ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՈԳՈՆ

ՀԱԵԳԹԵԿ 3-ՐԴ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ և ԹԵՄԻ ՀՈԳևՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ... ԻՐ ԽՈՍՔՈՒՄ ՆՇԵՑ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցու դահլիճում ՀԱԵԳԹԵԿ անդամների հանդիպումը Սեպուհ սրբազանի հետ 2011թ.)

ՀԱԵԳԹԵԿ անդամների միասնական նկարը Գերաշնորհ Սրբազանի և թեմի Հոգևոր Դասի հետ (2011թ.)

ՀԱԵԳԹԵԿ Միությունների Ատենապետերի զեկույցների հանձնումը Բարձրաշնորհ Սեպուհ արք. Չուլջյանին (2011թ.)

Միասնական աղոթք բոլոր համայնքների ԵԵՄ-ների մասնակցությամբ Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցում (2011թ.)

воскресенье, 25 января 2015 г.

Ի՞նչպիսին է քրիստոնեության դիրքորոշումը ինքնասպան մարդու հանդեպ

Հարց.

Ի՞նչպիսին է քրիստոնեության դիրքորոշումը ինքնասպան մարդու հանդեպ։

Պատասխան.

Ինքնասպանությունը մի վիճակ է, երբ մարդ անհուսությունից կանգնել է փակուղու առջեւ, եւ միակ ելքը համարում է իր վրա ձեռք բարձրացնելու ճանապարհը: Ինքնին անհուսությունն արդեն անհավատություն է Աստծո նկատմամբ: Հավատացյալ մարդը հույսն Աստծուն է դնում եւ վստահ է, որ եթե մի դուռ փակվեց իր առջեւ այսօր, ապա վաղը հաստատ բացվելու է նորը եւ Աստված իրեն չի լքի… ինքնասպանը չի հավատում Աստծուն, նրան չի վստահում, մտքով անգամ չի անցում անել դա, եւ ուրիշ ելք չգտնելով՝ վերջ է տալիս իր կյանքին… Նախ անարգում է Աստծուն իր անհավատությամբ, հետո ձեռք է բարձրացնում իր մարմնի՝ իմա Աստուծո տաճարի, եւ Աստծո տված կյանքի վրա… Այսքանից հետո ինչպիսի՞ն կլինի քրիստոնեության դիրքորոշումը ինքնասպանի հանդեպ… թողնում եմ ընթերցողի հայեցողությանը…

Հարցին պատասխանեց Մեծ Պարնիի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ատոմ քահանա Ասատրյանը

Չմկրտված մարդը համարվո՞ւմ է քրիստոնյա

Հարց.
Չմկրտված մարդը համարվո՞ւմ է քրիստոնյա։

Պատասխան.

Մարդն ինքն իրեն կարող է համարել քրիստոնյա, ամեն տեղ ասել դա, սակայն մեր համոզմամբ իսկական քրիստոնյան այն չէ, որ իրեն այդպես է անվանում, այլ այն, որ ապրում է քրիստոնեավայել: Կարելի է ավետարանական թզենու նման գեղեցիկ ծառ լինել, փարթամ տերեւներ ունենալ, սակայն լինել անպտուղ եւ արժանանալ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անեծքին… այդպիսին է իրեն քրիստոնյա անվանող՝ սակայն այդ կյանքով չապրող մարդը… Իսկ ինչ վերաբերում է մկրտված կամ չմկրտված լինելուն… մկրտվում է նա՝ ով հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը… եւ եթե հավատում է, եւ ապրում է այդ հույսով, ուրեմն նա ունի հնարավորություն երկնքի արքայություն մտնելու, քանզի այդ հնարավորթյունը տալիս է երկրորդ ծնունդը ջրից եւ Սուրբ Հոգուց… Իսկ եթե մարդն այսպես թե այնպես հնարավորություն չունի մտնելու արքայություն, այսինքն մկրտված չէ, ապա նա ինչքան էլ իրեն քրիստոնյա համարի, ապրի շատերից ավելի պարկեշտ կյանքով…. Միեւնույն է, նա չունի մուտքի տոմս՝ որ է մկրտությունը, քանզի ինչպես Հովհաննու ավետարանի մեջ Հիսուսն ասում է Նիկոդեմոսին. Մարմնից ծնվածը մարմին է, Հոգուց ծնվածը հոգի… մարմինը չէ, որ կարող է մտնել երկնքի արքայություն, այլ հոգին…

