Ծերունի տիկնոջը հարցնում են, թե ի՞նչ է գործածում իր դեմքը այդքան գեղեցիկ և իր կեցվածքը այդքան առողջ և գրավիչ պահելու համար:
Նա պատասխանում է:
-Շրթունքներիս համար ճշմարտությունն եմ գործածում,
- Ձայնիս համար՝ քաղցրություն,
- Աչքերիս համար՝ գութ,
- Ձեռքերիս համար ողորմություն,
- Կերպարանքիս համար՝ պարկեշտություն,
- Սրտիս համար՝ սեր,
Եվ բոլոր նրանց համար ովքեր ինձ չեն սիրում՝ աղոթք:
0 коммент.:
Отправить комментарий