ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՈԳՈՆ

ՀԱԵԳԹԵԿ 3-ՐԴ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ և ԹԵՄԻ ՀՈԳևՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ... ԻՐ ԽՈՍՔՈՒՄ ՆՇԵՑ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցու դահլիճում ՀԱԵԳԹԵԿ անդամների հանդիպումը Սեպուհ սրբազանի հետ 2011թ.)

ՀԱԵԳԹԵԿ անդամների միասնական նկարը Գերաշնորհ Սրբազանի և թեմի Հոգևոր Դասի հետ (2011թ.)

ՀԱԵԳԹԵԿ Միությունների Ատենապետերի զեկույցների հանձնումը Բարձրաշնորհ Սեպուհ արք. Չուլջյանին (2011թ.)

Միասնական աղոթք բոլոր համայնքների ԵԵՄ-ների մասնակցությամբ Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցում (2011թ.)

суббота, 5 октября 2013 г.

Առակ Աստծո մասին (ծագումն անհայտ է)



Ես Աստծուն խնդրեցի, որ նա ինձանից վերցնի իմ
հպարտությունը, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ հպարտությունը չի վերցվում, այլ հրաժարվում են դրանից: Ես Աստծուն խնդրեցի բուժել անկողնուն գամված իմ դստերը, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ նրա հոգին վնասված չէ, իսկ մարմինը, միեւնույն է, մեռնելու է: Ես Աստծուն խնդրեցի համբերություն շնորհել ինձ, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ համբերությունը փորձությունների արդյունքում է առաջանում: Այն չեն շնորհում, այլ արժանի են դառնում դրան: Ես Աստծուն խնդրեցի երջանկություն պարգեւել ինձ, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ օրհնություններ է շնորհում, իսկ երջանիկ կլինե՞մ ես, թե՞ ոչ, ինձանից է կախված: Ես Աստծուն խնդրեցի հեռու պահել ինձ ցավից, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից եւ մոտեցնում են իրեն: Ես Աստծուն խնդրեցի, որ իմ ոգին աճի, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ ոգին ինքը պետք է աճի: Ես Աստծուն խնդրեցի օգնել, որ ես ուրիշներին սիրեմ այնպես, ինչպես ինքն է սիրում ինձ, Եւ Աստված ասաց. «Վերջապես դու հասկացար, թե ինչ է հարկավոր խնդրել»: Ես ուժեր խնդրեցի, Եւ Աստված ինձ փորձություններ ուղարկեց, որպեսզի կոփի ինձ: Ես իմաստություն խնդրեցի, Եւ Աստված ինձ ուղարկեց խնդիրներ, որոնց վրա հարկավոր էր գլուխ ջարդել: Ես արիություն խնդրեցի, Եւ Աստված ինձ վտանգներ ուղարկեց: Ես սեր խնդրեցի, Եւ Աստված իմ օգնության կարիքն ունեցող դժբախտներ
ուղարկեց ինձ: Ես բարիքներ խնդրեցի, Եւ Աստված ինձ հնարավորություններ տվեց: Ես չստացա ոչինչ այն ամենից, ինչ խնդրել էի: Եւ ստացա ամեն ինչ, որ հարկավոր էր ինձ: Աստված լսեց իմ աղոթքները:


Աղբյուր` 
http://ter-hambardzum.net/archives/3587

Փոխհամագործակցություն Գուգարաց և Շիրակի թեմիերի ԵԵՄ-ների միջև (2010 թվական)

Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց և 

Շիրակի թեմերի Եկեղեցասեր երիտասարդաց 

միությունները արդեն երկրորդ անգամ 

հանդիպեցին Գուգարաց թեմում` 

Վանաձորում:  Փոխայցելությունների 

շրջանակներում առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 

2010 թ. նոյեմբերին Գյումրիում:


Թեմակալ առաջնորդների օրհնությամբ Վանաձորի Սուրբ 

Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ "Ի 

սեր Աստծո, ի սեր հայրենիքի" վերտառությամբ և "Սուր և 

խաչ" խորագրված միջոցառումը:



