пятница, 23 августа 2013 г.

ՀԻՍՈՒՍ ֆիլմը մանուկների համար

Սա Հիսուսի պատմությունն է՝ շարադրված նրա երկրային տարիների ընթացքում ապրած մանուկների տեսանկյունից: Հետևեք մ. թ. 30 թ.-ին Երուսաղեմում ապրած Բենիամինի, Քաղեբի, Սառայի, Հովելի, Լիայի և Նաթանի կյանքին: Դիտեք հիվանդներին բժշկող և մեռելներին հարություն տվող Նազովրեցի Հիսուսի պատմությունը: Երեխաները փորձում են ըմբռնել այս ամենը. ոմանք մեծացել են այնպիսի ընտանիքում, ուր հավատում են, որ Հիսուսը Աստծո Որդին է, ոմանք էլ՝ անհավատ ընտանիքներում:

Նրանք հետևում են Հիսուսին բազմության մեջ: Հետևում են՝ տեսնելու, թե ինչ է անելու երեխաներին սիրող այս հրաշագործ Մարդը: Նրանք տեսնում են, թե ինչպես է Հիսուսը մատնվում, անտեղի մեղադրվում, խաչվում ու թաղվում: Սակայն, նրարն հիշում են Հիսուսի խոստումը և հավատում, որ նորից են տեսնելու Նրան:
Բոլոր տարիքի երեխաները հաճույքով կդիտեն մանկան տեսանկյունից շարադրվող Հիսուսի այս ճշմարիտ և գրավիչ պատմությունը:

0 коммент.:

Отправить комментарий