воскресенье, 25 января 2015 г.

Չմկրտված մարդը համարվո՞ւմ է քրիստոնյա

Հարց.
Չմկրտված մարդը համարվո՞ւմ է քրիստոնյա։

Պատասխան.

Մարդն ինքն իրեն կարող է համարել քրիստոնյա, ամեն տեղ ասել դա, սակայն մեր համոզմամբ իսկական քրիստոնյան այն չէ, որ իրեն այդպես է անվանում, այլ այն, որ ապրում է քրիստոնեավայել: Կարելի է ավետարանական թզենու նման գեղեցիկ ծառ լինել, փարթամ տերեւներ ունենալ, սակայն լինել անպտուղ եւ արժանանալ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անեծքին… այդպիսին է իրեն քրիստոնյա անվանող՝ սակայն այդ կյանքով չապրող մարդը… Իսկ ինչ վերաբերում է մկրտված կամ չմկրտված լինելուն… մկրտվում է նա՝ ով հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը… եւ եթե հավատում է, եւ ապրում է այդ հույսով, ուրեմն նա ունի հնարավորություն երկնքի արքայություն մտնելու, քանզի այդ հնարավորթյունը տալիս է երկրորդ ծնունդը ջրից եւ Սուրբ Հոգուց… Իսկ եթե մարդն այսպես թե այնպես հնարավորություն չունի մտնելու արքայություն, այսինքն մկրտված չէ, ապա նա ինչքան էլ իրեն քրիստոնյա համարի, ապրի շատերից ավելի պարկեշտ կյանքով…. Միեւնույն է, նա չունի մուտքի տոմս՝ որ է մկրտությունը, քանզի ինչպես Հովհաննու ավետարանի մեջ Հիսուսն ասում է Նիկոդեմոսին. Մարմնից ծնվածը մարմին է, Հոգուց ծնվածը հոգի… մարմինը չէ, որ կարող է մտնել երկնքի արքայություն, այլ հոգին…

Հարցին պատասխանեց Մեծ Պարնիի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ատոմ քահանա Ասատրյանը

0 коммент.:

Отправить комментарий