Սիրելի բարեպաշտ հայորդիներ.
Սեպտեմբերի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացը:
Տոնի օրը` ժամը 11:00-ին, Վանաձորի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ: Երեկոյան ժամը 17:00-ին Սբ Գր. Նարեկացի եկեղեցում կկատարվի Խաչվերացի թափոր, որի ժամանակ Սբ Խաչով կօրհնվի աշխարհի չորս կողմերը` խորհրդանշելով Սուրբ Խաչի վերաբարձրացումն ու նրանով աշխարհի օրհնվելը:
Նույն օրը ժամը 17:00-ին, Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ և <Նարեկացի> երիտասարդաց միության նախաձեռնությամբ, տեղի կունանա խաչերթ` Հայքի հրապարակից դեպի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, որտեղ երթի մասնակիցներին կօրհնի թեմակալ առաջնորդը:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
0 коммент.:
Отправить комментарий