Սեպտեմբերի 5-ին Հայ Առաքելական
Սուրբ Եկեղեցին նշեց Սբ.
Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակության
օրը: Այդ օրը Շահումյան
համայնքի <<Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանկապատանեկան միությունը
կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Հարթագյուղի Սբ.
Հովհաննես մատուռ: Ուխտագնացությանը մասնակցում
էին միության անդամները, դպրոցի բարձր դասարանների
աշակերտները, բարեպաշտ մարդիկ Շահումյան
համայնքից և Վանաձորից:
Համայնքի նորակառույց
Սուրբ Հակոբ եկեղեցում միասնական
աղոթք հնչեցնելուց
հետո` ուխտավորները
ուղևորվեցին դեպի նշված սրբավայր: Նրանցից շատերը առաջին անգամ էին լինում սրբավայրում և լի էին մեծ խանդավառությամբ: Ս.
Հովհաննես մատուռում
ուխտավորները մասնակցեցին
միասնական աղոթքի, ապա կարդացին Շնորհալու
հոգեպարար աղոթքները:
Նյութը և Ֆոտոշարքը` Անահիտ Գագինյանի
http://gugaratstem.blogspot.com/p/blog-page_1700.html
ОтветитьУдалить