Հայաստանում եկեղեցասեր երիտասարդաց միությունները հիմնվել
են 2001 թվականին: Գլխավոր համակարգող կառույցը համարվում է ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ (ՀԵՀԵԿ):
Այս կառույցի առաքելությունն
է համախմբել և միաբանել հայ երիտասարդությանը քրիստոնեական արժեքների շուրջ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիրից ներս:
ՀԵՀԵԿ կառույցն իր
մեջ ամփոփում է Հայաստանի բոլոր թեմերի երիտասարդական կազմակերպությունները, այդ թվում
և Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպությունը (ՀԱԵԳԹԵԿ): ՀԱԵԳԹԵԿ կառույցն իր մեջ
ընդգրկում է թեմի 11 համայնքների և Վանաձորի
եկեղեցասեր երիտասարդաց միությունները: ՀԱԵԳԹԵԿ հոգևոր պատասխանատուն է Գուգարաց թեմի
առաջնորդ, բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոսպոս Չուլջյանը:
Յուրաքանչյուր միություն
գործում է տվյալ համայնքի եկեղեցու անվամբ:
Վանաձորում առայժմ
գործում է միայն մեկ երիտասարդաց միություն. այն է` <<Նարեկացի>> երիտասարդաց
միությունը:
ՀԱԵԳԹԵԿ նպատակն է`
·
Բոլոր հնարավոր և օգտակար միջոցներով
սատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը, զորավիգ լինել
նրա հոգևոր, ազգային և մշակութային գործունեությանը:
·
Համախմբել երիտասարդ հայ քրիստոնյաներին
և կազմակերպել նրանց ընկերային կյանքը` առաջնորդվելով քրիստոնեական և ազգային արժեքներով
ու սկզբունքներով:
·
Աջակցել երիտասարդ հայ քրիստոնյաներին
սովորել, գործադրել և տարածել քրիստոնեական կրոնը` ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վարդապետության:
·
Աջակցել հայ ժողովրդի ազգային ինքնօրինակ
ավանդույթների,
մշակույթի և լեզվի պահպանման գործընթացին:
·
Նպաստել
համայնքների միությունների համագործակցությանը. կազմակերպել համաթեմական ծրագրեր, աջակցել քույր
միությունների
համատեղ աշխատանքին:
0 коммент.:
Отправить комментарий