Օրերից մի օր մի ծեր մարդ իր թոռան համար կենսական մի ճշմարտություն բացահայտեց:
-Յուրաքանչյուր մարդու մեջ պայքար է գնում, որը շատ նման է երկու գայլերի պայքարին:
Գայլերից մեկը ներկայացնում է չարիքը, նախանձը, խանդը, ափսոսանքը, ատելությունը, էգոիզմը,
ամբիցիաները, խաբեությունը: Մյուս գայլը ներկայացնում է բարին, խաղաղությունը, սերը,
հույսը, բարությունն ու հավատարմությունը;
Փոքրիկ թոռնիկը, մինչև հոգու խորքը ազդվելով, մի քանի ակնթարթ մտածում էր, հետո հարցրեց:
_-Իսկ ո՞ր գայլն է վերջում հաղթում:
Ծերունին հազիվ նկատելի ժպտաց և ապա պատասխանեց:
-Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես:
0 коммент.:
Отправить комментарий