среда, 25 сентября 2013 г.

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ


Արիստոտելը հետեւյալ խրատն է տվել Ալեքսանդր Մակեդոնացուն.
- Միեւնույն գաղտնիքը երբեք մի հաղորդիր երկու մարդու, որովհետեւ եթե այն բացահայտվի՝ չես կարող հստակ պարզել, թե ո՞ւմն է զանցանքը: Եթե պատժես երկուսին էլ՝ կվիրավորես նաեւ գաղտնապահ մարդուն, իսկ եթե ներում շնորհես նրանց՝ կրկին կվիրավորես անմեղին, որովհետեւ քո ներումը նրան պետք չէր...

***

Կատոն Ավագի ակտիվ կողմնակիցներից մեկը դիմում է նրան, ասելով.
- Անարդարացի է, որ մինչ օրս քո պատվին Հռոմում արձան կանգնեցված չէ, թույլ տուր մենք շտկենք այդ սխալը:
- Պետք չէ՛,- պատասխանում է Կատոնը:- Ես նախընտրում եմ, որ մարդիկ ասեն. "Ինչո՞ւ մինչ օրս Կատոնի պատվին արձան կանգնեցված չէ", քան թե հարց տան իրենց մտքում. "Տեսնես ինչո՞ւ են Կատոնին արձան կանգնեցրել"...


***

Պատմում են, թե մի անգամ Սոկրատեսն իր երկու աշակերտներին հռետորության մեջ վարպետանալու համար ուղարկում է քաղաքային դատարան` երկու դատապաշտպանների ճառերը լսելու... առաջին դատապաշտպանը փայլում է իր հռետորական կարողություններով, ապացուցում է իր վարկածը եւ շահում դատը, իսկ երկրորդը` խայտառակ սխալներ է գործում եւ ամբոխի ծաղրին է արժանանում... 
Աշակերտները վերադառնալով հարցնում են Սոկրատեսին, թե ի՞նչ անհրաժեշտություն կար լսելու երկրորդին, եւ Սոկրատեսը պատասխանում է. "Իրոք վարպետ լինելու համար հարկ էր, որպեսզի գիտենայիք, թե ինչպես չպետք է խոսի հռետորը..."

0 коммент.:

Отправить комментарий