понедельник, 2 сентября 2013 г.

Ճանապարհ դեպի դրախտ (Առակ)

Մի մարդ մահանում է և հրեշտակը նրան ուղեկցում է հոգևոր կայաններ: Սկզբից նրանք մտնում են մի սենյակ, որտեղ նստած էին մի խումբ մարդիկ, իսկ նրանց մեջտեղում մի մեծ կաթսա ` լի ջրով: Նրանցից յուրաքանչյուրը մի երկար գդալ ուներ և փորձում էր դրանով ջուր խմել կաթսայից: Սակայն գդալները շատ երկար էին, և երբ նրանք ջուր էին վերցնում չէին կարողանում պտտել և հասցնել իրենց բերաններին: Եվ բոլորն էլ այսպես ծարավ էին մնում:

Հրեշտակն ասաց, որ դրանք այն մարդիկ են, ովքեր դժողքեն գնալու: Սրանից հետո հրեշտակը մառդուն ուղեկցեց մի նոր սենյակ, որտեղ նույն տեսարանն էր` մեկ տարբերութայմբ: Այստեղ էլ կար ջրով կաթսան և այդ երկար գդալները: Սակայնի տարբերություն նախորդ սենյակի, այստեղ յուրաքանչյուրն իր գդալով դիմացինին էր ջու տալիս և բոլորն էլ հագենում էին: -Ահա սրանք էլ ժառանգելու են Աստծո Արքայությունը, քանի որ նրանցից յուրաքանչյուրը հոգում է ոչ թե միայն իր, այլ իր նմանների մասին:

0 коммент.:

Отправить комментарий