Տեսանյութը ` http://ditaket.blogspot.com/2011/06/sur-ev-xach-gugarac-tem-3-06-2011.html

Երդման մասին (բարոյախրատական պատում)


Erdum
Երկու քաղաքացիներ իրենց մեղքերը քահանային խոստովանելիս, մեղքերի ևս երկու կերպ խոստովանեցին, որոնք թեպետև ըստինքյան շատ ծանր մեղքեր են, սակայն սովորության համաձայն վաճառականների մեջ թեթև են համարվում կամ թե ոչինչ, այն է` սուտ ասելն ու սուտ երդվելը: Եվ ասացին.
– Հա՛յր, ոչ մի բան չենք կարող գնել կամ վաճառել, եթե սուտ չասենք կամ սուտ չերդվենք: Խոստովանահայրը նրանց ասաց.
– Այդպիսի մեղքերը ծանրագույն են և Փրկչի կողմից արգելված. այնտեղ, որտեղ ասում է. «Ձեր խոսքը լինի` այոն` այո, և ոչը՝ ոչ» (Մատթ., 5, 37): Եվ նրանք պատասխանեցին.
– Այդ պատվիրանն առևտրի մեջ չենք կարող պահել: Քահանան նրանց ասաց.
– Անսացե՛ք իմ խրատին և լավ հաջողություն կունենաք: Սուտ մի՛ ասեք և սուտ մի՛ երդվեք, այլ որպես իրնեք կամենում վաճառել, այնպե՛ս գովեք:
Եվ նրանք խոստացան մեկ տարի այդպես փորձել, ինչպես որ քահանան էր նրանցից պահանջում: Այդ տարի, սատանայի հնարքով, որ միշտ բարուն հակառակ է, ոչինչ վաճառել չկարողացան: Ապա մի տարի հետո խոստովանահոր մոտ դարձան` ասելով.
– Մեր հնազանդությունն այս տարի մեզ մեծ վնաս հասցրեց, քանի որ մարդիկ մեզնից երես դարձրին, և առանց երդման ոչինչ
չենք կարող վաճառել: Այդժամ քահանան ասաց.
– Մի՛ երկնչեք, քանզի դա փորձություն է, հաստատո՛ւն եղեք ձեր սրտերում, որ ոչ մի ներհակություն, ոչ էլ աղքատություն ձեզ այդ ուխտադրությունից ետ չդարձնի, և Տեր Աստված էլ ձեր ունեցվածքը կօրհնի: Նրանք էլ խոստացան, թե`
– Աստծո կարողությամբ խրատդ ու Աստծո պատվիրանը մեր կյանքի բոլոր օրերում կպահենք, եթե անգամ մուրալու հարկ
լինի: Զարմանք. Աստված անմիջապես վերացրեց այդ փորձությունը, և մարդիկ սկսեցին նրանց դիմել առավել, քան մյուս վաճառականներին: Եվ ոչ շատ օրեր հետո այն աստիճան հարստացան, որ մինչև իսկ իրենք էին զարմանում:
Եվ դառնալով իրենց խոստովանահոր մոտ` նրան գոհություն հայտնեցին, որ իր փրկող խրատով այդպիսի մեծամեծ հանցանքներից ազատվեցին և երկրային ունեցվածքով բարգավաճեցին:


