суббота, 5 октября 2013 г.

Առակ Աստծո մասին (ծագումն անհայտ է)



Ես Աստծուն խնդրեցի, որ նա ինձանից վերցնի իմ
հպարտությունը, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ հպարտությունը չի վերցվում, այլ հրաժարվում են դրանից: Ես Աստծուն խնդրեցի բուժել անկողնուն գամված իմ դստերը, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ նրա հոգին վնասված չէ, իսկ մարմինը, միեւնույն է, մեռնելու է: Ես Աստծուն խնդրեցի համբերություն շնորհել ինձ, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ համբերությունը փորձությունների արդյունքում է առաջանում: Այն չեն շնորհում, այլ արժանի են դառնում դրան: Ես Աստծուն խնդրեցի երջանկություն պարգեւել ինձ, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ օրհնություններ է շնորհում, իսկ երջանիկ կլինե՞մ ես, թե՞ ոչ, ինձանից է կախված: Ես Աստծուն խնդրեցի հեռու պահել ինձ ցավից, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից եւ մոտեցնում են իրեն: Ես Աստծուն խնդրեցի, որ իմ ոգին աճի, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ ոգին ինքը պետք է աճի: Ես Աստծուն խնդրեցի օգնել, որ ես ուրիշներին սիրեմ այնպես, ինչպես ինքն է սիրում ինձ, Եւ Աստված ասաց. «Վերջապես դու հասկացար, թե ինչ է հարկավոր խնդրել»: Ես ուժեր խնդրեցի, Եւ Աստված ինձ փորձություններ ուղարկեց, որպեսզի կոփի ինձ: Ես իմաստություն խնդրեցի, Եւ Աստված ինձ ուղարկեց խնդիրներ, որոնց վրա հարկավոր էր գլուխ ջարդել: Ես արիություն խնդրեցի, Եւ Աստված ինձ վտանգներ ուղարկեց: Ես սեր խնդրեցի, Եւ Աստված իմ օգնության կարիքն ունեցող դժբախտներ
ուղարկեց ինձ: Ես բարիքներ խնդրեցի, Եւ Աստված ինձ հնարավորություններ տվեց: Ես չստացա ոչինչ այն ամենից, ինչ խնդրել էի: Եւ ստացա ամեն ինչ, որ հարկավոր էր ինձ: Աստված լսեց իմ աղոթքները:


Աղբյուր` 
http://ter-hambardzum.net/archives/3587

0 коммент.:

Отправить комментарий