Շնորհակալութիւն
եմ յայտնում Քեզ, Տէ՛ր, ամբողջ սրտով, եւ պատմում եմ Քո բոլոր հրաշագործութիւնները.
Քեզնով եմ ուրախանում ու ցնծում, եւ Քո Անուանն եմ երգում, ո՜վ Բարձրեալ: Թշնամիներս
նահանջում են ու տկարացած՝ սայթաքում, մահանում են երեսիդ դիմաց. որովհետեւ Դու կատարեցիր
դատս, արդա՛ր Դատաւոր: Դու բազմում ես գահի վրայ, սպառնում ես կռապաշտներին եւ բնաջնջում
ես չարագործին, յաւիտեան ջնջում ես նրանց անունը. թշնամին ամբողջովին կործանուած է,
այլեւս չեն յիշւում քաղաքները, որոնք Դու աւերում ես: Տիրոջ Խօսքը մնում է յաւիտեան,
Նրա օթեւանը բարձրագոյն երկնքում է. դատելու է աշխարհն արդարութեամբ, ժողովուրդների
Դատաւորն է լինելու անկողմնակալութեամբ: Տիրոջ Խօսքը ոյժ է լինելու աղքատի համար, ոյժ
է լինելու նեղութեան ժամանակ. ապաւինում է Քեզ նա, ով ճանաչում է Անունդ, Տէ՛ր: Դու
չես լքում Քեզ փնտրողներին:
Սաղմոս Թ. 2-11
Սաղմոս Թ. 2-11
0 коммент.:
Отправить комментарий