понедельник, 9 сентября 2013 г.

Վարդան Այգեկցի- ՀՐԵՇՏԱԿՆ ՈԻ ԱՂՔԱՏԸ /առակ/


Հրեշտակն ասաց մի աղքատի.
— Բժիշկ եմ դարձնում քեզ, այդ գործն արա ու ապրիր, ես քեզ օգնական կլինեմ։
— Ինչպե՞ս իմանամ օգնելդ,— հարցնում է աղքատը։
— Երբ գնաս հիվանդի մոտ,— խրատում է հրեշտակը,— ես քեզ կերևամ։ Եթե հիվանդի ոտքերի կողմից երևամ, ուրեմն պիտի ապրի, իսկ եթե գլխի կողմից՝ կմեռնի։ Դու այդ ասա հարազատներին և վարձդ առ։
Եվ շատ օրեր աղքատն այդպես վարվեց ու հարստացավ։
Պատահեց, որ ինքը հիվանդացավ։ Հրեշտակն երևաց գլխի կողմից, պիտի մեռներ։
— Շրջեցե՛ք սնարքս,— ասում է նա իր հարազատներին:
Շրջեցին։ Բայց դարձյալ երևաց հրեշտակն այն կողմից:
— Նորից շրջեցե՛ք,— ասում է հիվանդը։
Եվ կրկին դրեցին նախկին դիրքով: Դարձյալ հրեշտակը երևաց գլխի կողմից։
— Ամեն անգամ երևալդ հարստացնում էր ինձ,— դիմում է նա հրեշտակին,— իսկ այս մեկ երևալդ լավ չէր:
Եվ մեռավ:


0 коммент.:

Отправить комментарий