Գոհանում
ենք Քեզանից Տեր մեր, որ երկնքից իջար Արարատյան դաշտ և հիմնեցիր Քո եկեղեցին հայոց
ազգի հավատի վեմի վրա: Այժմ էլ այցելիր հայոց ազգիս և ցույց տուր Քո մեծ ողորմությունը,
որի համար էլ խոնարհությամբ կերկրպագենք Քեզ:
Պահպանիր
և պահիր Հայաստան աշխարհս խաղաղության, բարօրության և անսասանության մեջ:
Ամեն:
Հիշիր Տեր մեր ողջ ազգը` Քո փոքրիկ հոտը, ամենքին`
մեծերին ու փոքրերին, տղամարդկանց ու կանանց, և օգնության հասիր բոլորին Քո մեծ
ողորմածությամբ:
Շնորհիր, որ բոլորն էլ ապրեն սիրով ու խաղաղությամբ,
լուսավորչավանդ հավատքով ու առաքինի գործերով, ապահով կյանքով ու բարի
կենցաղավարությամբ: Միշտ օգնական ու ապավեն եղիր ամենքին` քնած թե արթուն, տանը թե
ճանապարհին, ծովում թե ցամաքում, վերցնելիս թե տալիս, հանգստի թե աշխատանքի պահին:
Նրանց օգտակար ու անմեղ գործերին հաջողություն տուր և հասցրու բարի ափերին:
Ամեն:
0 коммент.:
Отправить комментарий