Աղբյուր` http://ter-hambardzum.net/archives/5521

Այլասերված արժեքները մեր առջև դրվում են որպես նորաձևություն

Ողջ մարդկության առաջ մի մեծ վտանգ է կանգնած։ Որոշ մութ և չարամիտ կենտրոններ կան, որոնք ցանկանում են, որ ամբողջ աշխարհը դառնա ընդարձակ մի Հոլիվուդ՝ իր ցոփ ու թուլամորթ արժեքներով. արժեքներ, որ մերը չեն: Հեթանոս աշխարհի այլասերված հին արժեքները մեր առջև են դնում որպես նորություն, նորաձևություն և առաջադիմություն։ Արդիականության անվան տակ անփորձ երիտասարդներին և նորապսակներին են մատուցում բոլոր լկտիություններն ու ցոփությունները, որոնք թափանցում են մեր ընտանիքներից ներս` խանգարելով մեր ավանդական հաստատ կառույցները: Համաճարակ դարձող այս նեխած, այլասերած ու փչացած արժեքները և քայքայված բարոյականությունը խորտակեցին Սոդոմն և Գոմորը, խորտակեցին հսկա Հռոմեական Կայսրությունը: Եթե չկասեցվի այս չար ընթացքը, անտարակույս, մեր ներկա քաղաքակրթությունն էլ պիտի կործանվի։
Բայց մենք` քրիստոնյաներս, մենք` քրիստոնյա հայերս, եկեք կառչած մնանք մեր մաքուր, սուրբ և հարազատ արժեքներին: Դրանք մինչև այժմ մեզ փրկել են, հիմա էլ պիտի փրկեն. մինչև հիմա երջանիկ են մեզ դարձրել, սրանից հետո էլ երջանիկ պիտի դարձնեն:


Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյան
Հատված Մայր Տաճարում խոսված քարոզից


Առակ Մեծերին հարգելու մասին

Մի գավառական քաղաքում ապրում էր մի ծեր կին: Քանի որ ամուսինը մահացել էր, նա ապրում էր որդու, հարսի և թոռան հետ: Ժամանակը սլանում էր՝ հասցնելով կնոջը խոր ծերության շեմին. օր օրի նա սկսում էր ավելի վատ լսել ու տեսնել, իսկ ձեռքերը դողդողում էին: Տկարությունն այնպես էլ համակել նրան, որ խեղճ կինն այլևս չէր կարողանում հանգիստ հաց ուտել. հաճախ պատառաքաղն ընկնում էր ձեռքից, ուտելիքը՝ թափվում:

Մի օր էլ որդին ու հարսն, այլևս չդիմանալով այդ իրավիճակին, նրա համար մի փոքրիկ սեղան են առանձնացնում մառանի մոտ, որպեսզի ծեր կինն այնտեղ հաց ուտի և այլևս չանհանգստացնի ոչ ոքի: Ամեն անգամ, երբ ընտանիքը նստում էր հացի, խեղճ կինն արցունքոտ աչքերվ նայում էր թոռներին ու դողդոջուն ձեռքերով ձեռքն առնում պատառը: 

Մի օր էլ երիտասարդ ամուսինները նկատում են իրենց որդուն՝ հատակին նստած ինչ-որ բան պատրաստելիս: Երբ հայրը մոտենում և հարցնում է, թե ինչ է անում, նա ոգևորությամբ պատասխանում է. - Հայրի՛կ, քո ու մայրիկի համար փոքրիկ սեղաններ եմ պատրաստում, որ երբ մեծանաք, դուք նույնպես նստեք մառանի առջև և հաց ուտեք: 

Փոքրիկ տղայի այս խոսքերից հետո մի քանի րոպե լռություն է տիրում. ծնողները չէին կարողանում մեկ բառ անգամ արտաբերել, նրանք հասկացել էին, թե ինչ մեծ ցավ են պատճառել ծեր մորը… Ժամեր անց ընտանիքը հավաքվել էր ընթրիքի, բոլորը միասին էին ու շատ երջանիկ: Իսկ մառանի առջև դրված սեղանն այլևս չկար… Այդ դեպքից հետո, երբ ծեր մոր ձեռքից որևէ բան էր ընկնում, այլևս ոչ ոք չէր բարկանում, այլ ժպիտով օգնում վեր բարձրացնել:Մի գավառական քաղաքում ապրում էր մի ծեր կին: Քանի որ ամուսինը մահացել էր, նա ապրում էր որդու, հարսի և թոռան հետ: Ժամանակը սլանում էր՝ հասցնելով կնոջը խոր ծերության շեմին. օր օրի նա սկսում էր ավելի վատ լսել ու տեսնել, իսկ ձեռքերը դողդողում էին: Տկարությունն այնպես էլ համակել նրան, որ խեղճ կինն այլևս չէր կարողանում հանգիստ հաց ուտել. հաճախ պատառաքաղն ընկնում էր ձեռքից, ուտելիքը՝ թափվում:

