,
3.6.2      պատվիրակված ընտրել և ընտրվել ՀԱԵԳԹԵԿ Խորհրդի  ղեկավար մարմիններում,
3.6.3      ներկայացնել առաջարկություններ և հարցեր, սահմանված կարգով պահանջել դրանց քննարկումը ՀԱԵԳԹԵԿ  բոլոր մարմիններում,
3.6.4      տեղեկություններ ստանալ ՀԱԵԳԹԵԿ կենտրոնական  խորհրդի գործունեության մասին,
3.7          ՀԱԵԳԹԵԿ անդամների պարտականությունները .
3.7.1      Կատարել ՀԱԵԳԹԵԿ ընդհանուր ժողովի, կենտրոնական խորհրդի և  նրա կողմից      լիազորվաց անձի որոշումները,
3.7.2      Հարգել ՀԱԵԳԹԵԿ Կանոնադրությունը, կատարել նրա դրույթները,
3.7.3      Աջակցել ՀԱԵԳԹԵԿ գործունեությանը,
3.7.4      Հետամուտ լինել այն աշխատանքների կատարմանը, որոնց կամավորագրվել են
3.7.5      Սահմանված կարգով մուծել մուտքավճար և անդամավճար, որոնց չափը սահմանվում է ՀԱԵԳԹԵԿ կենտրոնական խորհրդի  կողմից,
3.8          ՀԱԵԳԹԵԿ այն անդամները, որոնք խախտել են սույն կանոնադրությունը և նրանից բխող այլ ակտեր կարող են հեռացվել ՀԱԵԳԹԵԿ  անդամությունից:




4.        ՀԱԵԳԹԵԿ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ  ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

4.1          ՀԱԵԳԹԵԿ Շիրակի թեմի համայնքներում  կարող է ունենալ առանձնացված ստորաբաժանումներմասնաճյուղ, ներկայացուցչություններ:
4.2          ՀԱԵԳԹԵԿ առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունըաշխատակարգհաստատվում է  ՀԱԵԳԹԵԿ կենտրոնական խորհրդի կողմից:



5.  ՀԱԵԳԹԵԿ ՂԵԿԱՎԱՐ  ՄԱՐՄԻՆՆԵՐԸ


5.1          ՀԱԵԳԹԵԿ պատգամավորական ժողովը

5.1.1      պատգամավորական ժողովը Գուգարաց թեմում գործող եկեղեցասեր և այլ  երիտասարդական կազմակեպությունների  պատվիրակների համագումարն է:
5.1.2      ՀԱԵԳԹԵԿ պատգամավորական բոլոր ժողովների և կենտրոնական խորհրդի նախագահն է Գուգարաց թեմի առաջնորդը, որի գերագույն իշխանությամբ վավերացվում են պատգամավորական ժողովի բոլոր որոշումները:
5.1.3      ՀԱԵԳԹԵԿ պատգամավորական ժողով գումարվում է երկու տարին մեկ անգամ£
5.1.4      .Պատգամավորական ժողովի իրավասությունների  մեջ մտնում են.
5.1.4.1   Կանոնադրության ընդունումը, նրանում փոփոխություններ ու լրացումներ   կատարելը,
5.1.4.2   Կազմակերպության վերակազմավորումն ու լուծարումը,
5.1.4.3   Կենտրոնական Խորհրդի կազմի և թվաքնակի որոշումը,
5.1.4.4   Կենտրոնական Խորհրդի ընտրությունը,
5.1.4.5   Կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների, նրա տարեկան բյուջեի և հաշվապահական հաշվեկշռի հաստատումը,
5.1.4.6   Պատասխանատու մարմինների զեկուցումներնի  ու հաշվետվությունների լսումը:
5.1.5      Ժողովն իրավասու է որոշումներ ընդունել, եթե ապահովված է ՀԱԵԳԹԵԿ պատգամավորների  կեսից ավելին£
5.1.6      Որոշումներն ընդունվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ: Կանոնադրությանը վերաբերվող կամ այլ բացառիկ  հարցերում որոշումները կայացվում են ժողովին ներկաների 2/3-ի կողմ քվեարկությամբ:



