вторник, 10 сентября 2013 г.

«Ով իր ժամանակը միայն կանանց է տրամադրում, միայն քամի է հավաքում»

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը պսատասխանել է բլոգեր Արտաշես Փափազյանի մեղադրանքներին: Պատասխանը ներկայացնում ենք առանց փոփոխությունների ու մեկնաբանությունների.
Մեծարգո Տիար Արտաշես Փափազյան, ուրախ եմ, որ կան մարդիկ որոնք իրականությանը նայելով իրական աչքերով, տեսնում են այն ամենը ինչ այսօր կատարվում է մեր Աստվածակերտ Սրբազան Հայոց աշխարհում։ Ցավ է ինձ համար, որ հայ մարդն այսօր իր «ազատամտության» պնակի մեջ չի մատուցում ազատ մտածողության արգասիք հանդիսացող բարոյախոսությունը, այլ այն մատուցվում է ոչ բարոյական գաղափարների դաշտում անբարոյականության սերմացանով, մտածել տալով թե արդյոք անասնական վիճակն է միայն ազատ մտածելու մղիչ ուժը։ Ակամայից մտաբերում եմ Գիլգամեշի հրաշալի միտք, «ով իր ժամանակը միայն կանանց է տրամադրում, կյանքում քամի է հավաքում»: Կարծում եմ կան անձինք, որոնց նպատակը հայ երկնող ուղեղը ամլացնելով կապել միայն ու միայն ձեր զավակների գոյությամբ։ Սակայն ինչպես ձեր նշած հերոսները, որոնք ամուլ են «այն օրգանին, որը իրականում պիտի իրականացներ Աստվածային ծրագիրը «Աճեք, բազմացեք, լցրեք երկիրը ու տիրեցեք դրան »այսինքն տերը եղեք ձեր երկրի, այն միշտ կենդանի պահելով անզավակ, «մտահոգ»լինելով ուրիշների կենցաղային դժվարություններով, թերևս չեն ուզում, որ իրենց«ազգակից »հայուհիները երեխա ունենան, լվացք անեն կամ տնային նմանատիպ հոգսերով «տառապեն», հայ կնոջ կերպարը պատկերացնում են միայն հեշտասիրության մեջ, իսկ հայ տղամարդու կերպարը մարմնավաճառության։
Երախտապարտ եմ Ձեր խորհրդի համար մեջ բերված Ավետարանական (Մատթեոս 7.6) հատվածից, պարզապես նկատի ունենալով, որ նրանք էլ մերն են նրանց հետ խոսելը թերևս ինչ որ պահի բացի խղճի, անդրադարձի գիտակցության աչքերը և մի օր անառակ որդու կերպարը իրենց մեջ վերարթնացրած իրենք էլ Հայոց Աստծուն կասեն «Հայր մեղա երկնքի և քո առաջ » և կվերադարնան ազգային անդաստան, ավելի բարոյական, ավելի գիտակից քան այսօր են և Վահան Թեքեյանի խոսկերով կհայտարարեն «ինձ այս կյանքէն ինչ մնաց, ինչ որ տվի ուրիշին, տարօրինակ այն միայն»։ Անշուշտ, վաստահ եմ ինչ որ տվի ուրիշին այսօրվա իմաստով չհասկանալու պայմանով։
Կա մեկ այլ պարագա ևս, Հիսուսի խոսքը«ես չեկա առողջների համար, այլ հիվանդների», որով ուր մեր կորած ոչխարներն են այնտեղ պիտի լինենք մենք, մինչև վերադարնան և հասկանան, թե ով են իրենք, ոչ միայն ֆիզիկական-մարմնական, այլ առավել ևս հոգևոր բարոյական էակներ։
Մարդուն կարող ես փրկել ոչ թե ատելով, այլ սիրելով…
Մնամ միշտ աղոթարար
Կոմիտաս վարդապետ Հովնանյան

0 коммент.:

Отправить комментарий