Խաչատուր անունով մի ջրաղացպան հիվանդացավ, հրեշտակն
եկավ հոգին առնելու։ Իսկ նա աղաչեց հրեշտակին. — Մեղավոր եմ, ապաշխարելու ժամանակ տուր։
Հրեշտակը աստծու հրամանով նրան տասնհինգ տարի ժամանակ տվեց, ասելով. — Լա՛վ, աղոթիր
ու ապաշխարիր։ Եվ նա, առողջանալով մտածում է. «Տասնհինգ տարին շատ է ապաշխարհելու համար.
տասը ուտեմ-խմեմ, հինգն ապաշխարեմ»: Երբ տասը տարին անցավ, մտածեց «Չորսն ուտեմ, մեկն
ապաշխարեմ»։ Երբ սա ևս լրացավ, ասաց. «Տասն– [էջ 169] մեկ ամիսն ուտեմ–խմեմ, մեկ ամիսը
բավական է»։ Իսկ հետո ասաց, «Քսանհինգ օրն ուտեմ, հինգ օր ապաշխարեմ»։ Տասնհինգ տարի
բոլորովին չապաշխարեց և մտքում ասում է. «Ինչ որ ասաց հրեշտակը, չկատարեցի։ Փախչեմ
հաբեշների աշխարհը գնամ, երեսս սևեմ և լեզուս փոխեմ, որ երբ հրեշտակը գա՝ չճանաչի ինձ»։
Եվ հագնելով արաբ կնոջ շորեր, մրով սևացնելով երեսը, ճանապարհ էր գնում արաբ կանանց
հետ։ Երբ տասն օրը լրացավ, հրեշտակն եկավ ու ասաց. — Ո՞ւր ես դնում, ջրաղացպան։ Նա
սկսեց արաբերեն խոսել. — Քեզ չեմ ճանաչում, աշտա խալ սադի: Եվ ասում է հրեշտակին.
— Ի՞նչ ես ասում, պարոն։ Հրեշտակն ասում է. — Ո՜վ ողորմելի, այն ժամանակ սպիտակ երեսով
չեկար արքայություն, հիմա արի սև երեսով դժոխք տանեմ: Հոգին առավ և տարավ դժոխք։
Վարդան Այգեկցի
0 коммент.:
Отправить комментарий