четверг, 9 января 2014 г.

ՈՒխտագնացություն Դեպի Գեղարդավանք


Օրերս, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, թեմի երիտասարդական կազմակերպության <<Նարեկացի>> երիտասարդաց միությունը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Գեղարդավանք: Միությանը միացել էին նաև Շահումյանի <<Սբ Խաչ>> երիտասարդաց միության անդամներից:
Գեղարդավանքում երիտասարդները մասնակցեցին Սբ Պատարագի միասնական աղոթքին, ծանոթացան վանքի պատմությանը, շրջեցին քարայրախցերով:
<<Չկար որևէ հատուկ տոն, որին ընդառաջ կազմակերպեցինք այս ուխտագնացությունը, սակայն կարիք ունեինք դարձյալ նորոգելու մեր ուխտն Աստծո առջև, ինչպես անհատապես, այնպես էլ խմբով աղոթելու երիտասարդաց միության  հետագա ընթացքի և բարօրության համար>>, - նշում են երիտասարդները:
Պատարագից հետո երիտասարդները շարժվեցին դեպի Աբովյան քաղաքի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, իսկ ավարտին` Սևանի Սբ Առաքելոց վանքը, որտեղ ևս միասնական աղոթքով և շարականներով երիտասարդները ամփոփեցին իրենց օրը` հավատքով, որ իրենց աղոթքներն ու ուխտն առ Աստված ընդունելի կլինի Բարձրյալին:

Տեսանյութը այստեղ

Աղբյուր՝ http://gugaratstem.blogspot.com/p/blog-page_6608.html

0 коммент.:

Отправить комментарий