среда, 4 сентября 2013 г.

Պե՞տք է արդյոք քեզ ավելորդ բեռը (առակ)



Մի երիտասարդ, նկատելով իմաստուն ծերունու անսահման բարությունը, հարցնում է.- Դու այնքան իմաստուն ես: Միշտ բարձր տրամադրություն ունես, երբեք չես բարկանում: Օգնիր, որ ես էլ այդպիսին դառնամ:Ծերունին համաձայնում է օգնել, բայց մի պայմանով. որ երիտասարդը թափանցիկ պարկ ու կարտոֆիլ բերի:- Եթե ինչ-որ մեկի վրա բարկանաս, – ասում է ծերունին, – վերցրու մեկ կարտոֆիլ, վրան գրիր այդ մարդու անունը և դիր այն թափանցիկ պարկում:- Եվ վե՞րջ, – զարմացած հարցնում է երիտասարդը:- Ո՛չ, – պատասխանում է իմաստուն ծերունին: – Այս պարկը միշտ քեզ հետ պետք է լինի, ուր էլ որ գնաս: Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկից վիրավորվես, պետք է պարկում կարտոֆիլ ավելացնես:Երիտասարդը համաձայնում է: Որոշ ժամանակ անց պարկն արդեն լի էր կարտոֆիլներով և բավականին ծանր էր: Բոլորովին էլ հարմար չէր ամենուր տեղափոխելը: Բացի այդ՝ սկզբում դրված կարտոֆիլներն արդեն սկսել էին փչանալ: Պարկից վատ հոտ էր գալիս:Ուստի երիտասարդը որոշում է դարձյալ դիմել իմաստուն ծերունու օգնությանը:- Արդեն անհնար է սա ինձ մոտ պահել: Նախ` պարկը շատ ծանր է և երկրորդ` կարտոֆիլը փչանում է: Ուրիշ բան առաջարկիր, խնդրում եմ…- Սա այն է, ինչ պատահում է մարդկային հարաբերությունների դեպքում, – պատասխանում է իմաստուն ծերունին: – Պարզապես մենք դա անմիջապես չենք նկատում: Գործերը դառնում են սովորություն, սովորությունը՝ բնավորություն: Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկից վիրավորվես կամ էլ ինչ-որ մեկին վիրավորես, նախ մտածիր՝ պե՞տք է արդյոք քեզ այդ ավելորդ բեռը

0 коммент.:

Отправить комментарий