Օգոստոսի 18-ին Շահումյան համայնքի նորակառույց Սուրբ Հակոբ եկեղեցում նախաձեռնությամբ << Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանակապատանեկան միության, բարերարությամբ համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանի և օրհնությամբ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ
Տեր Վահան քահանա Ազարյանի տեղի ունեցավ խաղողի օրհնության արարողություն: Խաղողօրհնեքին ներկա էին բազմաթիվ մանուկներ ու պատանիներ և համայնքի հավատավոր բնակիչները:
Մինչ խաղողի օրհնությունը հոգևոր հովիվը հանդիպեց մանկապատանեկան միության անդամների հետ, բացատրեց օրվա խորհուրդը, ներկայացրեց Տիրամոր ննջման և վերափոխման պատմությունը, ապա եկեղեցում` հավատավոր ժողովրդին իրազեկեց տոնի կարևորության
մասին և հորդորեց, որ իրենց աղոթքներում
խնդրեն Տիրամոր բարեխոսությունը:
Նյութը և ֆոտոշարքը` Անահիտ Գագինյանի
0 коммент.:
Отправить комментарий