Մի օր էլ որդին ու հարսն, այլևս չդիմանալով այդ իրավիճակին, նրա համար մի փոքրիկ սեղան են առանձնացնում մառանի մոտ, որպեսզի ծեր կինն այնտեղ հաց ուտի և այլևս չանհանգստացնի ոչ ոքի: Ամեն անգամ, երբ ընտանիքը նստում էր հացի, խեղճ կինն արցունքոտ աչքերվ նայում էր թոռներին ու դողդոջուն ձեռքերով ձեռքն առնում պատառը:

Մի օր էլ երիտասարդ ամուսինները նկատում են իրենց որդուն՝ հատակին նստած ինչ-որ բան պատրաստելիս: Երբ հայրը մոտենում և հարցնում է, թե ինչ է անում, նա ոգևորությամբ պատասխանում է. - Հայրի՛կ, քո ու մայրիկի համար փոքրիկ սեղաններ եմ պատրաստում, որ երբ մեծանաք, դուք նույնպես նստեք մառանի առջև և հաց ուտեք:

Փոքրիկ տղայի այս խոսքերից հետո մի քանի րոպե լռություն է տիրում. ծնողները չէին կարողանում մեկ բառ անգամ արտաբերել, նրանք հասկացել էին, թե ինչ մեծ ցավ են պատճառել ծեր մորը… Ժամեր անց ընտանիքը հավաքվել էր ընթրիքի, բոլորը միասին էին ու շատ երջանիկ: Իսկ մառանի առջև դրված սեղանն այլևս չկար… Այդ դեպքից հետո, երբ ծեր մոր ձեռքից որևէ բան էր ընկնում, այլևս ոչ ոք չէր բարկանում, այլ ժպիտով օգնում վեր բարձրացնել:



Աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=661817633851225&set=a.635106273189028.1073741836.634663183233337&type=1

Հատված ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ ժողովածուից

Ուր գնում եք Ուրախությունը և Սերը ձեզ հետ ունեցեք: 

Մի քիչ արևի լույս ծագեցրեք մեկի սրտին: Նախ դուք 

լցվեք սիրով ու քնքշությամբ, ապա զվարթություն 

հաղորդեք մյուսներին. սիրեք բոլորին: Եթե կարողանաք 

միշտ հասկանալ ու ընկալել այլոց, ապա չեք կարող 

չսիրել նրանց: Անտեսվածի, բթամիտի, մեղավորի, 

դատապարտվածի ու թշվառի մեջ էլ աշխատեք Ինձ 

տեսնել: Տեսեք Ինձ նաև մանկան ծիծաղի մեջ, 

երիտասարդների քաջության մեջ, այրերի ու կանանց 

հարաբերությունների մեջ, ծերերի մեղմության մեջ:




<<Աստծո կանչը>> ժողովածու

пятница, 4 октября 2013 г.

ԵՐԲԵՔ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻ' ԱՐԱ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԳԻՏԵՍ ՆՐԱ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ

