Երկու զինվոր ամրոցի ներսում`
փակ դարպասների մոտ, կտրականապես մերժում են վարդապետի
խոսքերը, թե մահից հետո կյանք գոյություն ունի:
Վարդապետը հարցնում է.
-Տեսնում եք ամրոցի հաստափոր պատերը ? : Եվ այդ պատերից այն կողմ
ինչ կա ?
Զինվորները պատասխանում են, թե տեսնում են մինչև ամրոցի անառիկ
պատերը, իսկ դրանից այն կողմ ոչինչ էլ չեն տեսնում:
Վարդապետն ասում է.
-Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ այս ամրոցից դուրս այլ ամրոց էլ
կա, քաղաքներ և գյուղեր, սակայն դուք տեսողությամբ չեք կարող թափանցել պատերից դուրս և ավելին տեսնել: Զգում ու տեսնում եք այնքան,
որքան ձեր կարողությունն է: Բայց անկախ ձեր իմացածից և լսածից գոյություն ունեն
այլ ամրոցներ և գյուղեր:
Այդպես էլ ձեր միտքն է, երբ կանգ է առնում որևէ արգելքի կամ պատի,
դրանից այն կողմ ոչինչ չեք տեսնում ու հասկանում…
Արդ, իմ պատմածները կհասկանաք, երբ բացեք ձեր սրտի ամրոցի դարպասները ` կարողանալով թափանցել
հորիզոնի անսահմանության մեջ:
0 коммент.:
Отправить комментарий