среда, 9 октября 2013 г.

ՈՒխտագնացություն Ալավերդուց Դեպի Ախթալա




Ալավերդու համար 1 Հիմնական դպրոցում ուխտագնացության գաղափարը դրվել է դեռևս 10 տարի առաջ, երբ այդ դպրոցի հետ սերտ հոգևոր համագործակցություն հիմնվեց հոգևոր հովվի նախաձեռնությամբ: Ճիշտ է էքսկուրսիաներ կազմակերպվում էին, բայց դրանք աշխարհիկ բնույթ էին կրում միայն: Քահանայի մշտական այցելությունների և համագործակցության արդյունքում` ծնվեց գաղափար, որ տարին երկու անգամ` ուսումնական տարվա սկզբին և վերջին, կազմակերպվեն հոգևոր ճամփորդություններ դեպի սրբազան վայրեր: Այս ծրագիրն ունեցավ հաջողություն, որովհետև մանկավարժական կոլեկտիվն այս հարցին մոտեցավ հավատքով և քրիստոնյայի լրջությամբ ու դրա վառ ապացույցն այն է, որ նրանք այս տարիների ընթացքում առիթ և հնարավորությունն են ունեցել իրենց սրտաբուխ աղոթքն առ Աստված ուղղել` Սբ. Էջմիածնում, սբ. Գեղարդում, սբ. Խոր Վիրաբում, Գոշավանքում, Հաղարծինում, Նորավանքում, Հառիճավանքում, Գյումրու Յոթ վերքում,Գուգարաց թեմի սրբավայրերում,Թբիլիսիում, Արցախում և այլն: Հերթական ուխտագնացությունը կազմակերպվեց դեպի Ախթալայի սբ. Աստվածածին եկեղեցի` հոկտեմբերի 5-ին` Ուսուցչի տոնին նվիրված: Այս հրաշալի և հոյակերտ վանքում` ուխտավորներին դիմավորեց վանքի հոգևոր հովիվն, ով գեղեցիկ,օգտակար և հոգևոր սննդով հագեցած պատումներ ու ավանդություններ պատմեց ուխտավորներին վանքի պատմության վերաբերյալ: Այնուհետև ուխտավոր ուսուցիչները հոգևոր հայրերի հետ միասին ընդհանրական աղոթք հնչեցրին առ Աստված, որ Տերն անսասան պահի իրենց` հավատքի և ուսուցչի առաքելության մեջ, որ Ամենակալ Աստված օրհնի մեր մայր հայրենիքն ու մեր մայր եկեղեցին: Թող Ամենազոր Աստված ի կատար ածի մանկավարժ ուխտավորների աղոթքներն ու ցանկությունները ի բարօրություն մեր երկրի,եկեղեցու և բոլորիս անձերի փրկության:
Լուսանկարները  այստեղ

Աղբյուր` http://gugaratstem.blogspot.com/p/blog-page_6608.html

0 коммент.:

Отправить комментарий