Տասամյա մի տղա գնում է սրճարան ու նստում մի սեղանի մոտ: Նրան է մոտենում մատուցողուհին. - Ի՞նչ արժե շոկոլադե պաղպաղակը,- հարցնում է տղան: - 50 ցենտ: Տղան ձեռքը տանում է գրպանը, որ գումարը հաշվի: - Ի՞նչ արժե սովորական պաղպաղակը, առանց որևէ հավելման: Այլ հաճախորդներ էին սպասում սեղանների մոտ ու կինը դժգոհությամբ պատասխանում է. - 25 ցենտ: Տղան կրկին հաշվում է իր գումարն ու ասում. - Լա'վ, ուրեմն սովորական պաղպաղակ բերեք: Մատուցողուհին բերեց պաղպաղակը, սեղանին նետեց հաշիվն ու չքվեց... տղան ավարտեց ուտելն ու գնաց դրամարկղ հաշիվը վճարելու համար... Երբ տղան գնաց, մատուցողուհին մոտեցավ սեղանին, որ հավաքի այն ու զարմանքից քար կտրեց, երբ տեսավ, որ սեղանին խնամքով 25 ցենտ էր դրված՝ մատուցողուհու թեյավճարը... ԵՐԲԵՔ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻ' ԱՐԱ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԳԻՏԵՍ ՆՐԱ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ

Խոստովանության մասին (բարոյախրատական պատում)

Xostovanutyan masin

Երկու կուսակրոն քահանաներ, ինչ-որ լեռներում մոլորվելով, փորձում էին ճանապարհը գտնել: Եվ ահա կարճահասակ մի մարդ տեսան, ում երբ կանչում էին, նրանցից փախչում էր և ոչ մի պատասխան չէր տալիս նրանց: Բայց երբ ստիպեցին և հարցրին, թե՝ ինչպիսի՛ մեկն է, ասաց.
– Երեսուն տարի է` ծառայում եմ դևերին: Ինձ նրանց մատնեցի և նրանց դրոշմն եմ կրում ձեռքերիս: Զանազան կերպարանքներով ինձ երևում են և ինչ հրամայում են, անմիջապես կատարում եմ: Նրանցից մեկն սկսեց մատնանշել նրան
դժոխքի տանջանքների ահագնությունը, մեղքերի ունայնությունն ու Աստծո անսպառ ողորմությունը, որից հետո նա զղջալով խրատ էր խնդրում, որով իր անձի փրկությունը գտնել կարողանա:
Այդ ժամանակ քահանան ասաց.
– Խոստովանի՛ր քո բոլոր մեղքերը, քանզի այնքան է խոստովանության զորությունը, որ սատանայի ամբողջ զորությունը բեկանում է, Աստծո ողջ բարկությունը հանգցնում և քեզ ամեն տեսակ հոգևոր զարդով զարդարում: Արդ, այնժամ, երբ այդ մարդը կատարյալ զղջմամբ խոստովանեց, սատանայի դրոշմն իսկույն ընկավ նրա ձեռքերից: Այդ ժամանակ քահանաները նրան ասացին.
– Որպեսզի սուրբ խոստովանության զորությունն է՛լ ավելի ստույգ ճանաչես, համարձակ մնա՛ այստեղ, և երբ դևը, որին քեզ մատնել էիր, գա և քեզ չճանաչի, իմացած եղիր, որ Տեր Աստված թողություն է տվել հանցանքներիդ: Իսկ նա, Աստծո ողորմությանը հուսալով, աներկյուղ սպասում էր դևին: Երբ քահանաները գնացին, սատանան հեծյալների մեծ բազմությամբ եկավ և նրան հարցրեց, թե արդյո՞ք տեսել է իր ծառային: Մարդը նրան պատասխանեց.
– Ես եմ, որ քեզ երեսուն տարի ծառայեցի:
Դևն էլ ասաց.
– Սուտ ես խոսում, խաբեբա՛, ես քեզ չեմ տեսել: Ես նրան եմ փնտրում, ով իմ կնիքնունի իր ձեռքերին:
Եվ նա, այս լսելով, քահանաների հետևից գնաց և մինչև ի մահ Աստծուն ծառայեց:
***
Զղջումն առանց խոստովանության մեղքերի թողության չի հասցնում: Եվ դա այս օրինակով է ցույց տրվում: Մի կին, բոլոր իր մեղքերը խոստովանելով, մեկը թաքցրեց, քանի որ չար ամոթի պատճառով հայտնել չէր համարձակվում: Դրա պատճառով խղճմտանքից հույժ չարչարվելով` եկեղեցի գնաց, և Սուրբ Սեղանի առաջ ընկնելով, ողջ մարմինն արտասուքներով ու մեծ պաղատանքներով ողողելով` Աստծուն աղաչում էր, որպեսզի այն մեղքը, որ ոչ մեկի հայտնել չէր համարձակվում, առանց խոստովանության թողնվի իրեն: Երբ երկար ժամանակ այսպես աղոթում էր, այն քահանան, որ այդ ժամանակ եկեղեցում էր,
տեսում է սատանային, որ այս կնոջ վրայով այս ու այն կողմ էր թռչում և հրճվանքից ծիծաղում էր, ծափահարում և վա՜շ, վա՜շ
կանչում: Քահանան դրա համար սատանային մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով երդվեցնում է՝ ասելով.
– Ո՜վ պիղծ, ինչի՞ց է, որ այդպես ուրախանում ես: Ասա՛ ինձ պատճառը, քեզ ի՞նչ է պատահել: Սատանան պատասխան է տալիս.
– Ինչպե՞ս չծիծաղեմ` տեսնելով այս կնոջը, որ կոծելով ու ողբալով` դեպի դժոխք է սլանում: Անմիտը կարծում է, թե լալով ու արտասվելով` իր մեղքը, որ չի խոստովանել, կկարողանա ջնջել, անկարելիին է ձգտում: Ծաղրի և ոչ թե թողության է արժանի:
Այս լսելով` քահանան կնոջ մոտ գնաց և, ինչ որ տեսել ու լսել էր, նրան պատմեց և երկչոտին, ինչպես որ կարող էր, խոստովանության հորդորեց: Իսկ կինը, մի կողմ թողնելով իր ամոթը, այն մեղքը, որ այդքան ժամանակ թաքցրել էր, մեծ խոնարհությամբ ու արտասուքներով խոստովանեց: Այս տեսնելով` սատանան մեծ աղաղակով ու եկեղեցին գարշահոտությամբ լցնելով, անհայտացավ և այլևս չերևաց:

