понедельник, 9 сентября 2013 г.

Ի´նչ է աղանդը, հերձվածը և հերետիկոսությունը

axandner
 Աղանդ, հերձված և հերետիկոսություն. այս երեք շարժումներն էլ եղել են թե անցյալում և թե մեր օրերում: Նրանք առաջացել են հատկապես այն երկրներում, որտեղ քաղաքական, տնտեսական և կրոնական անկայուն վիճակ է տիրել: Սրանցից յուրաքանչյուրն իր առաջացման, ծագման և զարգացման պատճառն ու նախապատմությունն ունի: Հարկ է նշել, որ այս շարժումները կրոնական քարոզչություն երանգով հետապնդում են նաև որոշակի քաղաքական նպատակներ: Ուստի հարկ է յուրաքանչյուրի մասին առանձին խոսել:
 ԱՂԱՆԴ Քրիստոսի Մեկ և Միակ Եկեղեցու պաշտոնական դավանանքին հակասող ուսմունք դավանող և քարոզող, հաճախ նաև ուղղակի ընդդեմ Եկեղեցու հանդես եկող մարդկանց այն խումբը, որի խզումը Եկեղեցու հետ և բաժանումը նրանից արդեն իսկ կատարված իրողություն է, կոչվում է աղանդ կամ աղանդավորական շարժում: Աղանդները նույնքան հին են, որքան Եկեղեցին՝ այսինքն նրանց գոյությունը պայմանավորված է եղել եկեղեցու գոյությամբ, մշտապես սնվելով և խեղելով Նրա ուղղափառ դրույթները: Մերօրյա աղանդները, սակայն, հիմնականում ծագել են արևմտյան երկրներում և Արևելք են թափանցել այնտեղից ԺԹ դարի երկրորդ կեսին և Ի դարի սկզբին :
Վերջին շրջանի աղանդներն աչքի են ընկնում իրենց ծայրահեղ հարձակողականությամբ և այլատյաց անհանդուրժողականությամբ: Այդ իսկ պատճառով դրանք հաճախ անվանվում են նաև տոտալիտար աղանդներ:
Աղանդները գրեթե անխտիր հիմնվել են Եկեղեցուց բաժանված որևղ «ործչի» կամ անհատի կողմից, որն ինքն իրեն հայտարարել է միակ ճշմարիտ ուսուցիչ ու հավատացյալ: Սա աղանդավորական խմբի ծագման հիմնական մեխանիզմն է:
Այս առումով հստակ է, որ այսօր աղանդներ կարելի է միանշանակ կերպով համարելհոգեգալստականներինադվենտիստներինմորմոններին (որոնք իրենց կոչում են նաև Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի), մունականներինԵհովայի վկաներին,սայենտոլոգներինանտրոպոսոֆներին, կյանքի խոսքին և այլն:
ՀԵՐՁՎԱԾԻ տարբերություն աղանդի, հերձված է կոչվում Եկեղեցու մեջ տեղի ունեցած խզումն ու բաժանումը, երբ Եկեղեցու որևէ մեկ հատված բաժանվում է մնացյալ հատվածից` մեծ մասամբ վարչական և երբեմն միայն աստվածաբանական տարաձայնությունների պատճառով: Այդ իմաստով յուրաքանչյուր հերձվածի հետևանքը Եկեղեցու մասնատումն է:
Քրիստոսի Եկեղեցին իր պատմության ընթացքում ենթարկվել է երեք խոշոր մասնատումների: Առաջին մեծ բաժանումը տեղի է ունեցել 451 թվականին` Քաղկեդոնի ժողովից հետո, երբ առաջացան Արևմտյան և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները: Երկրորդը 1054 թվականին էր, երբ ծնվեցին Կաթոլիկ և Ուղղափառ Եկեղեցիների ընտանիքները, իսկ վերջինը` Բողոքականության ծնունդն էր` Կաթոլիկ Եկեղեցու ծոցում, ԺԶ դարում: Այդպես առաջացան քրիստոնեության չորս մեծ ընտանիքները` Ուղղափառ (Արևելյան և Արևմտյան), Կաթոլիկ և Բողոքական:
Տիեզերական Եկեղեցում տեղի ունեցած հերձվածների պատճառով վերջին երկու դարերում տուժեց նաև Հայ Եկեղեցին, որը մինչ այդ մեծ զրկանքների գնով կարողացել էր պահպանել իր նախնական պարզությունն ու ամբողջականությունը: Սակայն ԺԸ դարում կաթոլիկ միսիոներների քարոզչության հետևանքով որոշ հավատացյալներ հեռացան Հայ Եկեղեցուց և հաղորդության մեջ մտան Կաթոլիկ Եկեղեցու հետ` ստեղծելով Կաթողիկե Հայերի հարանվանությունը, իսկ ԺԹ դարում, այս անգամ արդեն բողոքական քարոզիչների ջանքերով, որոշ հայորդիներ ընկան Բողոքական շարժման ազդեցության տակ, հիմք դնելով մի նոր հարանվանության: Հատկանշական է, որ վերջինս 150 տարվա պատմություն ունի և իր ձևի ու բովանդակության մեջ լինելով մի մասնաճյուղը ընդհանուր բողոքական շարժման կոչվել է բողոքական, փրոտեստանտ, ավետարանական կամ ավետարանչական և, որն այսօր ինքն իրեն անվանում է Հայ Ավետարանական Եկեղեցի:ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՅՈՒՆՀերետիկոսությունը Եկեղեցու ծոցում ծնված և գոյություն ունեցող, սակայն Եկեղեցու դավանությանն անհամապատասխան այն ուսմունքն է, որը չի վերածվում աղանդի կամ հերձվածի, այլ շարունակում է իր գոյությունը Եկեղեցու ներսում: Այդպիսի պարագային Եկեղեցին ստիպված է քարոզչական պայքար մղել այդ ուսուցման դեմ` տիեզերական կամ տեղական ժողովներում ընդունված համապատասխան կանոններով:
Երբեմն հերետիկոսությունը հնարավոր է լինում բուժել, իսկ երբեմն էլ հերետիկոսությունն ի վերջո առաջնորդում է բաժանման և վերածվում աղանդի:


Նյութի աղբյուր` http://ter-hambardzum.net/archives/4653

0 коммент.:

Отправить комментарий