пятница, 28 февраля 2014 г.

ՀԱԵԳԹԵԿ Վանաձորի ՆԱՐԵԿԱՑԻ երիտասարդաց միության ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ բարեգործական ծրագրի ամփոփում


ԱՌԱՎԵԼ ԵՐԱՆԵԼԻ Է ՏԱԼԸ, ՔԱՆ ԱՌՆԵԼԸ
 

Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` Վանաձորի <<Նարեկացի>> երիտասարդաց միությունը արդեն 3-րդ տարին կազմակերպեց <<ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ>> բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում օգնեց 50 և ավել անապահով ընտանիքների:
Ծրագիրն արդեն ավարտված է: Արդյունքում.
Գանձանակներ տեղադրվեցին քաղաքի 21 դպրոցներում, 5 բուհերում, Արդչինինվեստ և Բիբլոս բանկերի վանաձորյան մասնաճյուղերում, Սանկտ-Պետերբուրգ խմիչքի խանութում, Սմայլ սուպերմարկետում, <<Դբա լավը>> և <<Ժպիտ>> հագուստի խանութներում և <<Նարեկացի>> երիտասարդաց միության գրասենյակում:
Արդյունքում բոլոր գանձանակներից և անհատ բարերարներից հավաքվեց – 600.000 դրամ(ներառյալ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի սաների փոխանցած հանգանակությունը` 400.000 դրամ):
Արտադրամասերից ծրագրին ձեռք մեկնեցին <<Գլորիա>> կարի ֆաբրիկան (տղամարդու 5 հատ ձեմռային վերարկու, փոքրիկ տղա երեխայի 5 կոստյում և կանացի կարճաթև շապիկներ), <<Սարտոն>> կարի ֆաբրիկան (տղամարդու 25 տաբատ), <<Բազում>> կարի արտադրամաս(մանկական 5 ձմեռային վերարկու), <<Կաթնագործ>> կաթնամթերքի արտադրամասը(50 տուփ սմետան), <<Դիետ>> կաթնամթերքի արտադրամասը(50 տուփ սմետան, 50լ կաթ, 50 շիշ մածուն), <<Հելեն-Արթ>> հրուշակեղենի արտադրամասը(2 արկղ կոնֆետ, 2 արկղ թխվածքաբլիթ) և <<Հարատիդ>> զովացուցիչ ըմպելիքների արտադրամասը(60 շիշ լիմոնադ, 30 շիշ գազավորված հյութ): Հագուստ տրամադրեց նաև <<Ժպիտ>> հագուստի խանութը:
Ձեռնարկություններից զատ` ծրագրին աջակցեց նաև Վանաձորի Սբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Արմեն Կարապետյանը: Վերջինիս ֆինանսավորմամբ(50.000 դրամ) երիտասարդները գրենական պիտույքներ գնեցին բազմազավակ ընտանիքների երեխաների համար:
Ծրագրի շրջանակներում երիտասարդաց միության անդամները սննդի համար նախատեսված արկղեր տեղադրեցին <<Սպարապետ>>, <<Գրին Պլազա>>, <<Տրիո>>, <<Ոսկյա>>, <<Սմայլ>> խանութներում:
Հավաքված 600.000 դրամին գնվեց.
50 պարկ ալյուր(3կգ-ոց)- 125.000 դրամ
1 պարկ շաքարավազ(50կգ-ոց), որը խանութներից հավաքված շաքարավազի հետ բավականացրեց յուր. ընտանիքի բաժանելու 2-ական կգ – 18.000 դրամ
150կգ կարտոֆիլ-յուրաքանչյուր ընտանիքի 3-ական կգ- 12.000 դրամ
15 հատ ձեթ, քանի որ խանութներից հավաքվածը բավարար չէր- 15.900 դրամ
100 հատ մեծ և 50 հատ փոքր պոլիէթիլենային տոպրակ – 14.000 դրամ
Տպագրական աշխատանք - 20.000 դրամ
Ծրագրի համար նախատեսված գանձանակների և սննդի արկղերի պատրաստման համար փաթեթներ, սկոչներ – 14.000 դրամ
Հատկացվեց գումար նաև տաքսի ծառայություններին` առևտուրը միություն փոխադրելու և քաղաքում գնումներ կատարելու համար- 9.000 դրամ
Ընդհանուր ծախսվել է` 227 900 դրամ
Մնացորդը` 373 100 դրամ, որն էլ նախատեսում ենք ծախսել ծրագրի հաջորդ փուլում` Սբ Հարության տոնին` ձեռք մեկնելով քաղաքի 20 կարիքավոր ընտանիքներին:
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ընտանիքի ըստ անհրաժեշտի տրվել են`
1 պարկ ալյուր
2կգ շաքարավազ
3կգ կարտոֆիլ
1շիշ ձեթ, 1 տուփ աղ
4-6տուփ(կախված ընտանիքի մեծությունից) մակարոնեղեն
2կգ ոսպ
2կգ բրինձ
1կգ գրեչկա/գարոխ/ձավար
1-2տուփ խտացրած կաթ
2 տուփ սմետան
1 շիշ մածուն
1լ կաթ
Թխվածքաբլիթներ, կոնֆետներ, փոքրիկներին նաև ամանորյա տոպրակներ
ատամի խոզանակ(քանակը կախված ընտանիքի անդամների թվից) և օճառ
Գրենական պիտույքներից`
Գրիչ, մատիտ, տետրեր, գունավոր գրիչներ և մատիտներ, նկարչական ալբոմներ, գունավոր թղթեր, քանոն, ռետին, սրիչ, գրչատուփ/ 5 ընտանիքի նաև դպրոցական պայուսակներ:
Ընտանիքներին` ըստ անհրաժեշտի տրվեց նաև հագուստ:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից (850.000 դրամ) տրվեցին 10.000-20.000-ական դրամ օգնություն Գուգարաց թեմի Վանաձոր քաղաքի 20, Շահումյան գյուղի 10 և Վարդաբլուր ու Կուրթան գյուղերի շուրջ 15 ընտանիքներին` վառելափայտի, կոմունալ ծախսերի, կամ իրենց անհրաժեշտ պետքերի բավարարման համար:
Ծրագրի արդյունքում կուտակված պաշարից և գումարից մնաց`
2 արկղ երկրորդ ձեռք խառը հագուստ-կանացի, տղամարդու և երեխայի վերարկուներ, տաբատներ և կարճաթև ամառային շապիկներ, որոնք ընտանիքներին կբաժանվեն ծրագրի հաջորդ փուլում` Սբ Հարության տոնին ընդառաջ, քանզի ծրագիրը շուրջտարյա է:
373 100 դրամ, որն էլ նախատեսում ենք ծախսել դարձյալ ծրագրի հաջորդ փուլում` Սբ Հարության տոնին` ձեռք մեկնելով քաղաքի 20 կարիքավոր ընտանիքներին:

Նյութի հեղինակ՝ <<Ձեռք մեկնիր>> բարեգործական ծրագրի պատասխանատու` Էմմա Գրիգորյան

Տեսանյութ 1՝  այստեղ
Տեսանյութ  2՝ այստեղ 


Նյութը՝  http://gugaratstem.blogspot.com/p/blog-page_9.html

0 коммент.:

Отправить комментарий