воскресенье, 6 октября 2013 г.

ՀՐԱՇԱՊԱՏՈՒՄ. ՄԱՀՄԵԴԱԿԱՆԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ


Բրյուսելում ինձ մոտեցավ մի մահմեդական երիտասարդ, թե.
-Ես ցանկանում եմ մկրտվել:
-Ինչու՞,- հարցրեցի: 
-Ես սիրած հայ քրիստոնյա աղջիկ ունեմ, ցանկանում եմ հետը ամուսնանալ:
-Չէ,-ասացի,- ես դրա համար քեզ չեմ մկրտի,- դու գնա, քաղաքացիական կարգով գրանցիր ամուսնությունդ:
-Չէ,- համառեց նա,- իմ հորեղբայրներն էլ են քրիստոնյա կանանց հետ ամուսնացած:
Մերժեցի, բայց ամբողջ գիշեր խիղճս տանջեց, կարծես հանցանք գործած լինեի: Առավոտյան ժամը վեցն անց կես տղան զանգահարեց.
-Քահանա,- ասում է ֆրանսերեն,- մի բան կպատմեմ, կուզես հավատա, կուզես՝ չէ: Երազիս մեջ մեկը եկավ, ինձ մկրտեց, ջուրը ցանեց վրաս ու ասաց.”Ինչ որ երազիդ մեջ տեսար, գնա, նույնն էլ եկեղեցում արա”:
-Ախր ես քեզ մկրտել չեմ կարող,- ասացի,- դու մահմեդական ես, դրա համար հարկավոր է, որ ես հրաման ունենամ եպիսկոպոսից:
Դրանից հետո ամեն օր զանգահարում էր և նույն երազն էր պատմում: Մի օր էլ ընկերուհին զանգեց.
-Հայր սուրբ,- ասաց,- խնդրում եմ իրեն մկրտեք և պատմեց, որ այդ տղայի տան բոլոր անդամները հերթով նույն երազն են տեսել: նախ հայրը, հետո մայրը, եղբայրները, քույրը: Նույն երազը, ինչ որ տեսել էր տղան: Երազի մեջ ասես նրանց հայտնում էին, որ տղան պիտի մկրտվի: Ես դրա մեջ Նախախնամության մատը տեսա ու համաձայնեցի մկրտել: Որպեսզի հանկարծ քրիստոնյա և մահմեդական համայնքների միջև հանկարծ հակասությունը չսրվի, մկրտության արարողությունը կատարեցինք փակ եկեղեցում:
Հավելեմ, որ տղան լիբանանցի արաբ էր՝ Հիշամ անունով: Մկրտվելիս իր անունն ինքը ընտրեց՝ Աբդել Ասեհ,որ կարծեմ Մեսիայի ծառա է նշանակում:


Աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=662586907107631&set=a.635106273189028.1073741836.634663183233337&type=1

0 коммент.:

Отправить комментарий