четверг, 10 октября 2013 г.

Ուխտագնացություն Արջահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցի

Սեպտեմբերի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Գևորգ Զարավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը: Այդ օրը Շահումյան համայնքի <<Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանկապատանեկան միությունը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Արջահովիտի Սբ. Գևորգ եկեղեցի: Համայնքի նորակառույց Սբ. Հակոբ եկեղեցում միասնական աղոթք հնչեցնելուց հետո միության անդամները եղան նաև Վանաձորի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցում և մասնակցեցին առավոտյան ժամերգությանը, ապա քաղաքի հավատավոր բնակիչների հետ ուղևորվեցին դեպի Ս. Գևորգ եկեղեցի: Ս. Գևորգ եկեղեցում ուխտավորները մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին: Պատարագիչն էր Վանաձորի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վահան քահանա Ազարյանը: Պատարագից հետո ուխտավորները եղան նաև Լեռնապատի Սուրբ Խաչ մատուռում, այնուհետև Սուրբ Աստվածածին եկեղեցում:










0 коммент.:

Отправить комментарий