среда, 4 сентября 2013 г.

Լավատեսության մասին (առակ)

Մի իմաստուն մարդ ասաց իր ընկերոջը.
-
Նայիր շուրջդ ու մտապահիր բոլոր դարչնագույն առարկաները:
Սենյակում շատ էին դարչնագույն իրերը: Ընկերը միանգամից մտապահեց: Իսկ հիմա,- պատվիրեց իմաստունը, - փակիր աչքերդ ու թվիր բոլոր կապույտ գույնի առարկաները:
Ընկերը շփոթվեց ու բողոքեց.
-
Ես ոչ մի կապույտ բան էլ չեմ տեսելքո ցուցումով ես մտապահեցի միայն դարչնագույն առակաները:

Իմաստունը ժպտալով ասաց,- բաց աչքերդ ու տես,
թե սենյակում որքան կապույտ գույնի իրեր կան…. Այս օրինակով,- շարունակեց իմաստունը, - ցանկացա ցույց տալ քեզ ճշմարտությունը կյանքի մասինեթե դու փնտրում ես սենյակում միայն դարչնագույն իրերն ու մտապահում դրանք, իսկ կյանքում միայն վատը, ապա դու կտեսնես ու բացառապես կնկատես միայն դրանքև միայն նրանց կհիշես ու կմտապահես քո կյանքում..
-
Հիշիր, եթե դու փնտրում ես միայն վատը՝ կգտնես վատը, երբեք չնկատելով ոչ մի լավ բանակնկալելով միայն վատը, դու բաց կթողնես այն լավը, որն իրականում կա

0 коммент.:

Отправить комментарий