среда, 4 сентября 2013 г.

Քո խաչը (առակ)



Մի մարդու թվում էր, որ իր կյանքը շատ ծանր է: Եվ նա մի անգամ գնաց Աստծո մոտ, պատմեց իր դժբախտությունների մասին ու խնդրեց նրան. «Կարելի՞ է, ես ինձ համար ուրիշ խաչ ընտրեմ»: Աստված ժպտալով նայեց մարդուն, նրան կանչեց պահեստարան, որտեղ խաչերն էին և ասաց. «Ընտրի'ր»:
Մարդը մտավ պահեստարան, նայեց ու զարմացավ. «Ինչ տեսակ խաչեր ասես չկային այստեղ` և' փոքր, և' միջակ, և' թեթև»: Մարդը երկար շրջեց պահեստարաններում`որոնելով ամենափոքր ու ամենաթեթև խաչը: Ի վերջո նա գտավ փոքրիկ-փոքրիկ, թեթև-թեթև մի խաչիկ, մոտեցավ Աստծուն և ասաց. «Տ'եր Աստված, կարելի՞ է ես սա վերցնեմ»:
«
Կարելի է,- պատասխանեց Աստված:-Դա հենց քո սեփականն է, որ կա»:

0 коммент.:

Отправить комментарий