Պահապան ամենայնի, Քրիստոս,
աջ քո հովանի լիցի ի վերայ իմ՝
ի տուէ եւ ի գիշերի, ի նստիլ ի տան,
ի գնալ ի ճանապարհ, ի ննջել եւ ի յառնել,
զի մի երբէք սասանեցայց.
Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
Քո աջը թող հովանի լինի
ինձ վրայ`
ցերեկ եւ գիշեր, տանը նստելիս,
ճանապարհ գնալիս, ննջելիս եւ արթնանալիս,
որպէսզի երբէք չսասանուեմ.
եւ ողորմիր Քո արարածներին եւ ինձ` բազմամեղիս.
(Սբ. Ներսես Շնորհալի, «Հաւատով Խոստովանիմ»)
0 коммент.:
Отправить комментарий