понедельник, 30 сентября 2013 г.

Դատավորների մասին (բարոյախրատական պատում)

datavorneri masin
Մի դատավոր, մի օր երեկոյան իր տան պատուհանի մոտ նստած, նայում էր խոզարածներին, որ խոզերին տանում էին և ստիպում նրանց տուն մտնել: Իսկ երբ ներս մտնել չկամեցան, նրա ընկերն ասաց.
– Եթե կամենում ես, որ խոզերն արագ խոզանոց մտնեն, կանչի՛ր նրանց. «Խոզե՛ր, խոզե՛ր, այնքան արա՛գ մտեք ձեր խոզանոցը, ինչպես, օրինակ, դատավորներն են դժոխք մտնում»: Երբ խոզարածն այս ասաց, խոզերն անմիջապես, առանց հապաղելու սկսեցին մտնել իրենց բնակության վայրը: Այս որ դատավորը տեսավ, մեծ երկյուղով արդարությունն ըմբռնելով` դատական իշխանությունը թողեց և իր որդիների հետ իսկույն դեպի վանք շտապեց, որտեղ խստակրոն վարքով, աղոթքով և արտասուքով էր ապրում և այնքան անողորմ էր իր մարմնի հանդեպ, որ մինչև իսկ բազում վանքերի հայր դառնալով` բոկոտն էր շրջում ամենուր, որտեղ կրոնավորներ էին ապրում:

Բամբասողների մասին (բարոյախրատական պատում)

