Առակներ 20:6-22
բայց դժուար է գտնել հաւատարիմ մարդ։
7 Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով,
նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի։
8 Երբ արդար մի թագաւոր նստի գահին,
ոչ մի չարագործ չի վրիպի նրա աչքից։
9 Ո՞վ կարող է պարծենալ, թէ ինքը սուրբ սիրտ ունի,
կամ ո՞վ կը համարձակուի ասել, թէ ինքը զերծ է մեղքերից։
10 Թէ՛ մեծ, թէ՛ փոքր ծուռ կշեռքը եւ թէ՛ երկակի չափը,
երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջեւ.
պիտի խափանուեն թէ՛ դրանք եւ թէ՛ դրանք գործադրողները.
այդպէս էլ պիտի խափանուի իր կեանքի մէջ նոյն կերպ վարուող մարդը։
11 Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները,
որ մաքրութեամբ է ընթանում։
12 Ականջը լսում է, աչքը՝ տեսնում.
եւ երկուսն էլ Տէրն է ստեղծել։
13 Մի՛ սիրիր չարախօսել, որպէսզի չզրկուես կեանքից.
աչքերդ բա՛ց արա եւ կշտացի՛ր հացով։
14 «Վատ է, վատ է», ասում է գնորդը,
իսկ հեռանալիս պարծենում է իր գնումով։
15 Կայ ոսկի էլ, հանդերի հարստութիւն էլ,
բայց գիտուն շուրթերն են թանկարժէք անօթ։
16 Հանի՛ր ու վերցրո՛ւ նրա հանդերձանքը,
քանզի նա երաշխաւոր եղաւ մի օտարականի եւ հիւրընկալեց նրան։
17 Խաբէութեան հացը քաղցր է թւում մարդու,
բայց յետոյ նրա բերանը պիտի լցուի խիճով։
18 Դիտաւորութիւնը հաստատւում է մտքի խորհուրդներով.
պատերազմը մղւում է խելամտութեամբ։
19 Գաղտնիք յայտնողը նենգամտութեամբ է վարւում.
մի՛ հաղորդակցիր շողոքորթ լեզու ունեցողի հետ։
20 Ով հայհոյում է իր հօրն ու մօրը, նրա լոյսը պիտի հանգչի.
նրա աչքերի բիբերը պիտի զգան խաւարը։
21 Այն ժառանգութիւնը, որ սկզբից շուտ է ձեռք բերուել
վերջաւորութեան չի կարող օրհնուած լինել։
22 Մի՛ ասա, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց,
այլ համբերութիւն ունեցիր Տիրոջ հանդէպ,
որ նա օգնական լինի քեզ։
Հոբ 42:12-16
16 Յոբը, այն հարուածներից յետոյ, ապրեց հարիւր եօթանասուն տարի (նա ապրեց ընդամէնը երկու հարիւր քառասուն եւ ութ տարի)։ Յոբը տեսաւ իր զաւակներին, որդիների որդիներին, մինչեւ չորրորդ սերունդը։ Ու վախճանուեց Յոբը զառամեալ հասակում, տարիների բեռան տակ կքած։ Նաեւ գրուած է, որ նա էլ յարութիւն է առնելու նրանց հետ, ում Տէրը յարութիւն պիտի տայ։
Գործք առաքելոց 13:25-33
Հակոբոս 5:7-11
Մատթեոս 14:1-12
3 Արդարեւ Հերովդէսը ձերբակալել էր Յովհաննէսին, նրան կապել եւ բանտի մէջ
էր դրել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. 4 որովհետեւ
Յովհաննէսը նրան ասում էր. «Օրինաւոր չէ, որ դու նրան իբրեւ կին ունենաս»։ 5
Եւ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան
որպէս մարգարէ էին ընդունում։ 6 Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ,
Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. եւ հաճելի թուաց
Հերովդէսին. 7 ուստի եւ՝ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի։ 8
Եւ նա, առաջուց խրատուած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ,
սկուտեղի վրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»։ 9 Եւ թագաւորը տխրեց, բայց
երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ։ 10 Եւ մարդ
ուղարկեց, գլխատել տուեց Յովհաննէսին բանտի մէջ։ 11 Եւ նրա գլուխը բերուեց
սկուտեղով ու տրուեց աղջկան։ Եւ սա տարաւ այն իր մօրը։ 12 Իսկ Յովհաննէսի
աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին. եւ եկան պատմեցին Յիսուսին։
0 коммент.:
Отправить комментарий