среда, 4 сентября 2013 г.

ԳՈՀԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ


Փառք Քեզ Աստված մեր, փառք Քեզ ամեն բանի համար, Տեր, փառք Քեզ: Փառք տվեք Աստծուն, օրհնեցեք մարդասեր և հավիտենական Թագավորին, որ փրկում և ապրեցնում է Իր ծառաներին: Դու ես մեր Տերը, դու ես մեր Փրկիչը` Քրիստոս Աստված, հիմա մեր հոգիները օրհնում և փառաբանում են Քեզ:
Ամեն:
Օրհնեցէ՛ք Աստծուն իր սրբարանում, օրհնեցէ՛ք Նրան իր զօրութեան երկնային հաստատութեան մէջ։
Օրհնեցէ՛ք Նրան իր զօրութեան մէջ,օրհնեցէ՛ք Նրան իր անչափ մեծութեան մէջ։
Գովաբանեցէ՛ք Նրան օրհնութեան ձայնով, գովաբանեցէ՛ք Նրան սաղմոսով եւ օրհներգութեամբ։
 
Օրհնեցէ՛ք Նրան ցնծութեամբ, գովաբանեցէ՛ք Նրան ուրախութեամբ։
 
Օրհնեցէ՛ք Նրան քաղցր խօսքերով, օրհնեցէ՛ք Նրան լսելի բառերով, օրհնեցէ՛ք Նրան գոհութեան ձայնով։
Բոլո՛ր հոգիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը։ (Սղ 150:1-6)
Ամեն:
Տեր ասա խոսքովդ և ես կբուժվեմ. համողված եմ,որ ոչ միայն մոտիկ տարածությունից,խորանից- խորան,զորավոր ես Դու տալու հարություն և բժշկություն,այլ նաև վերին Թրկնքում բազմած` ներէևում ամբողջ այս երկրի վրա կարող ես,իրոք, այնպիսի անճառ սքանչելիքներ հրաշագործել,որոնք հատուցել անկարող եմ ես:

Ամեն

0 коммент.:

Отправить комментарий