Հարցին պատասխանեց Մեծ Պարնիի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ատոմ քահանա Ասատրյանը

Ո՞րն է կրոնական հանդուրժողականությունը

Հարց.
Ո՞րն է կրոնական հանդուրժողականությունը։
Արդյոք դա մուսուլմանի հանդեպ հանդուրժողականությունն է, թե կրոնական այս կամ այն կազմակերպության անդամի։


Պատասխան.

Ինձ թվում է, որ կրոնական հանդուրժողականությունն այն է, երբ քրիստոնյան հարգում է դիմացինի կրոնական ուղղվածության ընտրությունը, սակայն նա հաստատուն է ի՛ր հավատքի մեջ: Քրիստոնյան վստահ է, որ փրկության միակ ճանապարհը Քրիստոսն է, որն ասաց «Ես եմ դուռը…» ուրիշ ոչ մեկը դա չասաց… այդ իսկ պատճառով, երբ առաջին դարերում ընդունված եւ սովորական բան էր ուրիշ աստվածների ներմուծումը հռոմեական աստվածների պանթեոնի մեջ, միակը քրիստոնյաներն էին, որ ասացին. – Մեր Աստվածը միակ կենդանի Աստվածն է, եւ նա է մեր փրկության ճանապարհը, մի խառնեք ձեր կուռքերի հետ..- այս պատճառով էլ քրիստոնյաները դարձան հալածման թիրախ հեթանոսների մեջ: Սովորական դարձան նրանց կոտորածները Հռոմում եւ նրա կրկեսներում՝ վայրի կենդանիների հոշոտման առարկա դառնալով, սակայն այնքան պարզ եւ այնքան վստահ էին իրենց հավատքի մեջ քրիստոնյաները, որ անգամ այդ դեպքում ամբողջ ընտանիքներով գնում էին նահատակության… ուրախությամբ… իսկ հանդիսատեսը լսելով կենդանիների ատամների տակ ճայթող նրանց ոսկորների ձայնը՝ ինքն իրեն հարց էր տալիս… իսկ եթե նրանք ճիշտ են… ու հարյուրներով քրիստոնյա էին դառնում…

Վերեւում ասացի, ցանկացած կրոնական ուղղվածության, այդ թվում նաեւ մուսուլմանների, իսկ ինչ վերաբերվում է աղանդավորական կազմակերպություններին, որոնք գործում են մեր երկրում, ապա դա այսօրվա մեր պայքարի հրամայականն է… իսկ ինչպե՞ս պայքարել… Նախ ասեմ, որ աղանդավորական կազմակերպությունների գոյությունը մեր երկրում միտում ունի քայքայել մեր հասարակությունը եւ ըստ այդմ հանդիսանում է մեր երկրի անվտանգությանը սպառնացող մի հանգամանք: Եւ քանի որ անիմաստ է ուժի միջոցով պայքարել դրանց դեմ, ապա մնում է միակ, շատ դժվար բայց ամենաճիշտ տարբերակը… մենք՝ հոգեւորականներս պետք է մեր գործն ավելի լավ եւ ավելի եռանդուն կատարենք, ամեն տեղ քայլող քարոզ պիտի լինենք, եւ մեր հոգածության ամենաառաջին առարկան հենց աղանդավորը պետք է լինի, վերջ ի վերջո նա մեր մոլորված եղբայրն է… ո՛չ մի բռնության գործադրում… միայն խոսքով… եւ եթե չեն հասկանա խոսքով, ապա ուղղակի պետք է հեռանալ նրանցից եւ առավել եռանդով շարունակել ուրիշների հետ… ով հասկանա եւ դառնա, նա գոնե փրկված կլինի, եւ կդադարի աշխատել հօգուտ դրսի ինչ-ինչ ուժերի…

Հարցին պատասխանեց Տեր Ատոմ քահան Ասատրյանը