понедельник, 9 сентября 2013 г.

Վարդան Այգեկցի- ՃՇՄԱՐՏԱԽՈՍ ԱՂՔԱՏԸ /առակ/


Մի ծեր մարդ նստած էր իր տանը, երբ անսպասելի կերպով մի աղքատ հերս մտավ։ Ծերունին սիրով ընդունեց նրան, հյուրասիրեց և հարցրեց.
— Ո՞վ ես դու, խեղճ մարդ։
— Ես ճշմարտախոս մարդ եմ,— պատասխանեց նա,— ուր որ գնում եմ, ինձ նախանձում են բոլորը և հանգիստ չեն տալիս։
— Ի՞նչ կ արածդ,— հարցրեց ծերունին:
— Բոլորի պակասությունը երեսներին եմ ասում, չեմ թաքցնում, չեմ կարողանում համբերել։ Այս իսկ պատճառով ինձ հալածում են, քշում։ Այսպես աննպատակ թափառում եմ։
Հաց ուտելուց հետո գնացին քնելու։ Առավոտյան շորերն հագնելիս, աղքատը ծերուհուն մի բան ասելու պահանջ զգաց։ Նա տեսավ, որ տանտերը միաչքանի է և նրա երեսին ասաց պակասությունը։
Անմիջապես բարկացավ ծերունին, դուրս արեց նրան տնից, ասելով.
— Հենց դրա համար տեղ չես գտնում, բոլորին ատելի ես, քանի որ բոլորի պակասությունները երեսներին ես տալիս, արժանի է քեզ այդպես լինելդ։


0 коммент.:

Отправить комментарий