воскресенье, 29 сентября 2013 г.

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՐԳևԸ


Դուք երբևե մտածե՞լ եք այն մասին, թե ինչպես եք խոսում: Դա հրաշք է, աստվածային պարգև, որով մենք տարբերվում ենք կենդանիներից: Ինչպիսին կլիներ մարդկությունն, ընդհանրապես, առանց այդ հրաշալի պարգևի, դժվար է նույնիսկ պատկերացնել: 
Լեզուն ստեղծագործական բարձունքների է մղում մարդկությանը, և՛ արարում, և՛…քանդում: Այո՛, լեզուն նաև այդպիսի ընդունակություն ունի: Լեզվի միջոցով մենք սիրո, կարեկցանքի ու գթասրտության խոսքեր ենք արտաբերում, փառաբանում ենք Աստծուն: Սակայն լեզվով նաև հայհոյում ենք և զազրախոսում, բամբասում կամ զրպարտում: Իսկ երբ այս բոլորը սովորություն է դառնում, մենք դառնում ենք կենդանուց էլ վատթար, որովհետև այդ անխոս անասունները այդպիսի սովորություններ չունեն: 
Մտածեք այդ մասին
Խոսքերն ուրախություն են արարում կամ տխրություն, ցավ ու տառապանք: Դուք ինչպես եք օգտագործում աաստվածային այդ շնորհը. Ի՞նչ է բխում ձեր լեզվից: Ձեր խոսքերը հույս և պայծառություն ե՞ն ներարկում, ոռոգում են տոչոր հոգիները կյանքի կենարար ջրո՞վ` Աստծո սուրբ խոսքով, թե՞ նրանք հուսահատության և ցավի մեջ են գցում մարդկանց:
Դուք հավերժական կյանքի խոսքեր ե՞ք արտաբերում, քարոզում սուրբ Ավետարանի հույսի խոսքե՞րը, թե պարզապես բամբասում եք և քանդում ամենայն լավագույնն ու Աստծո պարգևած հիանալի փոխհարաբերությունները:
Նաև այդ մասին մտածեք:
Սիրելի՛ քրիստոնյաներ. Սիրո, քնքշանքի ու երջանկության խոսքեր շշնջացե՛ք ձեր ծնողների, ընդանիքի անդամների և այլոց հասցեին: Կյանքի կոչող, հավերժություն տանող խոսքեր ասացեք բոլոր նրանց, ում Աստված ձեր կողքին է դրել այսօր: Մի՛ վատնեք խոսքի ուժը հենց այնպես: Արեք այդպես, որովհետև այդպիսին էր Քրիստոսը: Նա ոռոգում էր մարդկային պապակ սրտերը հավիտենություն առաջնորդող Իր կենարար ջրով: Եղեք մեծ Ուսուցչի լավագույն հետևորդները: Եվ հիշե՛ք, որ ձեր բոլոր խոսքերի համար դուք պատասխան եք տալու:


0 коммент.:

Отправить комментарий