Bambasoxneri masin
Մի կրոնավոր կար` զգեստով, ոչ թե վարքով, անունով, ոչ թե արդյունավորությամբ, մեծապես սովոր բոլոր տեսակի բամբասանքների: Երբ մահանալու ժամանակը մոտեցավ, նրան խրատում էր, որ խոստովանվի և մեծ փութաջանություն դրսևորի իր հոգու փրկության համար: Նա էլ պատասխանեց, թե՝
– Չեմ անի դա:
– Ինչո՞ւ,– հարցրին նրան:
Ասաց.
– Չեմ կարող: Եվ երբ պես–պես խոսքերով նրան հորդորում էին, որ վերջին շնչում ամբողջ ճիգուջ անքով և կատարյալ հույսով Աստծո ողորմությանը դիմի և Փրկչի մարդասիրությունը խնդրի, նա էլ, հանելով լեզուն, մատով հարվածեց լեզվին` ասելով.
– Ամենաչար այս լեզուն ինձ դատապարտեց:
Եվ երբ այս բանն ասաց, լեզուն այնքան մեծացավ, որ այլևս բերանում չէր կարողանում տեղավորել: Եվ այսպիսի մահվամբ մեռնելով` բոլոր բամբասողներին կորստյան օրինակ ցույց տվեց:


воскресенье, 29 сентября 2013 г.

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՐԳևԸ


Դուք երբևե մտածե՞լ եք այն մասին, թե ինչպես եք խոսում: Դա հրաշք է, աստվածային պարգև, որով մենք տարբերվում ենք կենդանիներից: Ինչպիսին կլիներ մարդկությունն, ընդհանրապես, առանց այդ հրաշալի պարգևի, դժվար է նույնիսկ պատկերացնել: 
Լեզուն ստեղծագործական բարձունքների է մղում մարդկությանը, և՛ արարում, և՛…քանդում: Այո՛, լեզուն նաև այդպիսի ընդունակություն ունի: Լեզվի միջոցով մենք սիրո, կարեկցանքի ու գթասրտության խոսքեր ենք արտաբերում, փառաբանում ենք Աստծուն: Սակայն լեզվով նաև հայհոյում ենք և զազրախոսում, բամբասում կամ զրպարտում: Իսկ երբ այս բոլորը սովորություն է դառնում, մենք դառնում ենք կենդանուց էլ վատթար, որովհետև այդ անխոս անասունները այդպիսի սովորություններ չունեն: 
Մտածեք այդ մասին
Խոսքերն ուրախություն են արարում կամ տխրություն, ցավ ու տառապանք: Դուք ինչպես եք օգտագործում աաստվածային այդ շնորհը. Ի՞նչ է բխում ձեր լեզվից: Ձեր խոսքերը հույս և պայծառություն ե՞ն ներարկում, ոռոգում են տոչոր հոգիները կյանքի կենարար ջրո՞վ` Աստծո սուրբ խոսքով, թե՞ նրանք հուսահատության և ցավի մեջ են գցում մարդկանց:
Դուք հավերժական կյանքի խոսքեր ե՞ք արտաբերում, քարոզում սուրբ Ավետարանի հույսի խոսքե՞րը, թե պարզապես բամբասում եք և քանդում ամենայն լավագույնն ու Աստծո պարգևած հիանալի փոխհարաբերությունները:
Նաև այդ մասին մտածեք:
Սիրելի՛ քրիստոնյաներ. Սիրո, քնքշանքի ու երջանկության խոսքեր շշնջացե՛ք ձեր ծնողների, ընդանիքի անդամների և այլոց հասցեին: Կյանքի կոչող, հավերժություն տանող խոսքեր ասացեք բոլոր նրանց, ում Աստված ձեր կողքին է դրել այսօր: Մի՛ վատնեք խոսքի ուժը հենց այնպես: Արեք այդպես, որովհետև այդպիսին էր Քրիստոսը: Նա ոռոգում էր մարդկային պապակ սրտերը հավիտենություն առաջնորդող Իր կենարար ջրով: Եղեք մեծ Ուսուցչի լավագույն հետևորդները: Եվ հիշե՛ք, որ ձեր բոլոր խոսքերի համար դուք պատասխան եք տալու: