пятница, 30 августа 2013 г.

Հովիվն ու իր աղոթքը (առակ)


Մի հովիվ երեք ոչխար ուներ: Երբ արոտավայրում էր, քնով ընկավ, պառկեց խոտերի վրա ու քնեց: Արթնանալիս տեսավ, որ կորցրել է իր ոչխարներից երկուսին և սկսեց աղոթել Աստծուն, որ գտնի իր ոչխարներին, բայց այդպես էլ իր աղոթքը մնաց անպատասխան. փնտրեց ու չգտավ իր ոչխարներին: Վերադարձավ այնտեղ, ուր քնել էր: Հովիվը սկսեց գանգատվել Աստծուց, որ իրեն չի օգնում և այդ պահին աչքը ընկավ գետնի վրայի հետքերին, որոնք գայլերի հետքեր էին: Քայլեց այդ հետքերով և փոքր-ինչ հեռու տեսավ երեք գայլ, որոնք ննջում էին, իսկ նրանց մոտ իր ոչխարների ոսկորներն էին ընկած: Հովիվը սկսեց փառք տալ Աստծուն, որ կենդանի է մնացել ու զգուշությամբ հեռացավ այդ վայրից: 

Հաճախ Աստված չի իրագործում մեր աղոթքների խնդրանքները` մեզ փրկելով սատանայի թակարդներից, որը գայլերի պես հանկարծակի հարձակվում է, որպեսզի մեզ կործանի: 

Երբեմն Աստված մեզ համար կարևոր թվացող երևույթներ զոհում է հանուն մեր փրկության համար:
Հեղինակ` Հովհաննես սարկավագ Մանուկյան


Աղբյուրը՝ http://ter-hambardzum.com/news/2013-02-06-1421

0 коммент.:

Отправить комментарий