5.2          ՀԱԵԳԹԵԿ կենտրոնական խորհուրդը /այսուհետև Խորհուրդ/

5.2.1      Խորհուրդն ընտրվում է Պատգամավորական ժողովի կողմից երկու տարի ժամանակով £
5.2.2      Պատգամավորական ժողովների միջև ընկած ժամանակահատվածում ՀԱԵԳԹԵԿ  ղեկավարումը իրականացվում է Խորհրդի կողմից£
5.2.3      Խորհուրդը գումարում է նվազագույնը տարեկան երկու ժողով£
5.2.4      Խորհուրդն իրավասու է որոշումներ կայացնել եթե ժողովին ներկա են  իր անդամների կեսից ավելին:
5.2.5      ՀԱԵԳԹԵԿ կենտրոնակա խորհրդի անդամների թվաքանակը որոշվում է ՀԵՀԵԿ պատգամավորական ժողովի կողմից բայց ոչ պակաս 7-ը:
5.2.6      ՀԱԵԳԹԵԿ հոգևոր պատասխանատուն ի պաշտոնե հանդիսանում  է Խորհրդի անդամ: Կենտրոնական խորհրդի կազմի մեջ խորհրդակցական ձայնով կարող են լինել նաև Գուգարաց թեմի այլ հոգևորականներ:
5.2.7      ՀԱԵԳԹԵԿ Խորհրդի իրավասությունների մեջ մտնում են.
5.2.7.1   Կազմակերպել և կյանքի կոչել պատգամավորական ժողովի բոլոր որոշումները,
5.2.7.2   Հրավիրել և նշանակել հերթական (արտահերթ) ժողովի տարեթիվը,
5.2.7.3   Մշակել ՀԱԵԳԹԵԿ գործունեության ռազմավարական հիմնական ուղղությունները, նրա բյուջն և ներկայացնել պատգամավորական ժողովի հաստատմանը,
5.2.7.4   Քննարկել  կանոնադրության բոլոր լրացումներն ու ավելացումները և ներկայացնել պատգամավորական ժողովին վերջնական հաստատմանը,
5.2.7.5   Սահմանել եկեղեցասեր երիտասարդական կազմակերպության պատգամավորների թվաքանակը ` ելնելով կազմակերպության անդամների թվաքանակից£
5.2.7.6   Կազմակերպել  ՀԱԵԳԹԵԿ անդամների գրանցումն ու հաշվառումը:
5.2.7.7   Սահմանել անդամավճարների չափն ու մուծման կարգը:
5.2.7.8   Փակ գաղտնի քվյարկությամբ իր կազմից ընտրել ՀԱԵԳԹԵԿ ատենապետ փոխատենապետ, ատենադպիր, գանձապահ, ՀԵՀԵԿ պատգամավորական  ժողովի պատվիրակներ, հաստատել  գործադիր մարմնի կազմը:
5.2.7.9   Պատրաստել հաշվետվություններ ընդանուր ժողովին, ստեղծել մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, ծրագրերի իրականացման խմբեր:
5.2.7.10                Լսել և գնահատել հանձնաժողովների և այլ ստորաբաժանումների հաշվետվությունները ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:
5.2.7.11                ՀԱԵԳԹԵԿ  ատենապետի ներկայացմամբ հաստատել վճարովի աշխատակիցների հաստիքացանկը:
5.2.7.12                Հաստատել  առանձնացված ստորաբաժանումների կանոնակարգերը:
5.2.7.13                Կատարել Կազմակերպության ղեկավարման բոլոր մյուս անհրաժեշտ     ֆունկցիաները, որոնք ընդանուր ժողովի իրավասությունների մեջ չեն:


5.3          ՀԱԵԳԹԵԿ Խորհրդի ատենապետը

5.3.1      ՀԱԵԳԹԵԿ ատենապետը ընտրվում է Խորհրդի կողմից, ապահովում է նրա որոշումների իրականացում, կազմակերպում է նրա աշխատանքըանհրաժեշտության դեպքում հրավիրում է նրա նիստերը, կազմում է նիստերի օրակարգերի նախագիծերըստորագրում  և հոգևոր պատասխանատուի հաստամանն է ներկայացնում նրա բոլոր որոշումները:
5.3.2      ՀԱԵԳԹԵԿ ատենապետը կենտրոնական խորհրդի ժողովների միջանկյալ ժամանակահատվածում փոխատենապետի և ատենադպիրի հետ միասին հանդիսանում է մշտական գործող ղեկավար մարմին,
5.3.3      Ի պաշտոնե հանդիսանում է ՀԵՀԵԿ պատգամավորական ժողովի պատվիրակ,
5.3.4      Կազմակերպում և ղեկավարում է գործադիր մարմնի աշխատանքները ,
5.3.5      Ներկայացնում է ՀԱԵԳԹԵԿ-ը պետական և հասարակական մարմինների հետ փոխհարաբերություններում,
5.3.6      Իրագործում է ՀԱԵԳԹԵԿ ամենօրյա ղեկավարման աշխատանքները,
5.3.7      Նշանակում և ազատում է ՀԱԵԳԹԵԿ հաստիքային աշխատակիցներին,
5.3.8      Կորդինացիոն խորհրդի անունից առանց լիազորագրերի կնքում է պայմանագրեր, վարում բանակցություններ,
5.3.9      Ապահովում է ՀԱԵԳԹԵԿ ղեկավար մարմինների որոշումների իրականացումը, Հաշվետու է  Խորհրդին և ընդհանուր ժողովին:

5.4          ՀԱԵԳԹԵԿ Խորհրդի փոխատենապետը

5.5.1      Ընտրվում է  Խորհրդի կողմից  2 տարի ժամկետով,
5.5.2      Խորհրդի  որոշմամբ իրականացնում են ոլորտային գործունեություն,
5.5.3      Կատարում են ատենապետի հանձնարարականները:

5.5          ՀԱԵԳԹԵԿ Խորհրդի ատենադպիրը

5.5.1      Ընտրվում է Խորհրդի կողմից 2 տարի ժամկետով,
5.5.2      Վարում է ՀԱԵԳԹԵԿ գործավարությունը, ապահովում է մշտական կապ առանձնացված ստորաբաժանումների միջև,
5.5.3      Խորհրդին է ներկայացնում ատենապետի անունով գրված դիմումները ՀԱԵԳԹԵԿ անդամակցելու համար,
5.5.4      Ատենապետի իմացությամբ ՀԱԵԳԹԵԿ անունից կնքում է տնտեսավարմանն առնչվող պայմանագրեր և այլ փաստաթղթեր,
5.5.5      Վարում է ՀԱԵԳԹԵԿ  անդամների հաշվառում,


5.6          ՀԱԵԳԹԵԿ գործադիր մարմինը

5.6.1      ՀԱԵԳԹԵԿ ընթացիկ կառավարումը իրականցվում է գործադիր մարմնի կողմից, որի կազմի մեջ իպաշտոնե մտնում են ՀԱԵԳԹԵԿ  ատենապետը, փոխատենապետը, ատենադպիրը, գանձապան:
5.6.2      ՀԱԵԳԹԵԿ գործադիր մարմնի գործունեության սկզբունքներն ու ուղղությունները նախանշվում են կենտրոնական խորհրդի կողմից:




5.7          ՀԱԵԳԹԵԿ հոգևոր պատասխանատուն

5.7.1      ՀԱԵԳԹԵԿ հոգևոր պատասխանատուն նշանակվում է թեմակալ առաջնորդի կողմից, որի պատականությունների մեջ մտնում են.
5.7.1.1   Հրավիրել Կենտրոնական խորհրդի ժողովներ£
5.7.1.2   Գլխավորել ՀԱԵԳԹԵԿ պատգամավորական ժողովը և կենտրոնական խորհուրդը և կայացված որոշումների մասին զեկուցել  թեմակալ առաջնորդին:
5.7.1.3   Վերահսկել ՀԱԵԳԹԵԿ աշխատանքների անբողջ ընթացքը:
5.7.1.4   Կենտրոնական խորհրդի հետ համատեղ գործադրել պատգամավորական ժողովի կայացրաց  որոշումներն ու ՀԱԵԳԹԵԿ կանոնադրությունը:
5.7.1.5   ՀԱԵԳԹԵԿ գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել թեմակալ առաջնորդին:



6.        ՀԱԵԳԹԵԿ  սեփական միջոցների գոյացման աղբյուրները և օգտագործման կարգը

6.1          ՀԱԵԳԹԵԿ -ը Գուգարաց թեմի կազմում կարող է ունենալ իր սեփական կամ օգտագործվող հողային տարածքներ, շենքեր շինություններ, կառույցներ, բնակարանային ֆոնդ, տրանսպորտային միջոցներդրամակն միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր, և օրենքով չարգելված գույք, որը կարող է ձեռք բերել սեփական միջոցներով, ստանալ նվիրատվությամբ կամ կտակի կարգով:
6.2          ՀԱԵԳԹԵԿ անդամներից ոչ ոք չունի կազմակերպության սեփականությունից բաժնեմաս ստանալու  իրավունք:
6.3          ՀԱԵԳԹԵԿ  միջոցները գոյանում են  Հայ Առաքելական Եկեղեցու, մասնավորապես, Գուգարաց թեմի  կողմից ստացված  օգնությունիցֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից, դրամաշնորհներիցկտակներից պետական հատկացումներից, իր կողմից կազմակերպված միջոցառումներից, տնտեսական գործունեության արդյունքում ձևավորված եկամուտներիցինչպես նաև  միջազգային և ՀՀ իրավական նորմերով  չարգելվող այլ աղբյուրներից:
6.4          ՀԱԵԳԹԵԿ միջոցները կարող են ծախսվել միայն սույն կանոնադրության նպատակների և խնդիրների իրականացման համար:
6.5          ՀԱԵԳԹԵԿ-ը կարող է ունենալ աշխատակիցների վճարովի հաստիքներ:




7          ՀԱԵԳԹԵԿ կանոնադրությում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը

7.1          Սույն կանոնադրությունը կարող է փոփոխվել պատգամավորական ժողովի որոշմամբ, ժողովին ներկա գտնվող պատգամավորների ձայների 2/3-ով,Գուգարաց թեմի առաջնորդի հաստատմամբ:
7.2          Փոփոխություններ կարող են կատարվել նաև Գուգարաց թեմի առաջնորդի կարգադրությամբ:




8.        ՀԱԵԳԹԵԿ  գործունեության դադարեցումը (լուծարումը)

8.1          Կազմակերպության գործունեության դադարեցումը կարող է կազմակերպվել վերակազմակերպան կամ լիկվիդացման (ցրման) ճանապարհով Կազմակերպության պատգամավորական ժողովի որոշմամբ, եթե այդպիսի որոշման համար քվեարկել է ժողովին ներկա գտնվող պատգամավորների ավելի քան 2/3-ը:
8.2          Կազմակերպության վերակազմավորումը կամ լուծարումը կարող է իրականացվել Գուգարաց թեմի  թեմակալ առաջնորդի  որոշմամբ:

8.3          ՀԱԵԳԹԵԿ-ը  համարվում է լուծարված նրա անդամներին այդ մասին ծանուցելու պահից: